Սեպուհ Աբգարյան
Սեպուհ Աբգարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 12, 1930 Կիպրոս, Բրիտանական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 5, 2014 (84 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ռադիոհաղորդավար |
Սեպուհ Լևոնի Աբգարյան (հունիսի 12, 1930, Կիպրոս, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 5, 2014, Նիկոսիա, Կիպրոս), հայազգի կոմպոզիտոր, երգիչ, դիրիժոր, ռադիոհաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Հայրը ծնունդով սասունցի էր։ Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սեպուհը սովորել է Սուրբ Նշան դպրոցում և աշակերտել Էդուարդ Տարոնյանին և Բարսեղ Կանաչյանին։ Նա միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա։ Երբ 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Հալեպ, որտեղ 1954 թվականին ավարտում է Մելգոնյան հայկական վարժարանը, իսկ այնուհետև ուսումը շարունակում Փարիզում[1]։ Փարիզում ուսուցանվելուց հետո վերադառնում է Կիպրոս և աշխատում տեղի վարժարանում։ Երկու այլ հայերի հետ Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնում է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Միաժամանակ աշխատել է Մելգոնյան վարժարանում՝ որպես երգչախմբի ղեկավար[2]։
Հեղինակ է մի շարք երգերի, կամերային, սիմֆոնիկ երաժշտությունների, օրատորիաների, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում՝ Տոկիո, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ։ Սեպուհ Աբգարյանի ամենամեծ ձեռքբերումը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումն էր, որը իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում։ Նա վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջը[3]։
Մահացել է Նիկոսիայում[4][5]։
Օգտագործել է Սասմա Մհեր ծածկանունը[6]։
Կարծիքներ Սեպուհ Աբգարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սեպուհ Աբգարյանը մի Մեծություն է մեր իրականության մեջ, ափսոս քիչ բացահայտված։ Դավիթ Սարիբեկյան | ![]() |
![]() |
Բացի լավ արվեստագետ լինելուց՝ նա շատ հոգատար մարդ էր։ Կարող էր հայրաբար վերաբերվել բոլորին։ Նա հրաշալի հումոր ուներ, շատ-շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Հեղինե Քալաշյան, երգչախմբի նախկին անդամ | ![]() |
![]() |
Չեմ վախենա ասել՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսված նմուշներ, մաեստրոյի ու «Գոհարի» շնորհիվ վերամշակվեցին ու ներկայացվեցին հանրությանը։ Սոնա Զարաֆյան, երգչախմբի անդամ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Наталия Халатян. Браво, маэстро Сепух Абгарян Archived 2015-05-11 at the Wayback Machine. - Голос Армении 25.09.2014
- ↑ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ
- ↑ «БРАВО, МАЭСТРО СЕПУХ АБГАРЯН»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-11-ին։ Վերցված է 2021-12-28
- ↑ «Մահացել է «Գոհար» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2015-01-24
- ↑ http://www.artsakank.com.cy/am/news/interview/2009/interview-sabouh-apkarian Archived 2015-09-23 at the Wayback Machine. ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՀԱՐԻ ԽՄԲԱՎԱՐ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։
|