Սիրուշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրուշո
Sirusho Harutyunyan at Eurovision 2008 8.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Սիրանուշ Հարությունյան
Ծնվել է հունվարի 7, 1987
Երևան
Երկիր {{{2}}} Հայաստան, Երևան
Ժանրեր Փոփ, ժողովրդական, ռոմանս
Մասնագիտություն Երգչուհի-երգահան,կոմպոզիտոր
Գործիքներ Վոկալ, դաշնամուր
Գործունեություն 1999-ներկա
Կայք sirusho.am

Սիրանուշ Հարությունյան (ծնվ. 1987 թ. հունվարի 7, Երևան), ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան և կոմպոզիտոր: Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում: 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար: Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին: Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում: 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը:

2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[1] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը: 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը: Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»:

2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում: 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցությամբ հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-2004: Մանկությունը և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Հարությունյանը ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում[2]: Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ: Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ:

Սիրուշոն իր առաջին քայլերը դեպի երգ և երաժշտություն արել է դեռ մանկուց[3]: 7 տարեկանում նա սկսեց գրել իր առաջին երգերը, իսկ արդեն 9 տարեկանում նա «Լուսաբաց» երգի համար ստացավ Հայկական ազգային երաժշտական մրցանակ: Նա իր առաջին ալբոմը, որը կոչվում է «Սիրուշո» թողարկել է 13 տարեկանում:

2005-2007: «Շերամ» և «Հիմա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուշոն Լոնդոնում (2008)

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ավելի շատ հանդես է եկել սոուլ և փոփ ժանրերում: 2005 թվականին նա սկսեց աշխատել իր «Շերամ» ալբոմի վրա: Ալբոմը ներառում է Գուսան Շերամի բազմաթիվ երգեր:

2005-ին Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա ստացավ «Տարվա լավագույն ձայնասկավառակ» մրցանակը իր «Շերամ» ալբոմի համար: Նա նաև ստացավ «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակը[4]: Իր շնորհակալական խոսքում Սիրուշոն նշեց. «Այս տարի շատ եմ շրջագայել, նույնիսկ այս իրադարձությունից մի քանի ժամ հետո կրկին պատրաստվում եմ թռչել Միացյալ Նահանգներ համերգային ծրագրով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կյանքիս հետագա թռիչքներում ինձ թևեր պարգևելու համար»: Մի քանի օր անց նրա «Հեռանում եմ» երգը հնչեց մի շարք ռադիոկայաններում, որը հետագայում դարձավ մեծ հիթ:

2007 թվականին լույս տեսավ նրա երրորդ՝ «Հիմա» վերնագրով ալբոմը, որը ունեցավ մեծ հաջողություն: Ալբոմի երգերը սոուլի և R&B ոճերի համադրություն են՝ ժողովրդական գործիքների զուգորդությամբ, դուդուկ, դհոլ, զուռնա և այլն:

2008-2009: Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Սիրուշոն ստացավ իր 4-րդ «Լավագույն երգչուհի» տիտղոսը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում: Նույն տարվա մայիսին նա ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում իր «Քելե Քելե» երգով: Երգը գրված էր Սիրուշոյի և կանադահայ կոմպոզիտոր և պրոդյուսեր Դեր-Հովայի կողմից: Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 199 միավոր[5]:

2009 թվականի ապրիլին երգչուհին ներկայացրեց իր հունալեզու «Erotas» երգը: Երգի երաժշտությունը գրել է երգիչ Հայկոն, իսկ խոսքերի հեղինակն է՝ Նատալիա Գերմանուն: Երգը հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հունաստանում և Կիպրոսում: 2009-ին Սիրուշոն ձայնագրեց մի երգ Եվրատեսիլ 2008-ի մասնակիցներ Բոազ Մաուդայի և Ելենա Տոմաշևիչի հետ միասին: Երգը կոչվում է “Time to pray”, որի խոսքերի հեղինակն է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

2010-2012: «Հավատում եմ» և «ՊռեԳոմեշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարին Սիրուշոն հրավիրված էր Մալթա՝ որպես հատուկ հյուր, որտեղ իր այցելության ընթացքում մասնակցեց Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի Մալթայի ազգային ընտրությանը: 2010-ի մայիս ամսին կայացավ երգչուհու «Հավատում եմ» կոչվող չորրորդ ալբոմի պրեմիերան[6]: Ալբոմը փոփ և R&B ժանրերի մեջ է, որը ներառում է «Erotas», «Հավատում եմ», «Time to pray» և մի քանի այլ մեծ հաջողություն ունեցած երգեր:

