Ժակ Տիբո
Ժակ Տիբո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jacques Thibaud |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1880[1][2][3][…] Բորդո[4][5] |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1953[4][1][2][…] (72 տարեկան) Բարսելոնետ[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար և performing artist |
Գործիքներ | ջութակ |
Լեյբլ | Fonotipia Records |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
![]() |
Ժակ Տիբո (ֆր.՝ Jacques Thibaud, սեպտեմբերի 27, 1880[1][2][3][…], Բորդո[4][5] - սեպտեմբերի 1, 1953[4][1][2][…], Բարսելոնետ[5]), ֆրանսիացի ջութակահար։
Ջութակահար Ժորժ Տիբոյի որդին է, Ալֆոնս, Ժոզեֆ և Ֆրանսիս Տիբոների եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 27-ին, Բորդոյում, երաժշտի ընտանիքում։ Ջութակի առաջին դասերը ստացել է հորից և առաջին անգամ հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել Բորդոյում ութ տարեկանում։ 13 տարեկանում ընդունվել է երեք տարի անց՝ 1896 թվականին, գերազանցությամբ ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (Մարտեն Պիեռ Մարսիկի ջութակի դասարանը)։ Որոշ տվյալներով նրան դասեր է տվել կուբացի կոմպոզիտոր և ջութակահար Խոսե Ուայտը։
Հետագա տարիներին Տիբոն գումար է վաստակել՝ նվագելով ռեստորաններում, որտեղ նրան նկատել է հայտնի ջութակահար և մեկենաս Էդուար Կոլոնը։ 1898 թվականից եղել է Փարիզի «Կոլոնի համերգների» մենակատար։ Նրա ելույթները մեծ հաջողություն ունեին, և 1898-1899 թվականներին նա 54 անգամ նվագել է այդ համերգներում՝ ձեռք բերելով մեծ հեղինակություն։ Շուտով սկսվեց Տիբոյի միջազգային կարիերան. նա համերգային շրջագայություններ է կատարել աշխարհի տարբեր երկրներում (Ռուսաստանում՝ 1901 թվականից)։ ԽՍՀՄ–ում հանդես է եկել 1936 թվականին։
Լրջորեն վիրավորվելով Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ Տիբոն մի քանի տարի ելույթ չէր ունենում, սակայն 1920-ական թվականներին վերսկսեց համերգային գործունեությունը։
Հանդես է եկել նաև տրիոյի կազմում (դաշնակահար Ա. Կորտոյի և թավջութակահար Պ. Կասալսի հետ)։
Տիբոն Էժեն Իզայիի ընկերն էր, որը նրան նվիրեց իր Երկրորդ սոնատը ջութակի համար։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Տիբոն մնաց Ֆրանսիայում՝ շարունակելով դասավանդել Նորմալ երաժշտության դպրոցում, իսկ 1943 թվականին դաշնակահարուհի Մ. Լոնգի հետ Փարիզում կազմակերպեց դաշնակահարների և ջութակահարների մրցույթ (1946 թվականից՝ Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվանվան միջազգային մրցույթ), որը այսօր էլ գոյություն ունի։
Ժակ Տիբոն ֆրանսիական ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա նվագն աչքի է ընկել նրբագեղությամբ, վիրտուոզ փայլով։ Ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն մեկնաբաններից էր։
Զոհվել է 1953 թվականի սեպտեմբերի 1-ին, Ֆրանսիական Ալպերի շրջանում ինքնաթիռի աղետի ժամանակ՝ Ասիա հերթական համերգի մեկնելիս։
Ժակ Տիբոյի անունով է կոչվում Բորդոյի կոնսերվատորիան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Oйстраx Д., Жак Тибо, «Советская музыка», 1953, № 11
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тибо Жак // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժակ Տիբոյի անվան միջազգային երաժշտական մրցույթ Archived 2009-04-04 at the Wayback Machine. (անգլ.), (ֆր.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |