Սլավոները բնակվել են Բոգեմիայում, Մորավիայում և Ավստրիայում VI-VII դարերում[5]: Մեծ Մորավիայի տիրապետությունը ձևավորվել է VIII դարում և հասել իր բարձունքին IX դարում (Սվյատոպլիկ I Մորավացու գահակալման շրջանում), երբ նա դիմակայեց ֆրանկների ազդեցությանը: Մեծ Մորավիան հռոմեացված է եղել, և նրա հռչակման գործում մեծ դեր է ունեցել Վիզանտիայի առաքելությունը՝ Կիրիլ և Մեֆոդիոս եղբայրների կողմից: Բոգեմիայի իշխանությունը ձևավորվել է IX դարի վերջին: 880 թվականին Պրագայի ամրոցը կառուցվել է Բորժիվոյի կողմից, ով հանդիսացել է Պրժեմիսլովիչների դինաստիայի հիմնադիրը, և հիմնվել է Պրագա քաղաքը: Վրատիսլավ II-ն եղել է առաջին չեխական թագավորը 1085 թվականին, իսկ իշխանությունը դառնում է ժառանգական թագավորություն Օտակար I-ի կողմից 1198 թվականին: XIII դարի երկրորդ կեսը եղել է գերմանական գաղթականության շրջանը Չեխիայի տարածքներում: Չեխերը նաև ապրում էին Հունգարիայի թագավորությունում։
↑The exact dating of Slavic settlement is a matter of dispute amongst scholars. See e.g. Curta ("The Slavs in Bohemia: A Response to my critics; 2009") who favours a 7th-century settlement versus Nada Profantova, who argues a 6th-century settlement
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 690)։