Jump to content

Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
պատկերանիշ
"Celebrate Diversity"
«Տոնի՛ր բազմազանությունը»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 9, 2017
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 11, 2017
ԵզրափակիչՄայիսի 13, 2017
Հյուրընկալություն
Անցկացման վայրՄիջազգային ցուցահանդեսային
կենտրոն
Կիև, Ուկրաինա
Հյուրընկալող հեռուստաալիքՈւկրաինա ՈւԱՀ
ՀաղորդավարներԱլեքսանդր Սկիչկո, Վլադիմիր Օստապչուկ և Թիմուր Միրոշնիչենկո
Բացում1-ին կիսաեզրափակիչ
«Spinning» երգի կատարում
Մոնատիկի կողից
2-րդ կիսաեզրափակիչ
Եվրատեսիլյան փոփուրի
կատարում Օլեքսանդր Սկիչկոյի
Վոլոդիմիր Օստափչուկի կողից
Եզրափակիչ
Դրոշների ավանդական
արարողություն
Ընդմիջման ելույթ1-ին կիսաեզրափակիչ
«1944» և «Zamanyly» երգերի
կատարում Ջամալայի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 1
2-րդ կիսաեզրափակիչ
«Երեխաների բակը» պարային
կատարում Apache CREW-ի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 2
Եզրափակիչ
«It's Magical» երգի կատարում
Ռուսլանայի կողից
ONUKA և Ժողգործիքների
ուկրաինական ազգային
ակադեմիական նվագախումբ
«I Believe in U» երգի կատարում
Ջամալայի կողից
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
ՄասնակիցներՍալվադոր Սոբրալ, Կրիստիան Կոստով, SunStroke Project, Էլլի Դելվիո, Ռոբին Բենգթսոն, Ֆրանչեսկո Գաբանի, Ilinca?, Ալեքս Ֆլորեա, Joci Pápai?, Իզայահ, JOWST?, Ալեքսանդր Վալման, O’G3NE, Ալմա, Jacques Houdek?, Դիանա Հաջիևա, Lucie Jones?, Նաթան Թրենթ, Naviband, Արծվիկ, Demy?, Անյա Նիսսեն, Հովիկ Դեմիրճյան, Կասիա Մոշ, Իմրի Զիվ, O.Torvald, Լևինա, Մանել Նավառո, Թակո Գաչեչիլաձե, Tijana Bogićević?, Timebelle?, Norma John?, Բրենդան Մյուրեյ, Koit Toome?, Լաուրա Պիլդվերե, Մարտինա Բարտա, Լինդիտա Հալիմի, Յանա Բուրչեսկա, Սվալա, Սլավկո Կալեզիչ, Claudia Faniello?, Fusedmarc?, Օմար Նաբեր, Triana Park?, Վալենտինա Մոնեթթա և Jimmie Wilson?
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՊորտուգալիա Պորտուգալիա
Ռումինիա Ռումինիա
Մեկնել ենԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ռուսաստան Ռուսաստան
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր տալիս է
12, 10, 8-1 միավորների 2 խումբ
իր լավագույն տասնյակին. մեկը
արտահայտում է ժյուրիի ձայները
մյուս՝ հեռուստաքվեարկության
Հաղթական երգՊորտուգալիա "Amar pelos dois"
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
eurovision.com/eurovision-song-contest/kyiv-2017/(անգլ.)

«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն էր, երբ Կիևը հյուրընկալեց համաեվրոպական այս մրցույթը։ Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել էր 2005 թվականին։ Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալեցին երեք տղամարդիկ՝ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստափչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն։

Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ։ Վերադարձել էին Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ ֆինանսական դժվարությունների պատճառով մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի։ Մասնակցության հայտ սկզբնապես ներկայացրել էր նաև Ռուսաստանը, սակայն ընտրված պատվիրակին՝ Յուլյա Սամոյլովային, արգելվեց մուտք գործել Ուկրաինա, քանի որ դա կհակասեր երկրի սահմանդրությանը։ Բանն այն է, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է[1]։

Մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը "Amar pelos dois" (Սեր երկուսիս համար) երգով, որի հեղինակը երգչի քույրն է՝ Լուիզա Սոբրալը։ Սա Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցույթի պատմության մեջ. 53 տարի մնալով առանց հաղթանակ՝ երկիրը նույնիսկ տեղ չէր գրավել առաջին հնգյակում։ Ընդ որում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում "Molitva" երգի հաղթանակից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթեց ամբողջությամբ տվյալ երկրի պետական լեզվով գրած երգը[2]։ Լավագույն եռյակի երկրները՝ Պորտուգալիան, Բուլղարիան, Մոլդովան, ապահովեցին մրցույթում գրանցած իրենց լավագույն արդյունքները երբևէ[1]։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ մրցույթը դիտել են 182 միլիոն հեռուստադիտողներ՝ 22 միլիոնով ավելի քիչ, քան նախորդ տարի։

