Լեոնիդ Սոբինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Սոբինով
Sobinov as Lensky.jpg
Ծնվել է մայիսի 26 (հունիսի 7), 1872[1]
Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[2][1][3] (62 տարեկանում)
Ռիգա, Լատվիա[4]
Մասնագիտություն օպերային երգիչ, երգիչ և փաստաբան
Երգչաձայն տենոր
Գործիքներ վոկալ
Շրջանավարտ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Լեոնիդ Վիտալևիչ Սոբինով (ուկր.՝ Собінов Леонід Віталійович, մայիսի 26 (հունիսի 7), 1872[1], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[2][1][3], Ռիգա, Լատվիա[4]), խորհրդային երգիչ (քնարական տենոր)։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1923

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Միաժամանակ (1892 թվականից) սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտադրամատիկական ստուդիայում, որն ավարտել է 1897 թվականին։ Բեմելը կայացել է 1897 թվականին Մեծ թատրոնի բեմում Մինոդալի (Ռուբինշտենի «Դև») դերերգով։ Երգել է նաև Պետերբուրգի (հիմնականում՝ Մարիինյան), 1905-1911 թվականներին Արևմտյան Եվրոպայի օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում), համաշխարհային ճանաչման արժանացել։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զբաղվել է նաև երաժշտական-հասարակական գործունեությամբ։ 1917-1918 թվականներին եղել է Մեծ թատրոնի տնօրեն։ Սոբինոսը ռուսական դասական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Օժտված է եղել արծաթավուն տեմբրի գերող ձայնով, դրամատիկական տաղանդով, արտիստական բարձր կուլտուրայով։ Սոբինոսին բնորոշ էր երաժշտական կերպարի բանաստեղծականացումը։ Նորովի է մեկնաբանել օպերային շատ դերերգեր։ Նրա լավագույն կերպավորումներից է Լենսկին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), որ հետագա սերնդի կատարողների համար դարձել է դասական օրինակ։ Դերերգերից են՝ Բայան (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Լևկո, Բերենդեյ (Ռիմսկի- Կորսակովի «Մայիսյան գիշեր», «Ձյունանուշիկը»), Լոհենգրին (Վագների «Լոհենգրին»), Ռոմեո (Գունոյի «Ռոմեո և Զուլիետ»), Վերթեր, դե Գրիե (Մասնեի «Վերթեր», «Մանոն»), Ցոնտեկ (Մոնյուշկոյի «Հալկա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»)։ Սոբինոցը կամերային վոկալ ժանրի խոշոր վարպետ էր, Միխայիլ Գլինկայի, Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսներ նուրբ մեկնաբան։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Սոբինոցի անունով են կոչվում Սարատովի կոնսերվատորիան և Յարոսլավրի երաժշտական ուսումնարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487 CC-BY-SA-icon-80x15.png