Իրինա Զոլոտովա
Իրինա Զոլոտովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1947 (76 տարեկան) Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Ռուբեն Սարգսյան |
Պարգևներ |
Իրինա Լեոնիդովնա Զոլոտովա (ռուս.՝ Ирина Леонидовна Золотова, հունիսի 14, 1947, Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, երաժշտաքննադատ։ Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրինա Զոլոտովան ծնվել է 1947 թվականին Դնեպրոպետրովսկում։ Ավարտել է Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիայի դաշնամուրային բաժինը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան «Դաշնամուրային արվեստի պատմություն» մասնագիտությամբ։ Արվեստի դոկտոր, պրոֆեսոր է, 1989-2019 թվականներին զբաղեցրել է Երևանի պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության, տեսության և մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնը։
Զոլոտովան ավելի քան 70 գիտական և մեթոդական աշխատանքների հեղինակ է, իրենց թվում՝ «Դաշնամուրային արվեստի պատմություն», «Դաշնամուրային արվեստի զարգացման ուղիները Հայաստանում», «Հայ ստեղծագործողների մանկական երաժշտությունը», «Ռուբեն Ահարոնյան», «Քեթի Մալխասյան» մենագրությունները, և այլն։ Զոլոտովան մասնակցել է Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Քեմբրիջում, Աթլանտայում, Թբիլիսիում, Երևանում անցկացվող միջազգային և հանրապետական գիտաժողովներին և սիմպոզիումներին, իր գիտական հոդվածները շարունակաբար հրատարակվում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Երևանի ամսագրերում:



Իրինա Զոլոտովայի հետազոտությունների խնդիրները բավականին լայն են՝ կատարողական արվեստ, դաշնամուրային մանկավարժություն, ժամանակակից կոմպոզիտորական ստեղծագործություն, ընդհանուր երաժշտական կրթություն, երաժշտական իմպրովիզացիայի արվեստ։
2017 թվականին Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային Ոսկե մեդալով՝ Հայ երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ,
- Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, 2022[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսին՝ Ռուբեն Սարգսյան, հայ կոմպոզիտոր, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
- Դուստր՝ Ալիսա Ռուբենի Սարգսյան, դաշնակահարուհի
Մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Рубен Агаронян». Монография, Ереван, «Советакан грох», 1989(չաշխատող հղում)
- «Детская музыка современных армянских композиторов». Пособие. Ереван, «Мегапарт», 1991(չաշխատող հղում)
- «Кетти Малхасян». Монография, Ереван, «Амроц», 1998(չաշխատող հղում)
- «Из истории фортепианной педагогики и исполнительского искусства XX века» (совместно Апоян Ш.А.), Ереван, «Комитас», 1998
- «Пути развития пианизма в Армении (вторая половина XX века)». Исследование. Ереван, «Комитас», 2010
- «Мастер-класс на дому: Д.Д.Шостакович. Прелюдии ор. 34 (N 10, 16,17)». Издательство «Композитор», Санкт-Петербург, 2011.
- «История фортепианного искусства». Учебное пособие, Ереван, Амроц, 2018
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- А.Будагян. «Книга о скрипаче» (о книге И.Золотовой «Рубен Агаронян»). – «Комсомолец», Ереван, 25 мая 1989.
- В.Айрапетян. «Импровизация – искусство прошлого?» (о концерте класса импровизации И. Золотовой). – «Коммунист», Ереван, 25 мая 1989.
- «AGBU hosts garden party». – «Belmont people», July 27, 1989.
- «AGBU Suburban Boston Chapter Holds Garden Party, Welcomes Musicians». – «Armeniam Mirror Spoctator», July 29, 1989.
- «От редакторов-составителей (об авторах выпуска и их работах)». – В: «Лев Баренбойм. Воспоминания. Письма. Материалы», Часть 1. “Музыкальное просвещение”, Москва, 2004, N 10, с.4.
- «Армения музыкальная. Из опубликованного». – «Музыкальная Академия», Москва, 2005, N 1, с.218-219.
- «Ереванская Государственная консерватория имени Комитаса в фотографиях, документах и высказываниях (1923-2008)». – Ереван, 2008, сс. 108, 134-135 .
- М.Рухкян. «Портреты армянских композиторов». – Ереван, «Наири», 2009, сс. 172-173.
- «Об авторе книги». – В: Золотова И. «Пути развития пианизма в Армении (вторая половина XX века)». Исследование. Ереван, «Комитас», 2010.
- «Об авторе». – В: Золотова И. «Мастер-класс на дому: Д.Д.Шостакович. Прелюдии ор. 34 (N 10, 16,17). Издательство «Композитор», Санкт-Петербург, 2011.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2022-11-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դնեպր քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երաժշտագետներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս մանկավարժներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Խորհրդային պրոֆեսորներ
- Ռուս երաժիշտներ