Jump to content

Բելա Բարտոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարտոկ Բելաից)
Բելա Բարտոկ
Բնօրինակ անունհունգ.՝ Bartók Béla
Ծնվել էմարտի 25, 1881(1881-03-25)[1][2][3][…]
Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Հունգարիա և  ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 26, 1945(1945-09-26)[5][1][2][…] (64 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանՖերնկլիֆ և Ֆարկաշրետի գերեզմանոց
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դասական դաշնակահար, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, համալսարանի դասախոս, ժողովրդական երաժշտության հավաքորդ, երաժիշտ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Նյուգաթ
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1903)[6] և Gymnasium Grösslingová?
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԱմուսինԴիտա Պաստորի-Բարտոկ և Márta Ziegler?
Պարգևներ
Կայքbartok.hu
 Béla Bartók Վիքիպահեստում

Բելա Բարտոկ (հունգ.՝ Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; մարտի 25, 1881(1881-03-25)[1][2][3][…], Սինիկոլաու Մարե, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 26, 1945(1945-09-26)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան։ Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ։ Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր։ Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և մեծ սեր հունգարական ազգային երաժշտության հանդեպ։ Նրա վրա մեծ ազդեցութուն են ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները։ 1905 թվականից նա սկսում է խորապես զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ։ Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին։ Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում։ Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հավատքը հասարակայնորեն փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը։ 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում։ Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգային երգերը»։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»։ 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը։ Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով։ 1927-28 թթ․ նա ստեղծում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները։ Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով։ 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայտնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստայի համար»։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ 1940 թվականին նա ստիպված լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում։ Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների։ 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ։ Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը։

Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար։ Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն։ Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է։ Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից։ 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stevens H. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118506900 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Барток Бела // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. http://lfze.hu/lexikon_nagy_elodok/lexikon-1861
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Բարտոկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 338