Սրբուկ
Սրբուկ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Սրբուհի Սարգսյան |
Ծնվել է | ապրիլի 3, 1994[1] (28 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, սոուլ և ջազ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | քանոն և վոկալ |
Կայք | srbuk.com |
![]() |
Սրբուհի Սարգսյան (ապրիլի 3, 1994[1], Երևան, Հայաստան) ավելի հայտնի է որպես Սրբուկ, հայ փոփ երգչուհի-երգահան։ Սրբուհի Սարգսյանը երգարվեստում հայտնվել է հայկական Իքս Ֆակտորի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ գրավել է երկրորդ հորիզոնականը։ 2018 թվականին նա մասնակցել է Ուկրաինայի Ձայնը հեռուստաշոուի ութերորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Սրբուկը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում, որտեղ կատարել է «Walking Out» երգը[2][3][4][5]։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 3-ին, Երևանում։ Նա երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մանուկ հասակում հաճախել է քանոնի[6][7]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին մասնակցել է հայկական Իքս Ֆակտորի առաջին եթերաշրջանի լսումներին, որտեղ երգել է Սիայի «Soon We'll Be Found» երգը և անցել հաջորդ փուլ։ Նա միացել է Գարիկ Պապոյանի թիմին և եզրափակչում զբաղեցրել երկրորդ տեղը։ 2012 թվականին Սրբուկը ստեղծել է իր խումբը, որը կոչվել է «Allusion»: 2014 թվականին նա Պապոյանի հետ ներկայացրել է «Boat» երգը, որը ռուսական «Лёгок на поми́не» ֆիլմի սաունդթրեքերից է։
2016 թվականին Սրբուկը թողարկել է իր դեբյուտային «Եթե կարող ես» սինգլը։ 2018 թվականին նա մասնակցել է Ուկրաինայի Ձայնը մրցույթի ութերորդ եթերաշրջանին, որտեղ մարզվել է Պոտապի թիմում և զբաղեցրել չորրորդ տեղը։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվեց, որ նա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն նաև բացեց երգերի ներկայացման ժամանակաշրջանը` երգահաններին իրենց ստեղծագործություններն ուղարկելու համար[8]։ 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Սրբուկը մրցույթում կատարելու է «Walking Out» երգը։ Նա ելույթ ունեցավ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մենակատար[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Եթե Կարող Ես»[9] | 2016 | Ոչ ալբոմային սինգլներ |
«Half a Goddess»[10] | 2018 | |
«Walking Out» | 2019 | |
«Նա նա նա» |
Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Boat»[11] (Գարիկ Պապոյանը Սրբուկի հետ) |
2014 | Ոչ ալբոմային սինգլներ |
«Let Me Down»[12] (Համբիկ Աշոտը Սրբուկի հետ) |
2018 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Srbuk
- ↑ Mediamax։ ««Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի Սրբուկը»։ Bravo.am։ Վերցված է 2018-12-03
- ↑ Intell-Sol.com։ ««Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը»։ www.7or.am։ Վերցված է 2018-12-03
- ↑ LLC ZOOM GRAPHICS։ «Սրբուկը կներկայացնի Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2019»-ում»։ www.armradio.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03
- ↑ Սրբուկ - Եվրատեսիլ
- ↑ «Սրբուհի Սարգսյանն ամռանը կմեկնի արտերկիր համերգային շրջագայության»։ Armenpress։ Վերցված է November 30, 2018
- ↑ «Սրբուհի Սարգսյան. “Հեշտ կյանքով չեմ ապրել ”»։ Bravo.am։ March 26, 2015։ Վերցված է November 30, 2018
- ↑ LLC Helix Consulting։ ««Եվրատեսիլ 2019»․ Հանրայինը հայտարարում է երգահանների մրցույթ»։ www.eurovision.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03
- ↑ «Yete Karogh Es - Single by Srbuk»։ iTunes։ Վերցված է November 30, 2018
- ↑ «She's "Half a Goddess"! Srbuk will represent Armenia at Eurovision 2019 | wiwibloggs»։ wiwibloggs (en-US)։ 2018-11-30։ Վերցված է 2018-12-03
- ↑ «Boat (feat. Srbuk) - Single by Garik Papoyan»։ iTunes։ Վերցված է November 30, 2018
- ↑ «Let Me Down (feat. Srbuk) - Single by Hambik Ashot»։ iTunes։ Վերցված է November 30, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2019-01-01 at the Wayback Machine.
Նախորդել է Սևակ Խանաղյան «Քամի» |
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում 2019 |
Հաջորդել է |
|
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
- Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ
- Հայաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- 21-րդ դարի երգչուհիներ
- Հայ երգահաններ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Բեմական կեղծանուններ