Անցկացման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցութային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ (Ուկրաինա)##
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ (Ուկրաինա)

2016 թվականի մայիսի 18-ին հյուրընկալող հեռուստաընկերության՝ NTU-ի տնօրենի տեղակալը և Ուկրաինայի պատվիրակության նախագահ Վիկտորյա Ռոմանովան հայտարարեցին, որ առաջին կազմակերպչական ժողովը տեղի է ունենալու մինչև հունիսի 8-ը, որի ընթացքում NTU-ն և ԵՀՄ-ն քննարկելու են մրցույթի անցկացման տեխնիկական հարցերը՝ պարզելու, թե ինչ անհրաժեշտ նախապատրաստությունների կարիք ունի Ուկրաինան։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ անցկացման վայրը պարզ կլինի ամռանը[3]։

NTU-ն և Ուկրաինայի կառավարությունը հունիսի 23-ին հայտարարեցին, որ պատրաստվում են մրցութային փուլ անցկացնել՝ որոշելու հյուրընկալող քաղաքը։ Որոշման գործընթացը ծրագրավորված էր իրականացնել 4 փուլով[4]։

Հյուրընկալ քաղաքը պետք է համապատասխաներ հետևյալ չափանիշներին[5].

  • Դահլիճը պետք է ապահովի նվազագույնը 7,000 հանդիսական, սակայն գերադասելի է ավելի քան 10,000-ը։
  • Միջազգային մամուլի կենտրոնը պետք է տեղավորի ոչ քիչ քան 1,550 լրագրող։
  • Պետք է լինեն նաև դահլիճներ, որոնցում կանցկացվեն բացման և փակման արարողությունները՝ ապահովելով ոչ քիչ քան 3,000 հանդիսական։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա արդարացի գնահատված, եվրոպական չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համարներ՝ հնարավորինս մոտ տեղակայված դահլիճին և քաղաքի կենտրոնին։ Հյուրանոցային համարների նվազագույն թիվը պետք է կազմի 2,000 հյուրանոցային համար՝ թվով 1,000 պատվիրակությունների և նույնքան լրագրողների և երկրպագուների համար։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ապահովի մասնակիցների, պատվիրակության անդամների և հյուրերի անվտանգությունը։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ միջազգային օդանավակայան, հասանելի տրանսպորտ օդանավակայանի, դահլիճի, հյուրանոցների միջև, ավելին՝ պատշաճ երթևեկություն քաղաքում և հնարավորություն բացելու նոր տրանսպորտային գծեր։
  • Հյուրընկալող քաղաքը հայտի հետ պետք է ներկայացնի նաև սոցիալական ծրագիր՝ ցուցադրելով քաղաքի և Ուկրաինայի հյուրընկալությունը, յուրահատկությունը, ինքնությունը և մշակութային արժեքները։

Մինչև հուլիսի 8-ը վեց քաղաքներ ներկայացրեցին իրենց նախնական հայտերը։ Դրանք էին՝ Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը, Կիևը և Օդեսան[6]։ Թեկնածու վեց քաղաքները պաշտոնապես ներկայացվեցին հուլիսի 20-ին երկժամյա շոուի ընթացքում, որը կոչվում էր «Քաղաքի մենամարտ»։ Յուրաքանչյուր քաղաքից մեկ թեկնածու ներկայացնում էր քաղաքի հայտը։ Քննարկմանը մասնակցում էին ԶԼՄ ներկայացուցիչներ, երաժշտական փորձագետներ, ինչպես նաև երկրպագուներ։

Հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ մրցույթը հյուրընկալելու համար պայքարի մեջ են մնացել 3 քաղաքներ՝ Դնեպրը, Կիևը և Օդեսան[7]։

Սահմանված ժամկետների մի քանի հետաձգումներից հետո` սեպտեմբերի 9-ին, կառավարության մամուլի կենտրոնից Կիևը հայտարարվեց, որպես Եվրատեսիլ 2017 երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Միևնույն ժամանակ մրցույթի անցկացման դահլիճ հայտարարվեց Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը[8]։

