Մորիս Մետերլինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորիս Մետեռլինկից)
Մորիս Մետերլինկ
ֆր.՝ Maurice Maeterlinck
Ծննդյան անունֆր.՝ Maurice Polydore Marie Bernard Maeterlinck
Ծնվել էօգոստոսի 29, 1862(1862-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա[1][4]
Վախճանվել էմայիսի 6, 1949(1949-05-06)[2][4][5] (86 տարեկան)
Վախճանի վայրՆիս, Ֆրանսիա[1][4]
ԳերեզմանPalais Maeterlinck[6]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ, լիբրետիստ և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳենտի համալսարան, Ճիզվիտ և Sint-Barbaracollege?
Ժանրերphilosophical fable?
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներԻնքնակոչը, Կույրերը, Ներսում, Կապույտ թռչունը, Serres Chaudes?, Pelléas and Mélisande?, Princess Maleine?, Q16655370?, Q16303604?, The Death of Tintagiles?, Q16303559?, The Treasure of the Humble?, Q110160283? և Monna Vanna?
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7], Académie des gastronomes? և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա
ԱշխատավայրLa Jeune Belgique?
Պարգևներ
ԱմուսինRenée Dahon?[11]
Համատեղ ապրողԺորժետա Լեբլան
Изображение автографа
Մորիս Մետերլինկ Վիքիքաղվածքում
Մորիս Մետերլինկ Վիքիդարանում
 Maurice Maeterlinck Վիքիպահեստում

Մորիս Մետերլինկ (ֆր.՝ Maurice Maeterlinck, օգոստոսի 29, 1862(1862-08-29)[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][4] - մայիսի 6, 1949(1949-05-06)[2][4][5], Նիս, Ֆրանսիա[1][4]), բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր (1911) է։ Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բելգիայի Գանտ քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա)։ Դաստիարակվել է ճիզվիտական դպրոցում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ է գրավում նրա պատանեկան կյանքում, և նա շատ շուտ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։

Կապվում է երիտասարդ բելգիացի գրողների հետ՝ մասնակցելով սիմվոլիստական շարժմանը։ 1887 թվականին Փարիզում լույս տեսած «Ջերմոցներ» պառնասական բանաստեղծությունների առաջին գրքով երիտասարդ փաստաբանը ներկայանում է գրական աշխարհին։ Գիրքը սկզբում ունենում է ընդամենը մի քանի տասնյակ ընթերցող, սակայն Մետերլինկին ողջունում է Գիյոմ Ապոլիները, որն ընդունում է Մետերլինկի մոդեռնիզմը՝ այն համարելով գլուխգործոց։ Անսահման մելամաղձը շարունակվում է նաև «Տասներկու երգ» և «Տասնհինգ երգ» ժողովածուներում։ Գուցե այդ մելամաղձից դուրս գալու համար է, որ Մետերլինկը նվիրվում է թատերական տոնախմբություններին. 1889 թվականին հրատարակում է առաջին դրաման՝ «Իշխանուհի Մալենը», որն անսպասելիորեն մեծ աղմուկ է բարձրացնում։ Խանդավառված քննադատ Օկտավ Միրբոն գովասանքներ չի խնայում Մետերլինկին. «Մետերլինկը մեզ է նվիրել մեր օրերի ամենահանճարեղ, ամենաարտառոց և ամենաանմեղ ստեղծագործությունը, որն իր արժանիքներով, համարձակվում եմ ասել, չի զիջում շեքսպիրյան լավագույն գործերին...»

Սրան հաջորդում են «Կույրերը», «Յոթ իշխանուհիներ», «Ինքնակոչը», «Պելեաս և Սելիզանդ» դրամաները, որոնք նրան դարձնում են սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը դրամատուրգիայում։ «Հյուսիսցի է, շատ դրական մարդ, որի միստիցիզմը ֆիզիկական տարաշխարհիկության արտահայտման ձև է», - գրում է Անդրե Ժիդը։

