Վաղարշակ Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Զաքարյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1955(1955-11-29) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վաղարշակ Զաքարյան (նոյեմբերի 29, 1955(1955-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար և կոմպոզիտոր։ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1987 թվականին՝ ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի դասարանը։ 1980 թվականին Մոսկվայում կայացած կոմպոզիտորների միջազգային մրցույթում նրա «Դաշնամուրի սոնատը» շահել է առաջին մրցանակը։ Ռուսաստանի Կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի անդամ է։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, եղել է «Պրակտիկա» հրատարակչության երաժշտական բաժնի վարիչ։ Հանդիսացել է «The Grove Concise Dictionary of Music» երաժշտական բառարանի ռուսերեն հրատարակման գաղափարի հեղինակն ու իրականացման նախաձեռնողներից մեկը։ 2003-2007 թվականներին եղել է Մոսկվայի «Մուզիկա» պետական հրատարակչության փոխտնօրենը։ 2004 թվականին Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում կազմակերպել է կորպորատիվ երաժշտական երեկո՝ մի շարք անվանի երաժիշտների, այդ թվում՝ Դենիս Մացուևի և Բորիս Բրովցինի մասնակցությամբ։ Համագործակցել է երաժիշտ Յուրի Բաշմետի հետ և 2007 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա «Ընծա և աղերս» ստեղծագործության պրեմիերան՝ «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի և Բաշմետի կատարմամբ[1]։

Վաղարշակ Զաքարյանի ստեղծագործությունները կատարվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և նախկին Խորհրդային Միության երկրներում։ Հեղինակել է կամերային, սիմֆոնիկ երաժշտություններ, գրել է նաև երաժշտություն ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։

Գրել է 1986 թվականին նկարահանված «Քանի դեռ ապրում ենք...» ֆիլմի երաժշտությունը։

2018 թվականին կայացավ Զաքարյանի ջութակի կոնցերտի պրեմիերան (Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաղարշակ Զաքարյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]