Արծվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվիկ
Artsvik Kyiv 2017.jpg
Բնօրինակ անուն հայ․՝ Արծվիկ Հարությունյան
Ծնվել է հոկտեմբերի 21, 1984 (32 տարեկան)
Հայաստան Կապան, Հայաստան
Կապան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրեր Փոփ
Մասնագիտություն Երգիչ
Գործունեություն 2010 թ.-այժմ

Արծվիկ Հարությունյան (հոկտեմբերի 21, 1984, Կապան), հայ փոփ և էստրադային երգչուհի, ռուսական «The Voice» նախագծի մասնակից, «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող, «Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանում։ Ծնունդից 5 տարի անց Արծվիկի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան՝ Մոսկվա։ Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո, Արծվիկն իր կրթությունը որոշում է շարունակել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ։ Դրան զուգահեռ նաև փորձել է իր ներուժը դրսևորել բազում այլ ասպարեզներում, սակայն երաժշտությունը «հաղթանակել» է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվիկը երգի ու երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ վաղ մանկության տարիքից` հարուցելով ընտանիքի անդամների զարմանքն ու հիացմունքը։ Սակայն այս հարցում որոշիչ է դառնում 1992 թվականը, երբ պատահաբար հեռուստատեսությամբ դիտած «Թիկնապահը» ֆիլմը և «ծանոթությունը» Ուիթնի Հյուսթոնի հետ ստիպում է Արծվիկին հասկանալ, որ իր ապագան անխուսափելիորեն կապված է լինելու երաժշտության հետ։ Այնուամենայնիվ, տվյալ ասպարեզում գործունեություն ծավալելու համարձակություն Արծվիկը ձեռք է բերում տարիներ անց միայն։ Ամանորի գիշերը երազանք պահելիս՝ Արծվիկը վերջնականապես որոշում է զբաղվել միայն ու միմիայն երգարվեստով։ Որոշումն ընդունելուց անմիջապես հետո սկսվում է ստեղծագործական ակտիվ շրջան։

2012 թվականին Արծվիկը դառնում է «Jazz Parking» նախագծի անդամ։ Նույն թվականին հաջողությամբ մասնակցում է նաև միջազգային «The Voice» նախագծի ռուսական տարբերակին։

Կարճ ժամանակահատվածում Արծվիկը հասցնում է ճանաչում ձեռք բերել և սիրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում։ Ստեղծագործական բուռն ընթացքը ստիպում է երկրպագուներին պարբերաբար նոր երգերով ու կատարումներով ներկայանալ, որոնց շարքում ինչպես ժողովրդական և գուսանական մի շարք երգեր են («Դու իմ մուսան ես», «Թամամ աշխարհ», «Արի, արի»), այնպես էլ՝ էստրադային («Why», «No fear», «I Say Yes», «Сестры по духу») և այլն։ Արծվիկը մասնակցում է համերգների և երաժշտական փառատոնների ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այլև՝ Հայաստանում։

Թեև Արծվիկը միշտ էլ փորձել է ամուր կապ ստեղծել հայրենիքի հետ, այնուամենայնիվ, հենց 2016 թվականին է նա որոշում կայացնում վերադառնալ Հայաստան և մասնակցել Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» համահայկական երաժշտական նախագծին։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ Արծվիկը միշտ էլ ցանկացել է Հայաստանը ներկայացնել երգի համաեվրոպական մրցույթին ու Հայաստանյան մրցույթը լավագույն հարթակն էր, որն Արծվիկը որոշեց բաց չթողնել։ Ողջ նախագծի ընթացքում, ստանալով ժյուրիի և հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները և վայելելով երկրպագուների սերը՝ Արծվիկը հնարավորություն է ստանում մայիսին Հայաստանը ներկայացնելու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին։ Ողջ նախագծի ընթացքում Արծվիկին աջակցել է թիմի ղեկավար, «Եվրատեսիլ-2015»-ի Հայաստանյան ներկայացուցիչ Genalogy խմբի անդամ Եսայի Ալթունյանը։ Նա Եվրատեսիլի եզրափակիչ փուլում զբաղեցրել է 18-րդ տեղը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]