Ադամ Խուդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Խուդոյան
Ադամ Խուդոյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 21, 1921(1921-02-21)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էապրիլի 1, 2000(2000-04-01) (79 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ժանրերսիմֆոնիկ երաժշտություն և կամերային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՊատանի հանդիսատեսի թատրոն
ՇրջանավարտԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ադամ Գեղամի Խուդոյան (փետրվարի 21, 1921(1921-02-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 1, 2000(2000-04-01), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1938 թվականին ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան: 1945 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը: 1948 թվականին կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Գենրիխ Լիտինսկու արվեստանոցում։ Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում և Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն էր և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը[2]: Եղել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի։

Նրա ստեղծագործությունները հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում: Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ («Սևան», 1951, «Արա լեռ», 1994) և կամերային ժանրերում՝ Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլ գործեր[3][4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воспоминания, Ереван, 2001.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Ադամ Խուդոյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  4. Ադամ Խուդոյանի մասին musicofarmenia.com կայքում