Ակսել Բակունց (երաժիշտ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակսել Բակունց (այլ կիրառումներ)
Ակսել Բակունց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1946 Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 13, 2012 (65 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ակսել Բակունց (մականունը՝ Կոկա, նոյեմբերի 22, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 13, 2012, Երևան, Հայաստան[1]), երաժիշտ, ջազմեն։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակսել Բակունցը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանում։ Ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները, եղել է «Հայհամերգի» միավորման գեղարվեստական ղեկավարը, Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից։ Մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում։ Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի[2]։ Մահացել է 2012 թվականի հունվարի 13-ին Երևանում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ ջազմեններ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