Էդուարդ Սադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սադոյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 22, 1938(1938-08-22)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էփետրվարի 21, 2018(2018-02-21)[1] (79 տարեկան)
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Էդուարդ Դրաստամատի Սադոյան (օգոստոսի 22, 1938(1938-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2018(2018-02-21)[1]), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013 թ.)[2]: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1979 թ.)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ[4][5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գոյամարտ» սիմֆոնիա
  • «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիետ
  • «Կյանքի ծառը» մոնո օպերա
  • «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» կամերային օպերա (1978 թ.)
  • Կոնցերտ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար (1981 թ.)
  • «Հեյ, ո՞վ կա այստեղ» կամերային օպերա (1982 թ.)
  • «Բիդստրուպի ծաղրանկարներ» կամերային նվագախմբի և մնջախաղի համար (1984 թ.)
  • «Սիրո հայրեններ» սոպրանոյի և դաշնամուրի (կամ նվագախմբի) համար
  • Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար (1989 թ.)
  • «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերա (2003 թ.)
  • «Նարեկացի` ձայն առ Աստված» բալետ (2008 թ.)
  • «Հրաշքների երազ» մանկական բալետ (2012 թ.)
  • «Մաշտոց» օպերա (2014 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/GrRhJij
  2. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  3. «Սադոյան Էդուարդ | ՀԿՄ». composers.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Էդուարդ Սադոյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Садоян, Эдуард Драстаматович - это... Что такое Садоян, Эдуард Драстаматович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.