Էմին Արիստակեսյան
Էմին Արիստակեսյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1936[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 17, 1998[3] (61 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Էմին Ասպետի Արիստակեսյան (նոյեմբերի 19, 1936, Երևան - 1996, ապրիլի 19, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1964 թվականին՝ ասպիրանտուրան։ 1957-1964 թթ. դասավանդել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ 1957 թվականից դասավանդել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1973-1986 թթ. եղել է ՀԽՍՀ, 1974 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը[4]։
Հիմնական ստեղծագործություններից են՝ Սիմֆոնիա (1962), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963), «Պրոմեթևս» բալետը (1967, լիբրետտո Եվգենի Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968), «Պոեմ Լենինի մասին» ձայնի, երգչախմբի և դաշնամուրի համար (1970), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971, մշակում ձայնի և դաշնամուրի համար) և այլն։ Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» բալետը Երևանից և ԽՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել (1968) և նկարահանվել է (1969) Լեհաստանում։ Լալվարի որսկանը ֆիլմի կոմպոզիտորն է[5][6]։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ Լենինյան դափնեկիր, 1968 թ.
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1977 թ.
- Պատվո շքանշան, 1986 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 62.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1.
- ↑ «Էմին Արիստակեսյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-05-ին։ Վերցված է 2018-11-19
- ↑ «АРИСТАКЕСЯН в музыкальной энциклопедии»։ www.music-dic.ru։ Վերցված է 2018-11-19
- ↑ «Эмиль Аристакесян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018-11-19
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ананян А.А Э. Аристакесян. Ер., 1984.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 62)։ ![]() |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով