Երիտասարդական պալատ
![]() | |
Տեսակ | գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրված է | 1970 |
Բացված | 1979 |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Մարտին Զաքարյան և Հրաչյա Պողոսյան |
Քանդվել է | 2006 |
Կոորդինատներ: 40°11′35.000000101602″ հս․ լ. 44°31′42.000000098807″ ավ. ե. / 40.19305555558377563° հս․. լ. 44.52833333336077715° ավ. ե. |
Երիտասարդական պալատ, նախկին հյուրանոց և համալիր Երևանում։ Հիմնադրվել է 1970-ական թվականներին, գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողﬔրից տեսանելի տեղում: Ընտրվեց Քանաքեռի բարձունքը` Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիուﬓեր, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում: 1970-ական թվականների կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանը առաջարկել էր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ ևս՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուրը և այլն։ Ի վերջո, ինչպես նշվեց, այն կառուցվեց Աբովյան պուրակին կից[1]։ Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս:
Էստրադային դահլիճը, որն ուներ 1000 նստատեղ, ավելի ուշ է կառուցվել։ Շենքի ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան։ Հարկաբաժինը ﬔկ ժամվա ընթացքում պտտվում էր իր առանցքի շուրջը՝ այցելուներին հնարավորություն տալով դիտելու Երևանի ամբողջ համայնապատկերը: Այն Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում:
1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։
Այն հարուստ էր արվեստի գործերով: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» քանդակը: Պալատը զարդարում էին Արﬕնե Կալենցի՝ Հայաստանը պատկերող որﬓանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի պատրաստած Հայաստանի փայտե քարտեզը: Այս ստեղծագործությունների ճակատագիրը ներկայումս անհայտ է:
2005թ. հոկտեմբերի 20-ի Երևանի քաղաքապետարանի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց «Հայսեյսմշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
Ներկայումս պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաչյա Պողոսյան. Պալատը բլրի վրա, «Գարուն» 1967, № 6:
- Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն»։ mediamax.am։ 17 հունվարի 2016