Ռաֆայել Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Արամի Մանգասարյան
Ծնվել էհունվարի 1, 1927 (92 տարեկան)
Թիֆլիս
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մահացել է1997 թվական
Հայաստան Հայաստան, Երևան
Մասնագիտությունդիրիժոր
Գործունեություն1966-1996 թվականներ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ռաֆայել Արամի Մանգասարյան (հունվարի 1, 1927, Թիֆլիս - 1997, Երևան), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային (պրոֆեսոր Կ. Դոմբաևի դասարան), 1963 թվականին՝ դիրիժորական (պրոֆեսոր Միքայել Մալունցյանի դասարան) բաժինները։ Ղեկավարել է (1966 թվականից՝ դիրիժոր, 1969 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1972 թվականից՝ գեղարվեստական ղեկավար) Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա կատարողական արվեստին հատուկ է երաժշտական կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում (1952-19701951 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)[1][2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 35:
  2. «Ռաֆայել Մանգասարյան (1927-1997թթ.) | Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»։ apo.am։ Վերցված է 2019-01-01 
  3. «Ռաֆայել Մանգասարյան | Music of Armenia»։ musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2019-01-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png