Ռուբեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Սարգսյան
Ruben Sargsyan.jpg
Ռուբեն Սարգսյան, Երևան, 2008
Հիմնական տվյալներ
Ծնվել է1945 նոյեմբերի 22 Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է2013, ապրիլ 6 Հայաստան
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինԻրինա Զոլոտովա

Ռուբեն Սուրենի Սարգսյան (նոյեմբերի 22, 1945, Երևան - ապրիլի 6, 2013, Երևան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2007)[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գիտնական Սուրեն Սերգեյի Սարգսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Երկրորդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1972 թվականին ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը։

1973-1985 թվականներին դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջիո N 10 երաժշտական դպրոցում։

1987 թվականից մինչ կյանքից հեռանալը Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով։

1994 թվականին եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից։ 2002 թ.-ից՝ Ասամբլեայի վարչության անդամ էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թ.՝ «Տարվա լավագույն ստեղծագործություն» Հանրապետական մրցանակի դափնեկիր (պարգևատրվել է թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված

N 1 Կոնցերտի համար)

  • 1993 թ.՝ արժանացել է սիմֆոնիկ երաժշտության Հայկական կենտրոնի կողմից անցկացվող լավագույն սիմֆոնիկ ստեղծագործության մրցույթի դափնեկրի կոչման (պարգևատրվել է «Պոեմ» սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործության համար)
  • 2007 թ.՝ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի (պարգևատրվել է «Իմ ժամանակակիցը» նվագախմի համար ստեղծագործությունների շարքի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Կատարումներ