Հարութ Փամբուկչյան
| Հարութ Փամբուկչյան | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | հուլիսի 1, 1950[1] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | Փոփ, ժողովրդական, ժողովրդական, հեղափոխական |
| Մասնագիտություն | երաժիշտ և երգիչ |
| Գործիքներ | կիթառ, վոկալ, բուզուկի, սազ և Դհոլ |
| Գործունեություն | 1970 թվականից |
| Պարգևներ | |
| Կայք | haroutpamboukjian.com |
| Հայտնի գործիքներ | |

Հարութ Եսայու Փամբուկչյան (հուլիսի 1, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի որպես Ձախ Հարութ, ամերիկահայ երգիչ, երաժիշտ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականին Հուլիսի 1-ին Երևանում։ Եսայի Փամբուկչյանի և Ծաղիկ Շահակյանի զավակն է։ Հայրը ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907 թվականին Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին մեկնել հայրենիք։ Երևանում՝ Նոր Արեշ թաղամասում, 1950 թվին ծնվել է Հարութը։ Հաճախել է տեղի թիվ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում երկու տարի Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքում[3]։
Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։
1971 թվականին կորցրել է հորը, որից հետո 1975 թվականին մոր հետ մեկնել է Բեյրութ՝ Լիբանան իսկ այնտեղից մեկ տարի անց տեղափոխվել ԱՄՆ և հաստատվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է երաժշտական գործունեությունը։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից մեկ տարի անց հազարավոր երկրպագուներ, որոնք փնտրում էին ավերածություններից ժամանակավորապես շեղվելու որևէ միջոց, լցվեցին Հրազդան մարզադաշտը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ լսելու Հարութ Փամբուկչյանի կատարմամբ 28 համերգները։
Նա ամուսնացած էր Ռուզաննա Թևոսյանի հետ, որը մահացավ 2013 թվականին։ Նրանք ունեին մեկ որդի, որը ծնվել է 1980 թվականին։
Մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մականվան «Ձախ» բառը գալիս է Հարութ Փամբուկչյանի ձախլիկ լինելուց[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուր էիր Աստված (1976)
- Բալադ հայրենյաց (1977)
- Առավոտից իրիկուն (1978)
- Հարութ (1979)
- Մինչև էգուց (1980)
- In Memory Of Those Who Gave Their Lives (1980)
- Իմ Երևան (1981)
- Գետի այն ափին (1981)
- Երբ ալեկոծ ծովի վրա (1982)
- Top'82/The Very Best of Harout Pamboukjian (1982)
- Հեռացած ընկերներ (1983)
- Volume 12 (1984)
- Հայի աչքեր (1986)
- Հայ բալիկներին (1988)
- Գնաս բարով (1989)
- Երեկոյան Երևան (1991)
- Բարի տարեդարձ (1993)
- Ճամփաները Բինգյոլի (1994)
- The Golden Album (1997)
- Հարութ 2000/Հարութն հայոց (2000)
- Երգը նաև աղոթք է (2000)
- My Life (2013)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harout Box Set - The Best of 1974-1984 (1984)
- 25 Dance Hits (1998)
- Hit Romances: 50 տարիս (1999)
- Romantic Flashback (1999)
- Patriotic Songs (2000)
- Love Songs (2000)
- Dance Party Mix (2000)
- Թուխ աչքեր (2003)
- Փայլող աստղեր (2005)
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Live in Beirut (1980)
- Live in Los Angeles (1988)
- Live in Beirut Volume 2 (1994)
- Live in Concert Vol. 1 (1996)
- Live in Concert Vol. 2 (1996)
- Հեղափոխական և ազգային երգերու փառատոն Vol. 1 (1997)
- Հեղափոխական և ազգային երգերու փառատոն Vol. 2 (1997)
- Հեղափոխական և ազգային երգերու փառատոն Vol. 3 (1997)
- Live in California (2001)
- The Legend: Live in Concert (2015)
- Harout Live! From the Heart! (2015)
- Live at Dolby Theatre (2017)
- Live in France (2018)
- My Ouai Tour Marseille (2023)
Սինգլներ և EP-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարալի պես (1981)
- Սարի ճամփով (1981)
- Սեր ջան (1981)
- Թուխ աչքեր (1981)
- Իմ առաջին սեր (1981)
- Մեր հայրենիք (1997)
- Մենակ ես մնացել (Սիլվիի հետ) (2006)
- Սարերի քամի (Ռուբեն Հախվերդյանի հետ) (2012)
- Տարիներ (Սիրուշոյի հետ) (2014)
- Անցիր այ գետակ (Արմենչիկի հետ) (2014)
- Անկախ Հայաստան (Տիգրան Ասատրյանի և Sammy Flash-ի հետ) (2016)
- Թե աչերս (Սուպեր Սաքոյի հետ) (2016)
- Զոքանչ (Dj Donz-ի հետ) (2017)
- Թե աչերս քեզ որոնեն (2017)
- Կարմիր ծաղիկ մը գարունի (Աննա Բոյրազյանի հետ) (2017)
- Դեպի Սասուն (Գառնիկ Սարգսյանի հետ) (2018)
- Հանինա նինա (Sammy Flash-ի հետ) (2018)
- Ես առանց քեզ (2018)
- Երբ սիրում ես ինձ (2018)
- Կարմիր ծաղիկ (Աննա Բոյրազյանի հետ) (2019)
- Ծովն է շառաչում (2019)
- Սիրո նավակ (Սոնա Սարաֆյանի հետ) (2022)
- Քարամ դարձած (Սեդայի հետ) (2022)
- Սիրում եմ քեզ (DJ Դավոի հետ) (2022)
- Կանցնեն օրեր (Ռեինկարնացիայի հետ) (2022)
- Եկար հովի թևերով (Արամեի հետ) (2023)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015) (Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ և հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար)[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bio
- ↑ Հ. Ե. ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ- ՅԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉԵԱՆ. Բարձր Եվ Ամուր Պահէք Հայաստանի Դրօշը
- ↑ Հատուկ հարցազրույց - Հարութ Փամբուկչյան.կնոջս մահը ծանր տարա, հարցազրույց «Արմնյուզ» հեռուստաալիքին։
- ↑ «Հարութ Փամբուկչյանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
- ↑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարութ Փամբուկչյան» հոդվածին։ |
| ||||||||||