Ջորջ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ջորջ Ավագյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ George Avakian |
Ի ծնե անուն | Ջորջ Ավագյան |
Ծնվել է | մարտի 15, 1919 Արմավիր |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 22, 2017 (98 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | Երաժշտագետ, ձայնագրող, պրոդյուսեր |
Լեյբլ | Columbia Records«Ուորեն Բրադրզ» RCA Records |
Կապված | Դեյվ Բրուբեք Լուի Արմսթրոնգ Մայլս Դևիս |
Ամուսին | Անահիտ Աճեմյան |
Պարգևներ | |
![]() |
Ջորջ (Գևորգ) Ավագյան (մարտի 15, 1919, Արմավիր - նոյեմբերի 22, 2017, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականին, ՌԴ Արմավիրի մարզում։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1941 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։ Կոլումբիայի համալսարանում վարել է ջազի պատմության դասընթացներ։ Արժանացել է Գրեմմի մրցանակի։ Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում։ Մասնակցել է «Գիշերային աղջիկներ», «Ստրավինսկի», «Ամառային օրվա ջազ» և այլ շարժանկարների։ 1957 թվականին դարձել է ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի նախագահության անդամ։ Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից։ 1961 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։ 1962 թվականին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1998 թվականին այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 ASCAP ջազի հուշապատում՝ որպես ջազի կենդանի լեգենդ
- 2010 National Endowments for the Arts AB Spellman Jazz Advocacy Award (ամենաբարձր ազգային կոչումը ջազի համար որպես պրոդյուսեր)
- 2008 Արվեստի և գրականության մրցանակ Ֆրանսիայի կողմից
- 2006 Django d’Or ջազի մրցանակ
- 2000 Down Beat ամսագրի կողմից մրցանակ
- 1990 Լենինի շքանշան
- 1984 Մալթայի ասպետների կողմից «Ասպետություն» կոչում
- 1961«Գրեմմի» մրցանակ
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ եղբայրը` Արամ Ավագյանը (1926–1987) լուսանկարիչ, կինոարդյունաբերող
- Կինը՝ ջութակահարուհի Անահիտ Աճեմյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Արմավիր (Ռուսաստան) քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 2017 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ծագումով հայ երաժիշտներ
- 1915 ծնունդներ
- Ամերիկահայ ջազմեններ
- Ամերիկահայ պրոդյուսերներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկահայեր
- Խորհրդահայեր
- Հայ երաժշտագետներ