Ռուսլան և Լյուդմիլա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ռուսլան և Լյուդմիլա
Ruslan i Lyudmila (Gutheil).jpg
Տեսակ օպերա
Ժանր Հեքիաթային օպերա
Կոմպոզիտոր Միխայիլ Գլինկա
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Վալերիան Շիրոկով, Կոնստանտին Բախտուրին, ՆեստորԿուկոլնիկ
Լիբրետտոյի
լեզու
ռուսերեն
Սյուժեի աղբյուր Ալեքսանդր Պուշկին. «Ռուսլան և Լյուդմիլա»պոեմ
Առաջնախաղի վայր Սանկտ Պետերբուրգ
Ֆեոդոր Շալյապինը Ֆարլաֆի դերում

Ռուսլան և Լյուդմիլա (ռուս.՝ Руслан и Людмила), ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի օպերա հինգ գործողությամբ։ Ռուսերեն լիբրետտոն Վալերիան Շիրոկովի, Կոնստանտին Բախտուրինի, Նեստոր Կուկոլնիկի և այլոց մասնակցությամբ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի։ Առաջին անգամ կատարվել է 1842թ. դեկտեմբերի 9–ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնում։

Օպերան համարվում է Գլինկայի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայում էլ ընդգրկված է ռուսական բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։

Գործող անձինք[խմբագրել]

  • Սվետոզար, Կիևի մեծ իշխան (բաս)
  • Լյուդմիլա, նրա դուստրը (սոպրանո)
  • Ռուսլան, կիևյան դյուցազն, Լյուդմիլայի փեսացուն (բարիտոն)
  • Ռատմիր, Խազարիայի իշխան (կոնտրալտո)
  • Ֆարլաֆ, վարյագ դյուցազն (բաս)
  • Գորիսլավա, Ռատմիրի գերուհին (սոպրանո)
  • Ֆինն, բարի կախարդ (տենոր)
  • Նաինա, չար կախարդուհի (մեցցո–սոպրանո)
  • Բայան, երգիչ–վիպասան (տենոր)
  • Չերնոմոր, չար կախարդ (առանց խոսքերի)
  • Սվետոզարի որդիներ, դյուցազներ, բոյարներ, սպասավորներ և այլն։

Գործողության ժամանակը՝ հեքիաթային ժամանակներ («վաղուց անցած օրեր»)։ Գործողության տեղը՝ Կիև ու հեքիաթային տեղեր