Արմեն Հյուսնունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Հյուսնունց
Vahagn Hayrapetyan at Folk arts center.JPG
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1966 (53 տարեկան)
{{{2}}} Հայաստան, Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԺանրերՋազ
Մասնագիտությունդիրիժոր, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և music arranger
Գործիքներսաքսոֆոն, Ֆլեյտա և դաշնամուր
Գործունեություն1985-ից
ԼեյբլParsegian Records
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿապվածՀայաստանի պետական ջազ նվագախումբ, Վահագն Հայրապետյան, Armenian Navy Band, Time Report
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
Կայքtimereportband.com

Արմեն Լեոնիդի Հյուսնունց (դեկտեմբերի 28, 1966(1966-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը[1]: 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է[2]: 2011 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, և 1984 թ.-ին ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիայի սաքսոֆոնի բաժին։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որտեղ նվագել է Մոսկովյան Կրեմլի Պատվավոր պահակակետի նվագախմբում, այնուհետև տեղափոխվել է ՆԳՆ նվագախումբ։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին Երևանի երաժշտական դպրոցներից մեկում դասավանդել է սաքսոֆոնի նվագ։ 1988 թվականին հրավիրվել է Արտաշես Քարտալյանի ջազ-քառյակ, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ 1990 թվականին նվագելու հրավեր է ստանում Հայաստանի պետական հեռուստառադիոյի նվագախմբում, որտեղ երկու տարի շարունակ առաջատար սաքսոֆոնահարն է լինում։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար։ 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» ջազային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են սեփական էթնո-ջազային «Time Report» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997 թ. նշանակվել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի երաժշտական ղեկավար։ 1998 թ. Արտո Թունջբոյաջյանի հրավերով միանում է նորաստեղծ «Armenian Navy Band» խմբին, որտեղ մշտական մասնակից է դառնում։ 2000 թվականին ստեղծվաց «ArtaSax» սաքսոֆոնային քառյակի հիմնադիրներից է[4]: Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոններին, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Նվագել է հայտնի ջազմենների հետ, որոնցից են՝ Չիկ Կորեան, Բիլլի Քոբեմը, Ջո Զավինուլը և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հյուսնունց և Խաչիկ Սահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - «Երգեր առանց խոսքերի»
  • 1998 - «Երգեր առանց խոսքերի-2»

Time Report[խմբագրել | խմբագրել կոդը]

Armenian Navy Band[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Bzdik Zinvor»
  • 2001 - «New Apricot»
  • 2004 - «Natural Seeds»
  • 2006 - «Vorqann e qone»
  • 2009 - «Under Your Thoughts»

Հայաստանի պետական ջազ նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]