Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
Երկիր Հայաստան
Ընտրման թվական Մարտի 5, 2012
Ընտրված կատարող Էմմի
Ընտրված երգ Boom Boom
Երգի լեզու անգլերեն
Բառերի հեղինակ Սոսի Խանիկյան
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
12 տեղ, 54 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում, որը կայացել է Դյուսելդորֆում` Գերմանիայում։ Մասնակցի ընտրությունը կայացել էր ներքին ընտրությամբ, որի արդյունքում ընտրվեց Էմմին, իսկ նրա երգը որոշվեց ազգային ընտրությամբ կատարել, որը կազմակերպել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Ընտրական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 11-ին Հանրային հեռուստատեսությունը հանդես եկավ մամլո ասուլիսով որի ժամանակ հայտնեց, որ Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում կներկայացնի Էմմին։

Հայաստանը ներկայացնող մասնակցի համար գրվել էին երգեր և Հայաստանից և արտասահմանից, որի արդյունքում ժյուրին ընտրեց չորս երգ, իսկ երգի ընտրությունը նշանակվեց փետրվարի 19-ին որը հետաձգվեց և տեղափոխվեց փետրվարի 26-ին, որը հետո նույնպես հետաձգվեց և վերջնական որոշվեց մարտի 5-ին կազմակերպել։ Հաղթող երգը ընտրվում էր հեռուստադիտողի և ժյուրիի ձայների շնորհիվ 50/50 համակարգով։

Ներկայացված չորս երգերի հեղինականերն էին ԴերՀովան, Վահրամ Պետրոսյանը, Apricota-ն և Մարտին Կեսիչը։ Ընտրված երգերը մարտի 2-ից ներկայացվում էին ռադիոյով, ինտերնետով և Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի հեռուստադիտողը կայացնի իր վերջնական որոշումը։

Արտիստ Երգ Հեռուստադիտող Ժյուրի Արդյունք
1 Էմմի Hi 1.535 8 3
2 Էմմի Boom Boom 3,219 12 1
3 Էմմի Ayo 2.422 10 2
4 Էմմի Good Bye 539 7 4

Հեռուստադիտողների և ժյուրիի ձայների արդյունքում հաղթող ճանաչվեց Boom Boom երգը, որի բառերի հեղինակն է Սոսի Խանիկյանը, իսկ երաժշտության հեղինակը` Apricota խումբը։

Եվրատեսիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմին Boom Boom երգով Եվրատեսիլում հանդես եկավ առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 10-ին 04 համարի ներքո։ Նա զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը 54 միավորով, ինչը թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ, նրանից 1 միավորով առաջ անցավ Շվեյցարիան։

  • Հայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում
Միավոր Երկիր
12 Flag of Russia.svg Ռուսաստան
10 Flag of Greece.svg Հունաստան
8 Flag of Georgia.svg Վրաստան
7 Flag of Malta.svg Մալթա
6 Flag of Finland.svg Ֆինլանդիա
5 Flag of San Marino.svg Սան Մարինո
4 Flag of Lithuania.svg Լիտվա
3 Flag of Switzerland.svg Շվեյցարիա
2 Flag of Iceland.svg Իսլանդիա
1 Flag of Norway.svg Նորվեգիա
  • Հայաստանի տված միավորները եզրափակչում
Միավոր Երկիր
12 Flag of Ukraine.svg Ուկրաինա
10 Flag of Georgia.svg Վրաստան
8 Flag of Russia.svg Ռուսաստան
7 Flag of Greece.svg Հունաստան
6 Flag of Italy.svg Իտալիա
5 Flag of France.svg Ֆրանսիա
4 Flag of Sweden.svg Շվեդիա
3 Flag of Austria.svg Ավստրիա
2 Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիա
1 Flag of Serbia.svg Սերբիա