Միքայել Մալունցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Մալունցյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 25 (մայիսի 8), 1903[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 20, 1973(1973-02-20)[1] (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ[1]
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1925)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1935)
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Միքայել Մովսեսի Մալունցյան (ապրիլի 25 (մայիսի 8), 1903[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1973(1973-02-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր (1945-1960, 1966-1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1925 թվականներին սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայի լարային (թավջութակ, ուսուցիչ՝ Կ. Մինյար), 1931-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական (ուսուցիչ՝ Լ. Գինզբուրգ) բաժիններում։ Դասավանդել է Երևանի (1927-1931, 1944-1973, 1962 թվականից՝ պրոֆեսոր) և Մոսկվայի (1934-1945) կոնսերվատորիաներում։ 1932 թվականին ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Մեծ ուշադրություն է նվիրել հայ հեղինակների գործերի պրոպագանդմանը։ Մալունցյանի կատարմանը բնորոշ էր գեղարվեստական ճշմարտացիությունը, արտիստական զսպվածությունը, անսամբլային կատարելությունը։ Նրա աշակերտներից են Ռաֆայել Մանգասարյանը, Դավիթ Խանջյանը, Գ. Տերտերյանը։ 1945-1960 թվականներին և 1966-1967 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Վերականգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նահանջ ապրած նվագախումբը (հավաքել է նոր կազմ) և նպաստել այդ կոլեկտիվի անհատական ստեղծագործական դեմքի ձևավորմանը[2]։ Իրականացրել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ գործերի պրեմիերաներ[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Միքայել Մալունցյանի անունով է կոչվել Երևանի թիվ 2 արվեստի դպրոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոսյան Մ., Երեքը հայ դիրիժորներից, Ե., 1976:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Միքայել Մալունցյան (1903-1973) | Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ». apo.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  3. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ (2007). Ով ով է.Հայեր. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 19. ISBN 978-5-89700-030-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165