Յուրի Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Գևորգյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 15, 1931[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 2016 Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1953) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1959) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Յուրի Ալեքսանդրի Գևորգյան (հուլիսի 15, 1931[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2016, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանը, 1959 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան)[2]։
1953-1960 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջութակահար, 1960-2002 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ՀՊՄՀ պրոֆեսոր։ 1970 թվականից ՀԽՍՀ կոմպոզիտորների միության խորհրդի գեղարվեստական ղեկավար[3][4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի։
- Օպերաներ
- «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո»
- 3 երաժշտական կատակերգություն
- Սիմֆոնիա
- Սիմֆոնիետա
- Կոնցերտ շրթհարմոնի կամ սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
- 3 պիես կամերային նվագախմբի համար. Աղոթք, Վալս, Լեռնցիների պարը
- 4 պիես սաքսոֆոնների կվարտետի համար
- «Կերպարներ»
- Պիեսներ ալտ-սաքսոֆոնի և դաշնամուրի համար (հրատարակվել են Լոնդոնում)
- 2 կանտատ (հրատարակվել են Մոսկվայում)
- Մանկական և պատանեկան պիեսների ժողովածուներ դաշնամուրի և ջութակի համար (հրատարակվել են Վիենայում և Երևանում)
- 2 սոնատ թավջութակի համար[5]
- Մանկական և էստրադային երգեր
- 2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար Վահան Տերյանի խոսքերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/RNRSriY
- ↑ «Геворкян Юрий Александрович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Գևորգյան Յուրի | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Հայ ժամանակակից կոմպոզիտորների գործիքային և նվագախմբային երաժշտության համերգ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր». www.mskh.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ ջութակահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով