Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)
Արտաքին տեսք
Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան և մշակութային արժեք |
| Քանդակագործ | Սամվել Պետրոսյան |
| Ստեղծում | 2002 |
| Երկիր | |
| Բնակավայր | Գյումրի[1] |
| Մասն է | Արգելոց «Կումայրի» |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| ՀՀ ՊՄԱՀ | 8.1/4.875 |
Շառլ Ազնավուրի արձան, հուշարձան Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում, տեղադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 22-ին։ Արձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արձանի բացմանն անձամբ ներկա է գտնվել Շառլ Ազնավուրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանի տեղադրման նախաձեռնությունը եղել է 1996 թվականին, 1997 թվականին մեկնարկել են աշխատանքները, 2001 թվականին արձանը հանդիսավորությամբ բացվել է։
Ազնավուրը կանգնած է գրանիտե պատվանդանի վրա։ Նրա թիկունքում կամարն է, որի ճարտարապետն Արթուր Թարխանյանն է, որը նույնպես ներկա է եղել արձանի բացմանը։
Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին 6 մետր 70 սմ է։ Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտե։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյան։
- Ճարտարապետ՝ Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Արթուր Թարխանյան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի) կատեգորիայում։ |
| Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.875 |


