Արթուր Թարխանյան
Արթուր Թարխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2006 (74 տարեկանում) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան, Անանիա Շիրակացու մեդալ, ԺՏՆՑ ոսկե մեդալ, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, ԽՍՀՄ պետական մրցանակ և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ |
Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2006, Երևան, Հայաստան[1]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թթ.՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան-ում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։
1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[2]։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
- Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Թամանցիների փողոցներում։
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
- Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
- Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
- Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։
Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973-1977)
- «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
- Անանիա Շիրակացու (1998) մեդալ
- Ալեքսանդր Թամանյանի մեդալ
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, կինը՝ Գուբիևա Զառեմա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական պալատի շենքը
Ռոսիա կինոթատրոնի շենքը
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վախճանվել է Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 2006 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