Մետերլինկն իր հարստությունը, որն հայտնվում է ճանաչման հետ, օգտագործում է հասարակությունից փախչելու, իր միայնության մեջ պարփակվելու համար՝ մերժելով բոլոր մեծարումները։ 1896 թվականին հեռանում է Բելգիայից՝ թողնելով մեծ քաղաքի անտանելի մթնոլորտը։ Գնում է ապրելու բնության մեջ։ Գրում է մի շարք հրաշալի ստեղծագործություններ։

1911 թվականին իր ամբողջ ստեղծագործությունների համար Մետերլինկը արժանանում է Նոբելյան մրցանակի։

Առաջին աշխարհամարտի տարիներին Մետերլինկը ձգտում է օգտակար լինել օկուպացված հայրենիքին։ Հայրենասիրական զեղումներով են գրված այդ շրջանի նրա ստեղծագործությունները։

1932 թվականին Բելգիայի թագավորը Մետերլինկին շնորհում է կոմսի տիտղոս։ 1937 թվականին նա ընտրվում է Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1947-1949 թվականներին նախագահում է գրողների միջազգային ՊԵՆ ընկերակցությունը։

Վախճանվում է Ֆևանսիայի Նիցցայում գտնվող իր սեփական կալվածքում՝ Օրլամոնդում[12]։

Մետերլինկի բանաստեղծական ժողովածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերմոցներ (1889)
  • Տասներկու երգ (1896)
  • Տասնհինգ երգ (1900)[13]

Մետերլինկի թատերգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխանուհի Մալենը (1889)
  • Ինքնակոչը (1890)
  • Կույրերը (1890)
  • Յոթ իշխանուհիներ (1891)
  • Պելեաս և Մելիզանդ (1892)
  • Ալադին և Պալոմիդ (1894)
  • Ներսում (1894)
  • Տենտալիժի մահը (1894)
  • Ագլավեն և Սելիզետ (1896)
  • Արիանը և Կապույտ մորուքը (1896)
  • Քույր Բեատրիսը (1900)
  • Մոննա Վաննա (1902)
  • Ժուազել (1903)
  • Սուրբ Անտոնիոսի հրաշքը (1903)
  • Կապույտ թռչունը (1908)
  • Մարիա Մագդաղինացի (1913)
  • Նշանդրություն (1913)
  • Ստիլմոնդի քաղաքապետը (1919)
  • Կյանքի աղը (1919)
  • Դժբախտությունն անցնում է (1925)
  • Մեռյալների զորությունը (1926)
  • Բերնիքել (1926)
  • Մարի-Վիկտորիա (1927)
  • Արքայադուստր Իզաբել (1935)
  • Ժաննա Դ'Արկ (1945)[13]

Մետերլինկի փիլիսոփայական գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոնարհների գանձերը (1896)
  • Իմաստություն և ճակատագիր (1898)
  • Արդարության խորհուրդ (1900)
  • Մեղուների կյանքը (1901)
  • Թաղված տաճարը (1902)
  • Կրկնակի պարտեզը (1904)
  • Ծաղիկների բանականությունը (1907)
  • Մահը (1913)
  • Պատերազմի բեկորներ (1916)
  • Անծանոթ հյուրը (1917)
  • Արահետներ լեռան վրա (1919)
  • Մեծ գաղտնիք (1921)
  • Տերմիտների կյանքը (1926)
  • Տարածության կյանքը (1927)
  • Մեծ դյութահրաշ ներկայացում (1929)
  • Մրջյունների կյանքը (1930)
  • Ապակե սարդը (1932)
  • Մեծ օրենք (1933)
  • Մեծ լռությունից առաջ (1934)
  • Ավազե ժամացույցը (1936)
  • Թևերի ստվերը (1936)
  • Աստծու առջև (1937)
  • Մեծ դուռը (1939)
  • Այլ աշխարհ կամ արևային ժամացույց (1942)[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Метерлинк // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 797—801.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Find A Grave — 1996.
  7. http://www.arllfb.be/composition/successions.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1911/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  11. https://www.geneanet.org/cercles/view/colgnecmagamm/44170
  12. Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 6-9.
  13. 13,0 13,1 Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 266.
  14. Մորիս Մետերլինկ (2000). Մեղուների կյանքը. Խոնարհների գանձը. Երևան: ԱևՄ. էջ 267.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են