Անտոնինա Նեժդանովա
Անտոնինա Նեժդանովա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նեժդանովա Անտոնինա Վասիլևնա |
Ծնվել է | 1873, ապրիլի 6 (ապրիլի 16) Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 26, 1950[1][2][3] (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | քնարակոլորատուրային սոպրանո |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Անտոնինա Վասիլևնա Նեժդանովա (հունիսի 16, 1873[3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1950[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դոկտոր (1944)։ Աշխատանքի հերոս (1925)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մազետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, կերտելով տպավորիչ երաժշտական-բեմական կերպարներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հանդես է եկել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի, Լեոնիդ Վիտալևիչ Սոբինովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») և այլն։ 1912 թվականին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպերայում (խաղընկերներն էին Էնրիկո Կարուզոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվագակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։
1936 թվականից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպերային ստուդիաներում, 1943 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր[4][5]։
Հիշատակ
1950 թվականից Օդեսայի կոնսերվատորիան կոչում է Անտոնինա Նեժդանովայի անունով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
- Լենինի 2 շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Нежданова Антонина Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 FemBio database (գերմ.)
- ↑ Nezhdanova, Antonina
- ↑ Антонина Васильевна Нежданова
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 215)։ ![]() |
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 1950 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոպրանոներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունիսի 16 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Ռուս երգչուհիներ
- Ապրիլի 16 ծնունդներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Արվեստագիտության դոկտորներ