Ռուբեն Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Հախվերդյան
P1180095.jpg
Մենահամերգ Ստեփանակերտում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ռուբեն Հախվերդյան
Ծնվել է դեկտեմբերի 3, 1950 (65 տարեկան)
{{{2}}} Երևան, Հայաստան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրեր քաղաքային ֆոլկ
Մասնագիտություն Երգիչ, երգահան,
Գործիքներ Վոկալ, կիթառ,
Գործունեություն սկսած 1980 թ.

Ռուբեն Հախվերդյան, (ծնվ. 1950թ. Դեկտեմբերի 3, Երևան) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր: Ավարտել է ԵԳԹԻ (1975): Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից: 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»: Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում: Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների: Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր: Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա ասղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Ում ձեռքից են ուտում էս շները
  • Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png