Քաղաք Դահլիճ Տարողություն Տեղեկություններ
Դնեպր ԴնիպրոԵվրոԱրենա 9,500 Առաջարկը ներառում էր Մեթեոր մարզադահլիճի և Մեթեոր սպորտային համալիրի ամբողջական վերանորոգում, որը պետք է ավարտված լիներ մինչ 2017 թվականի մարտ ամիսը[9]։
Լվով Լվով արենա 35,000 Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Արենան տանիքի կառուցման կարիք ուներ[10]։
անավարտ դահլիճ հայտնի չէ Իրականում նախատեսված էր, որ դահլիճը հյուրընկալելու էր ԵվրոԲասկեթ 2015-ը, սակայն երբ շինարարական աշխատանքները կանգնեցվեցին, այն կառուցված էր 25%-ով[10]։
Խարկով «Մետալիստ» շրջանային սպորտային համալիր 40,000 Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Սակայն, հիմնավոր վերանորոգման կարիք ուներ՝ ներառելով տանիքի կառուցումը[11]։
Խերսոն «Յուբիլեյնիյ» համերգային համալիր 1,600 Առաջարկը ներառում էր դահլիճի վերանորոգում և ընդլայնում, որը կտևեր շուրջ 7-ից 8 ամիս[12]։
Կիև Սպորտի պալատ 10,000 2005 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ իսկ 2009-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթները։ 2017 թվականի ապրիլի 22-ից 28-ը Հոկեյի Աշխարհի առաջնության առաջին դիվիզիոնի մրցաշարը հյուրընկալելը կարող էր խոչընդոտել մրցույթի նախապատրաստական աշխատանքներին[13]։
Միջազգային ցուցահանդեսային կենտրոն 11,000 Նախապես դահլիճը ներկայացված էր որպես պահեստային տարբերակ։ Սակայն 2016 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ այն Կիևի նախընտրելի դահլիճն է[14]։
Օդեսա «Չերնոմորեց» մարզադահլիճ 34,000 Առաջարկով նախատեսված էր, որ մարզադահլիճը պետք է վերանորոգվի՝ ներառելով տանիքի կառուցումը։

Նախնական ամսաթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի անցկացման նախնական օրերը հայտարարվեց 2016 թվականի մարտի 14Ստոկհոլմում տեղի ունեցած պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Կիսաեզրափակիչի օրերը սահմանվեցին 2017 թվականի մայիսի 16-ին և 18-ին, իսկ եզրափակչինը՝ մայիսի 20-ին։ Այս նախնական ամսաթվերը որոշվել էին ԵՀՄ-ի կողմից՝ հետագայում հյուրընկալող հեռուստաընկերության հետ համաձայնեցնելու նպատակով։

Սակայն, ԵՀՄ-ն հունիսի 24-ին հայտնեց, որ նախնական ամսաթվերը փոփոխվել են՝ մեկ շաբաթ առաջ բերելով։ Որոշվեց մրցույթը անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Օրերը փոփոխվեցին NTU-ի խնդրանքով, քանի որ մայիսի 18-ը համընկնում է Ղրիմի թաթարների ցեղասպանության հիշատակի օրվան։

Հաղորդավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-ի փետրվարի 17-ին հայտարարվեց, որ մրցույթի հաղորդավարներ են ընտրվել Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստապչուկը, իսկ "կանաչ սենյակի" հաղորդավար՝ Թիմուր Միրոշնիչենկոն։ Սա առաջին դեպքն էր, երբ Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալվեց տղամարդկանց եռյակի կողմից և 1956 ի վեր առաջին անգամը, երբ հաղորդավարները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։ Միրոշնիչենկոն Եվրատեսիլ հյուրընկալելու փորձ ուներ. վերջինս վարել էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը 2009-ին և 2013-ին։

Գրաֆիկական ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 30-ին ներկայացվեց մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Տոնի՛ր բազմազանությունը» (անգլ.՝ Celebrate Diversity)։ Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը մեկնաբանեց կարգախոսը՝ ասելով. «Բազմազանությունը տոնելու գաղափարը ծագում է նախորդ տարվա կարգախոսից՝ «Միավորվենք»-ից, և բխում է եվրատեսիլյան արժեքների սրտից. այն բազմանշանակալից է, քանի որ և՛ Եվրոպայի և՛ նրա շրջակայքի և՛ նույնիսկ նրանից հեռու գրեթե բոլոր երկրները միավորվում են՝ տոնելու և՛ մեր ընդհանուր հիմքերը, և՛ մեր ուրույն տարբերությունները, ինչպես նաև հիասքանչ երաժշտությունը»։ Նույն օրը ներկայացվեց նաև այս տարվա պատկերանիշը։ Այն իրենից ներկայացնում է «Նամիստո» անունով հայտնի ուկրաինական ազգային թալիսման ուլունքը։ Պատկերանիշը պարունակում է ազգային տարրեր, որի վառ գույները և պայծառ նախշերը նրան տալիս են նաև ժամանակի շունչը։ Ուլունքի յուրաքանչյուր հատիկ ունի իր ուրույն դիզայնն ու կառուցվածքը՝ խորհրդանշելով, որ բոլոր մարդիկ իսկապես առանձնահատուկ են և միահյուսվում են երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ։ Մրցույթի գործադիր պրոդյուսեր Վիկտորյա Ռոմանովան նշեց. «Պատկերանիշը խելացիորեն համատեղում է ազգային և ժամանակակից տարրերը՝ ներկայացնելով Ուկրաինայի հասարակությանը և Կիևում անցկացվելիք Եվրատեսիլ 2017-ի հիմնական գաղափարը»[15]։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, անցկացվեց 2017 թվականի հունվարի 31-ին Կիևի քաղաքային պետական վարչության «Սյունազարդ դահլիճում»։

