Հրաչյա Պողոսյան
Հրաչյա Պողոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1935 (88 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1959) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոսիա կինոթատրոն, Երիտասարդական պալատ և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր |
Հրաչյա Պողոսյան Վիքիդարանում | |
![]() |
Հրաչյա Գրիգորի Պողոսյան (հունվարի 28, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1975), ՀՃԱ ակադեմիկոս (1994), Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից անդամ (1992)։
Ճարտարապետ Իզա Չոլախյանի ամուսինն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1959-1993 թթ. աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում, 1980 թվականից՝ արվեստանոցի ղեկավար, 1989-1993 թթ.` ինստիտուտի տնօրեն։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար։ Հեղինակ է Աբովյան (1961), Սևան (1961) քաղաքների գլխավոր հատակագծերի (ճարտարապետներ Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Չերքեգյանի հետ)։ Նրա նախագծերով կառուցվել են Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ, 1979), Երիտասարդության պալատը (1979, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, Բաղդասարյան, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981), Մարզահամերգային համալիրը (սկսվել է 1978 թվականին, հեղինակային խմբի հետ), Դիլիջանում՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվել է 1974 թվականին, համահեղինակներ՝ Խաչիկյան, Սաֆարյան), Գորիսում բնակելի թաղամաս (1975, համահեղինակներ՝ Մկրտչյան, Սողոյան) և այլն[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973-1977 թթ. խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր
- 1975 թ. ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
- 1984, 1985 թթ. «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր
- ԽՍՀՄ ԺՏՆՑ մեդալ
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014 թ.)։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալատը բլրի վրա, «Գարուն» 1967, № 6: Archived 2018-08-06 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հրաչյա Պողոսյան. Երևանը նման է մանուկի, որի գլուխն այնքան մեծ է, որ ի վիճակի չէ ուսերի վրա պահել»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին։ Վերցված է 2015-01-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաչյա Պողոսյանը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |