Արմեն Դոնելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Դոնելյան
Ծնվել է1950 դեկտեմբերի 1 Նյու Յորք
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունդաշնակահար
կոմպոզիտոր
ջազմեն
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄանհեթենի երաժշտական դպրոց
ԿրթությունԿոլումբիայի համալսարան

Արմեն Հովհաննեսի Դոնելյան (անգլ.՝ Armen Donelian, 1950, դեկտեմբերի 1, Նյու Յորք), հայ դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Դոնելյանը ծնվել է 1950 թվականին, Նյու Յորքում, դիզայներ, արևելյան գորգեր ներմուծող Հովհաննես Դոնելյանի (1879 Բուրդուր, Թուրքիա - 1967, Հաշբորք Հեյթս, Նյու Ջերսի) ընտանիքում։ Նվագել է վեց տարեկանից։ 14 տարեկանում ջազային նվագախմբի հետ տվել է առաջին համերգը։ Ավարտել է կոնսերվատորիան և հանդես եկել համերգներով, կատարել Յոհան Սեբաստիան Բախի, Լուդվիգ վան Բեթհովենի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։ 1972 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանն երաժշտության բակալավրի աստիճանով։ Աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սանի Ռոլինսի և այլոց հետ։

1980-ականներին ստեղծել է «Էսենս» ջազ համույթը, թողարկել ձայնապնակներ, հանդես եկել տարբեր երկրներում։ 1986 թվականից դասավանդում է ջազային երաժշտություն։ Մշակել է հայկական մեղեդիներ ջազի համար, ալբոմ թողարկել երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ համատեղ։ Նրա հետ համագործակցել են նաև հայազգի փողահար Բարի Դանիելյանը և հարվածային գործիքներ նվագող Արտո Թունջբոյաջյանը: 1998-2000, 2002 թվականներին համերգներով հանդես է եկել Հայաստանում[1][2]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stargazer (1980)
  • A Reverie: Solo Piano (1984)
  • Secrets (1988)
  • Trio '87 (1988)
  • The Wayfarer (1990)
  • Wave (2000)
  • Mystic Heights (2002)
  • Quartet Language (2003)
  • Full Moon Music (2005)
  • All or Nothing at All (2006)
  • Oasis (2007)
  • Leapfrog (2010)
  • Sayat-Nova: Songs Of My Ancestors (2014)
  • Trying to Make Heaven My Home (MPS, 1979)
  • The Believer (Baystate, 1980)
  • The Billy Harper Quintet (Poljazz, 1981)
  • Jazz Jamboree 1980 Various Artists (Polskie Nagrania Muza, 1983)
  • Afro-Indio (Vaya/Fania, 1975)
  • Sofrito (Vaya/Fania, 1976)
  • Mongo and Justo (Vaya/Fania, 1976)
  • A La Carte (Vaya/Fania, 1976)
  • Moments (RCA/Novus, 1987)
  • In Wonderland (PolyGram/EmArcy, 1996)
  • Petals On Your Path (PolyGram/EmArcy, 1999)
  • Commit To Memory (Pathfinder, 1976; Bomba, 1998)
  • Composer In Public (RSVP, 1996)
  • Reconstituted (RSVP, 1999)
  • Nightwork (Cadence, 1984)
  • Hurricane (Sunnyside, 1987)
  • Listen To My Heart (Sony, 1998)
  • Mixing America (Huiksi, 1996)
  • Step Into Our Life (Polydor, 1978)
  • Cosmology (Vanguard, 1978)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Դոնելյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]