Հարություն Խաչատրյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարություն Խաչատրյան
Հարություն Ռուբենի Խաչատրյան
Haurtyun Khachatryan 1.jpg
Հարություն Խաչատրյանը 5-րդ Ոսկե ծիրան փառատոնում
Ծնվել է Հունվար 9, 1955
Ծննդավայր Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Կրթություն Հայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գործունեության տարիներ 1981 թ. - այժմ
Ազգություն հայ
Մասնագիտացում ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
Պարգևներ

Մովսես Խորենացու մեդալ Ordre des Arts et des Lettres
ՀՀ ժողովրդական արտիստ

Премия Ленинского комсомола
IMDb ID 0450988

Հարություն Ռուբենի Խաչատրյան (հունվարի 9, 1955(1955-01-09), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2013), բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից («Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման տարեթիվ) մինչև 2018 թվականը եղել է փառատոնի գլխավոր տնօրենը[1]։ 2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և մինչև 2018 թվականը եղել փառատոնի գլխավոր տնօրեն։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Ռուբենի Խաչատրյանը 1981 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։
2006 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 2013 թ. ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և դարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Chevalier de l'Ordre des Arts et des Lettres շքանշանին։

2016 թ. փետրվարի 5-ին ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, 2017 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ՝ «Սահման» ֆիլմի համար[3]:
  • 2013 թ. հուլիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր թաղի ձայները» (1981), Երևան վավերագրական ֆիլմերի ստուդիա, տևող.՝ 8 րոպե
  • «Հյուրընկալելով հրամանատարին» (1985), սցենարի համահեղինակ և համառեժիսոր Ն. Հովհաննիսյանի հետ, «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 16 րոպե
  • «Մի եղելության խրոնիկա» (1985), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 35 րոպե
  • «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից» (1986), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 36 րոպե
  • «Կոնդ» (1987), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Սպիտակ քաղաք» (1988), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Քամին ունայնության» (1989), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 90 րոպե
  • «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 87 րոպե
  • «Վերջին կայարանը» (1994), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 98 րոպե
  • «Վավերագրողը» (2003), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 80 րոպե
  • «Պոետի վերադարձը» (2005), «Հայֆիլմ» կինոստուդիայի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, վավերագրական, տևող.՝ 84 րոպե
  • «Սահման» (2009), «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հոլանդիայի Volya Films-ի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, տևող.՝ 82 րոպե

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-ին նկարահանված «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թվականին ֆիլմն արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար, 1988 թվականին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989 թվականին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը, ստացել է Խարհրդային միության մի շարք հեղինակավոր մրցանակներ։
  • «Սպիտակ քաղաքը» ֆիլմը 1988 թվականին արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոնների։
  • «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը, որ կրկին ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոնների ընթացքում, արժանացել է Հունգարիայի Գիորի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին, Շվեյցարիայի ՄԿՓ-ի ժյուրիի Հատուկ մրցանակին, Սանկտ-Պետերբուրգի ՄԿՓ-ի «Ուղերձ մարդուն» մրցանակին, և այլն։
  • 2003 թվականին ստեղծված «Վավերագրողը» ֆիլմը ընդգրկվել է «Նիկա» ռուսական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նոմինանտների ցանկում՝ որպես ԱՊՀ և բալթյան երկրների 5 լավագույն ֆիլմերից մեկը, ստացել է Կառլովի Վարի ՄԿՓ-ի ժյուրիի հատուկ մրցանակը։
  • 2006 թվականին ստեղծված «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 35-րդ ՄԿՓ-ում, որից հետո ֆիլմը մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր փառատոնների, այդ թվում Մարսելի վավերագրական ֆիլմերի փառատոնին և Էդինբուրգի կինոփառատոնին։
  • 2009 թվականին ստեղծված «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նույնպես կայացել է Ռոտերդամի 38-րդ ՄԿՓ-ում, որից հետո այն դարձել է Փարիզ «Իրական կինո» փառատոնի բացման ֆիլմը, արժանացել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, մասնակցել է մոտ 20 կինոփառատոնների, ցուցադրվել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]