ՓիքսԱրթ
![]() | |
---|---|
Տեսակ | գրաֆիկական խմբագրիչ, ծրագիր, photo manipulation?, ծրագրային ապահովում և բջջային հավելված |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | նոյեմբեր 2011 |
Պլատֆորմ | iOS, Անդրոիդ և Վինդոուզ |
Կայք | picsart.com(անգլ.) |
ՓիքսԱրթը լուսանկարների խմբագրիչ է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Ծրագիրը իրենից ներկայացնում է խմբագրիչ, նկարչության հավելված և սոցիալական ցանց։ ՓիքսԱրթը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով ՓիքսԱրթի համայնքի և այլ սոցիալական ցանցերում ինչպիսիք են Ֆեյսբուք և Ինստագրամ։ Հավելվածը հասանելի է iOS, Անդրոիդ և Windows Mobile սարքերի համար[1]։ Այն նաև հասանելի է Windows 8.1 և բարձր համակարգերով համակարգիչների օգտատերերին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի նոյեմբերին PicsArt-ը մեկնարկել էր Android համակարգով աշխատող սարքերի վրա[3]։ Այն հիմնադրել են Հովհաննես Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը[4]։
2012 թվական` առաջին տարվա ընթացքում ծրագիրը ներբեռնել են 35 միլիոն անգամ[3]։
2013 թվականի հունվարին թողարկվեց հավելվածի iOS համակարգի տարբերակը iPhone հեռախոսների համար[5]։ Մայիսին թողարկվեց iPad-ի համար[6]։ Հավելվածը ուներ գրեթե 2 միլիոն օրական այցելու, 4 մլն գրանցված օգտատեր հունվար ամսվա ընթացքում[3]։ 2013 թվականի նոյեմբերին, երկու տարի անց դրա մեկնարկից PicsArt-ը հասավ 90 միլիոն ներբեռնումների և գրեթե 25 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի։ 2013-ի դեկտեմբերին PicsArt-ը հասանելի դարձավ Windows Phone սարքերի համար[7]։
2014 թվականի հունվարին PicsArt հասանելի դարձավ Windows 8 սարքերի համար։ Մարտին հավելվածը հասավ 100 մլն տեղադրումների Android-ի վրա, 30 միլիոն ակտիվ օգտատեր, 60,000 ամեն օր վերբեռնվող պատկերների, և ունեցավ 11 միլիոն օգտատերերից բաղկացած համայնք։ 2014 թվականի հունիսին PicsArt-ը թողարկվեց բոլոր Windows 8.1 համակարգիչների, սարքերի և թաբլեթերի համար[8]։ Երբ ծրագիրը տոնեց իր եռամյա հոբելյանը այն ուներ 175 մլն շահագործում, ամսական 50 միլիոն օգտատեր և արդեն 18,5 մլն օգտատեր սոցիալական ցանցում[9]։
2015 թվական՝ PicsArt-ը հասավ 65 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի և 250 մլն ներբեռնումի։
2016 թվական՝ PicsArt-ը ունի 75 միլիոն ամսական ակտիվ օգտատեր և 300 մլն ներբեռնում[10]։ Ընկերությունը շարունակում է ներկայացնել նոր առանձնահատկություններ, այդ թվում խառնաբնույթ պատկերասրահներ[11], վերամշակված տեսախցիկ[12], անհատականացված հնարավորություններ և այլ բարեփոխումներ iOS, Android և Windows սարքերի համար։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Graham Jefferson։ «Scribble on your pics with versatile PicsArt photo editor»։ USA Today։ USA Today։ Վերցված է հունվարի 15, 2016
- ↑ Saleem Hammad։ «PicsArt is an excellent and popular photo editing app for Windows 8.1»։ WinBeta։ WinBeta։ Վերցված է հունվարի 15, 2016
- ↑ 3,0 3,1 3,2 Perez Sarah։ «After Reaching 35 Million Downloads In Its First Year, Top Android Photo Editing App PicsArt Arrives On iPhone»։ TechCrunch։ Վերցված է 2016-01-20
- ↑ «Press Kit - PicsArt»։ PicsArt։ Վերցված է 2016-01-20
- ↑ «PicsArt Earns Triple Crown with iPhone Launch | Business Wire»։ www.businesswire.com։ Վերցված է 2016-01-20
- ↑ «PicsArt Launches Optimized App for iPad and Enhances its iOS Features | Business Wire»։ www.businesswire.com։ Վերցված է 2016-01-20
- ↑ «PicsArt: Popular + Free Photo Editor Now Available on the Windows Phone | WP7 Connect»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-16-ին։ Վերցված է 2016-01-20
- ↑ «PicsArt is an excellent and popular photo editing app for Windows 8.1»։ WinBeta (en-US)։ Վերցված է 2016-01-20
- ↑ «PicsArt Reaches 175 Million Installs on 3rd Anniversary»։ PicsArt։ Վերցված է 2016-01-28
- ↑ «San Francisco-based photo editing app PicsArt will use $20M funding round for Asia expansion - Silicon Valley Business Journal»։ Silicon Valley Business Journal։ Վերցված է 2016-05-10
- ↑ «Remix Galleries: A New Way to Get Inspired & Create Amazing Images»։ Create + Discover the Art of Photo Editing - PicsArt (en-US)։ 2016-05-09։ Վերցված է 2016-05-11
- ↑ «PicsArt Has a New Camera...Because Better Pictures Are More Fun - Create + Discover the Art of Photo Editing - PicsArt»։ Create + Discover the Art of Photo Editing - PicsArt (en-US)։ 2016-02-11։ Վերցված է 2016-05-10