Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա բելառուս․՝ Адэскі музычна-драматычны інстытут імя Людвіга ван Бетховена, ուկրաիներեն՝ Одеська національна музична академія імені А. В. Нежданової, ուկրաիներեն՝ Одеська державна музична академія імені А. В. Нежданової և ուկրաիներեն՝ Одеська музична академія | |
|---|---|
| Տեսակ | Կոնսերվատորիա, գրադարան, կազմակերպություն և հասարակական համալսարան |
| Հիմնադրված է | 1913[1][2] |
| Անվանված է | Անտոնինա Նեժդանովա[1] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Օդեսա[1] |
| Կայք | odma.edu.ua(ուկր.) և odma.edu.ua/en/(անգլ.) |
| 46°28′59″N 30°43′30″E / 46.4831°N 30.7251°E | |
Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա, Ուկրաինա | |
Օդեսայի կոնսերվատորիա, Օդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա, (ուկրաիներեն՝ Одеська національна музична академія імені А.В. Нежданової (Одеська консерваторія)), IV աստիճանի հավատարմագրված Ուկրաինայի երաժշտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է Եվրոպական երաժշտական ակադեմիայի միության անդամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնսերվատորիան հիմնադրվել է 1913 թվականին Օդեսայի երաժշտական ուսումնարանի բազայի վրա Ռուսական երաժշտական ընկերակցության Օդեսայի բաժամունքի տնօրինության նախագահ Վ. Ա. Օրլովի և բաժամունքի մյուս անդամների հանգանակության շնորհիվ։ Հիմնադիրը և առաջին տնօրենը եղել է նշանավոր կոմպոզիտոր և մանկավարժ Վիտոլդ Մալիշևսկին։ 1950 թվականին Օդեսայի կոնսերվատորիային շնորհվում է նշանավոր երգչուհի Անտոնինա Նեժդանովայի անունը[4]։ 2002 թվականին Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշմամբ անվանափոխվում է Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան պետական երաժշտական ակադեմիայի։ Ուկրաինայի նախագահի 2012 թվականի մայիսի 8-ի հրամանագրով ակադեմիային շնորհվեց ազգայինի կարգավիճակ[5][6][7]։
Կոնսերվատորիայի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիտոլդ Օսիպովիչ Մալիշևսկի (1873-1939), կոնսերվատորիայի հիմնադիր և առաջին տնօրեն
- Գրիգորի Առնոլդովիչ Ստոլյարով (1923-1929)
- Նիկոլայ Նիկոլաևիչ Չերնյատինսկի (1941-1944)
- Կոնստանտին Ֆեդորովիչ Դանկևիչ (1944-1951)
- Սերաֆիմ Դմիտրևիչ Օրֆեև (1951-1962)
- Վասիլի Պետրովիչ Պովզուն (1962-1968)
- Ալեքսանդր Գրիգորևիչ Մանիլով (1968-1971)
- Վասիլի Իվանովիչ Շիպ (1971-1984)
- Նիկոլայ Լեոնիդովիչ Օգրենիչ (1984-1999)
- Ալեքսանդր Վիկտորովիչ Սոկոլ (2000 թվականից)
Ճանաչված մանկավարժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Միխայլովիչ Ասսեև
- Օլգա Նիկոլաևնա Բլագովիդովա
- Նիկոլայ Նիկոլաևիչ Վիլինսկի
- Լյուդմիլա Նաումովնա Գնզբուրգ
- Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրասոտով
- Եժի Լալևիչ
- Լեոնիդ Սոլոմոնովիչ Պերելման
- Իոսիֆ Վյաչեսլավովիչ Պերման
- Ռեյնգբալդ , Բերտա Միխայլովնա Ռեյնգբալդ
- Տեոֆիլ Դանիլովիչ Ռիխտեր
- Մարիա Միտրոֆանովնա Ստարկովա
- Պյոտր Սոլոմոնովիչ Ստոլյարսկի
- Դմիտրի Բորիսովիչ Պրիտուլա
- Վլադիմիր Ալեքսանդրովիչ Լիսիցա
- Նիկոլայ Իվանովիչ Կարաուլովսկի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Վիլտորովիչ Սոկոլ-ռեկտոր (2000 թվականից), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից – անդամ, Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն դպրոցի ակադեմիկ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։
- Ալեքսանդր Լեոնիդովիչ Օլեյնիկ-ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ։
- Տատյանա Իվանովնա Շևչենկո -հատուկ դաշամուրի ամբիոնի վարիչ։
- Ալեքսանդրա Իվանովնա Սամոյլենկո-գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտության պատմության և ազգագրական երաժշտության ամբիոնի վարիչ։
- Յուրի Կարպովիչ Ռակուլ-ստեղծագործական աշխատանքների գծով պրոռեկտոր, հատուկ դաշնամուրի ամբիոնի վարիչ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։
- Ալեքսանդր Պավլովիչ Սլավա-վարչատնտեսական մասի պրոռեկտոր։
Ուսումնական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ա. Վ Նեժդանովայի անվան ակադեմիայում գործում են հետևյալ մասնագիտացումները`
- Դաշնամուր, երգեհոն
- Նվագախմբային լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ)
- Նվագախմբային փողային և հարվածային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ֆագոտ, սաքսաֆոն, վալտոտն, փող, տրոմբոն, հարվածային գործիքներ)
- Ժողովրդական գործիքներ (բայան, ակորդեոն, դոմրա, բալալայկա, բամբիռ, կիթառ)
- Խմբերգային դիրիժորություն
- Երաժշտագիտություն
- Վոկալ
- Օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն
- Կոմպոզիցիա
- Երաժշտական կուլտուրոլոգիա
Կոնսերվատորիայի կազմի մեջ են մտնում նաև ասպիրանտուրան ասսիստենտուրա-ստաժավորման բաժամունքը, օպերային ստուդիան և նախապատրաստական բաժանմունքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Odesa National Music Academy // Internet Encyclopedia of Ukraine / O. Havrylyshyn, F. Sysyn, M. Moser, M. R. Stech, R. Sawycky — CIUS, 2021.
- ↑ Odessa national A.V. Nezhdanova Academy of Music (Odes’ka nacional’na muzyčna akademija imeni A. V. Neždanovoji, ODMA) // World Higher Education Database
- ↑ Digital Science GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Следует отметит, что А. В. Нежданова никакого отношения к Одесской консерватории не имела, а имя основателя консерватории — Малишевского — пребывало в то время под официальным запретом. См. Игорь Малишевский, Юбилей Одесской консерватории в семейном разрезе. Известное музыкальное заведение отметило своё 90-летие и 130-летие его первого ректора. «Зеркало недели» № 50, 27 декабря 2003
- ↑ «Янукович предоставил Одесской государственной музыкальной академии имени Неждановой статус национальной». РБК-Украина (ռուսերեն). 08.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Одесская консерватория получила статус национальной» (ռուսերեն). 08.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Янукович предоставил Одесской музыкальной академии статус национальной». «ForUm» (ռուսերեն). 8 мая 2012 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիայի պաշժտոնական կայք
- Форум ОНМА им. А. В. Неждановой Արխիվացված 2014-07-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա» հոդվածին։ |
|
