Ժան Տեր-Մերկերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Տեր-Մերկերյան
Jean Ter-Merguerian.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Jean Ter-Merguerian
Ծնվել էհոկտեմբերի 5, 1935(1935-10-05)
Մարսել
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 29, 2015(2015-09-29) (79 տարեկանում)
Մարսել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար և ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Marseille? և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, հոկտեմբերի 5, 1935(1935-10-05), Մարսել - սեպտեմբերի 29, 2015(2015-09-29), Մարսել[1], թաղված է Երևանում[2]), ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
  • Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
  • Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
  • Հայաստանի պետական մրցանակ (1977)
  • Պատվո շքանշան, 2015[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png