Հանուշ Վիհան
Հանուշ Վիհան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1855[1][2] Police nad Metují[1][2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 1, 1920[1][3] (64 տարեկան) Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[3] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, թավջութակահար և ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Մոցարտեում |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
![]() |
Հանուշ Վիհան (չեխ․՝ Hanuš Wihan, հունիսի 5, 1855[1][2], Police nad Metují[1][2] - մայիսի 1, 1920[1][3], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխ թավջութակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Պրագայի կոնսերվատորիայում։ 1873 թվականից՝ Զալցբուրգի երաժշտության և բեմական արվեստի «Մոցարտեում» ակադեմիայի պրոֆեսոր։ Աշխատել է Բեռլինի, Զոնդերսհաուզենի, ինչպես նաև Մյունխենի պալատական կապելլաներում, նվագել է նաև կվարտետում։ 1888 թվականից՝ Պրագայի կոնսերվատորիայի թավջութակի և կամերային անսամբլի դասարանների պրոֆեսոր։ 1891 թվականին կազմակերպել է «Չեխական կվարտետը», ուր նվագել է մինչև 1913 թվականը։ Թավջութակի համար պիեսների, ռոմանսների հեղինակ է։ Հյուրախաղերով եղել է Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1894 թվականին)։ 1950 թվականին և 1955 թվականին Պրագայում անց են կացվել Վիհանի անվան միջազգային մրցույթներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 447)։ ![]() |
|