Սպարտակ Խաչիկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Սպարտակ Խաչիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2005 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոսիա կինոթատրոն, Երիտասարդական պալատ, Զվարթնոց և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր |
Պարգևներ |
Սպարտակ Երեմի Խաչիկյան (հունիսի 12, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2005, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Ճարտարապետ Լիա Սաֆարյանի ամուսինն է, աստղագետ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996) Էդուարդ Խաչիկյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ Աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1964 թվականից՝ արվեստանոցի ղեկավար), 1984-1991 թթ.՝ ՀՀ պետշինի բնակելի և քաղաքացիական շինության վարչության պետ, 1991-1993 թթ.՝ մասն. ճարտ. արվեստանոցի («Խաչիկյանի արվեստանոց») ղեկավար։ 1991-2005 թթ. դասավանդել է ԵՊՃՇՀ-ում։
Համահեղինակ է՝
- Աբովյան (1961-1970) և Սևան (1962-1970) քաղաքների գլխավոր հատակագծեր (Արթուր Թարխանյանի, Հրաչյա Պողոսյանի, Է. Չերքեզյանի հետ)
- Երևանի «Այրարատ» կինոթատրոն (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ՝ 1979)
- Երիտասարդության պալատ (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ՝ 1981)
- «Զվարթնոց» օդանավակայան (1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- Դիլիջանում՝ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տուն (համահեղինակներ՝ Հրաչյա Պողոսյան, Լիա Սաֆարյան), 1984
- Տուապսեում պիոներական ճամբար 720 տեղով, (հեղինակային խմբի հետ)
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), խորհրդային ճարտարապետության 1973-1977 թթ. նվաճումների, 1982 թվականի «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ ![]() |
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