2010-ին Սիրուշոն գրեց «Судьба Зима» կոչվող երգը հայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համար:

2011 թվականին երգչուհին ձայնագրեց իր «I like it» երգը[7][8]: Նույն տարվա դեկտեմբերին նա հատուկ հյուր էր Երևանում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին[9]:

2012 թվականի դեկտեմբերին երգչուհին ոգշնչվելով Կոմիտասի «Լոռվա գութան» ստեղծագործությամբ, ներկայացրեց իր «ՊռեԳոմեշ» երգը[10], որը դարձավ շատ հայտնի և երկար ժամանակ զբաղեցրեց մի շարք հիթ շքերթների առաջին հորիզոնականները:

2013-ներկա: Կարիերայի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերին ամերիկյան «W» ամսագիրը Սիրուշոյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում[11]: Նույն տարվա դեկտեմբերին հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ նա թողարկեց «See» երգը[12]:

2014 թվականի ապրիլ ամսին տեղի է ունենում Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը (World Music Awards), որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները: Այդտեղ Սիրուշոն ներկայացված էր երեք տարբեր անվանակարգերում որպես եվրոպական արտիստ՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» («ՊռեԳոմեշ»), «Լավագույն տեսահոլովակ» («ՊռեԳոմեշ»):

2014 թվականի մայիսի 11-ին՝ Կալիֆորնիայում, տեղի ունեցավ World Armenian Entertainment Awards 2013 մրցանակաբաշխությունը, որտեղ Սիրուշոն արժանացավ "Queen of Armenian pop Music" մրցանակին:

2014 թվականի հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ում, լույս աշխարհ եկավ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի առաջնեկը, ում՝ ի պատիվ պապիկի, անվանեցին Ռոբերտ Քոչարյան:

2014 թվականի նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի NOKIA թատրոնում տեղի ունեցավ Սիրուշոյի մենահամերգը:

Նույն թվականին տեղի ունեցավ Սիրուշոյի և մեկ այլ հայազգի երգիչ Հարութ Փամբուկչյանի «Տարիներ» երգի և տեսահոլովակի պրեմիերան:

2015 թվականի մարտին Սիրուշոն վերադարձավ Հայաստան և սկսեց աշխատել իր նոր երգի ու տեսահոլովակի վրա: Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում պատրաստ էր նրա նոր երգն ու տեսահոլովակը՝ «Կգա մի օր» («Where were you»): Ե՛վ երգը և՛ տեսահոլովակը նվիրված են հայոց ցեղասպանության 100 ամյակին:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - «Շորորա»
  • 2005 - «Սերը մեր»
  • 2006 - «Մայրիկ»
  • 2006 - «Հեռանում եմ»
  • 2007 - «Հիմա»
  • 2007 - «Արժանի է»
  • 2007 - «Մեզ ոչինչ չի բաժանի»
  • 2008 – «Քելե-Քելե»
  • 2009 - «Erotas»
  • 2009 - «Time to pray»
  • 2010 - «Հավատում եմ»
  • 2011 - «I like it»
  • 2012 - «ՊռեԳոմեշ»
  • 2013 - «See»
  • 2014 - «Տարիներ»
  • 2014 - «Անտարբեր Աշխարհ»
  • 2015 - «Where were you (Կգա մի օր)»
  • 2016 - «Մի թող ինձ մենակ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվրատեսիլ երգի մրցույթ - Հայաստան
  2. «Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է»։ ArmStar։ hy։ 7 January 2013։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  3. «Սիրուշո [Sirusho]» (Հայերեն)։ AV Production։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28 
  4. «Bio»։ Sirusho's Official Website։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  5. Մարսել Բեզենկոնի մրցանակ Շվեդիայի կողմից
  6. Սիրուշո. Հավատում եմ, տեսահոլովակի պրեմիերա esctoday. 2014.05.17
  7. «SIRUSHO NEW ! - I Like It (Official Music Video) HD 2011»։ YouTube։ 11 November 2011։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  8. SIRUSHO NEW ! - I Like It (Official Music Video) HD 2011 YouTube. 2011.11.11
  9. «Sirusho Qéle Qéle 2011 Live Performance @ Junior Eurovision»։ ArmenianPule։ 3 December 2011։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  10. «Sirusho presented her new song –"PreGomesh"»։ 1in.am։ 10 December 2012։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  11. McGarry Kevin (29 October 2013)։ «6 Un-American Idols: The Beyoncé of Brazil, the Gaga of Serbia»։ W։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29 
  12. Սիրուշոն և Սակիսը ձայնագրում են "See" երգը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]