Վիճակահանության առաջին մասում որոշվեց, թե Մեծ հնգյակի երկրներից յուրաքանչյուրը և հյուրընկալ Ուկրաինան որ կիսաեզրափակչում են քվեարկելու, իսկ երկրորդ հատվածում՝ մնացած երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում են հանդես գալու, իսկ ճշգրիտ հերթականությունը պարզ դարձավ ավելի ուշ մրցույթի կազմակերպիչների կողմից։ Նախատեսված էր, որ 18 երկրներ մրցելու էին 1-ին կիսաեզրափակչում, իսկ 19-ը՝ 2-րդում, սակայն Ռուսաստանի հեռացումից հետո յուրաքանչյուր կիսաեզրափակչում ելույթ ունեցան 18-ական երկրներ։ Կիսաեզրափակիչներից եզրափակիչ անցան 10 երկրներ, որոնց միացան Մեծ հնգյակի երկրները և հյուրընկալ Ուկրաինան. ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլում հանդես եկան 26 երկրներ։

Կիսաեզրափակիչների մասնակից 37 երկրները բաժանվել էին 6 զամբյուղների՝ հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության բնագավառում կատարած հաշվարկների վրա։ 6 զամբյուղները հրապարակվեցին ԵՀՄ-ի կողմից 2017 թվականի հունվարի 25-ին։ Տարբեր զամբյուղներից վիճակահանություն անցկացնելը միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների միմյանց քվեարկելը և բարձրացնել անկանխատեսելիությունը կիսաեզրափակիչներում։

Շվեյցարական հեռարձակող SRF-ի խնդրանքով երկիրը, որը ներառված էր առաջին զամբյուղում, առանց վիճակահանությանը մասնակցելու տեղ գտավ 2-րդ կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, ծրագրային խնդիրներից ելնելով, նույնպես առանց վիճակահանության մասնակցության քվեարկեց 2-րդ կիսաեզրափակչում[16]։

Զամբյուղներն ունեին այսպիսի տեսք՝

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4 Զամբյուղ 5 Զամբյուղ 6

Բացման և ընդմիջման ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄ-ն յուրաքանչյուր ուղիղ հեռարձակման բացման և ընդմիջման ելույթների մասին մանրամասներ հաղորդեց ապրիլի 20-ին։ Առաջին կիսաեզրափակիչը բացեց Մոնատիկը «Spinning» երգով, որը թարգմանվել էր անգլերեն հատուկ մրցույթի համար։ Ընդմիջմանը ելույթ ունեցավ նախորդ տարվա հաղթող Ջամալան՝ կատարելով «1944» երգի սիմֆոնիկ տարբերակը և "Zamanyly" (Գրավեցին) երգը[17]։ Երկրորդ կիսաեզրափակչի սկզբում հաղորդավարներ Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստափչուկը կատարեցին եվրատեսիլյան երգերի փոփուրի՝ գործիքավորված ուկրաինական ազգային երաժշտությամբ, իսկ ընդմիջմանը ներկայացվեց պարային համար Apache CREW-ի կողմից, որը կոչվում էր «Երեխաների բակը»։ Եզրափակչում ելույթ ունեցավ կրկին Ջամալան՝ ներկայացնելով "I Believe in U" (Ես հավատում եմ քեզ) երգի պրեմիերան։ Ելույթ ունեցան նաև ONUKA-ն և Ժողգործիքների Ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբը[18]։

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 31-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ մրցույթի մասնակիցների վերջնական թիվը քառասուներեք է, որը ռեկորդի կրկնություն կլիներ Եվրատեսիլի համար։ Նախկինում այդ ցուցանիշը գրանցվել էր 2008-ին և 2011-ին։ Պորտուգալիան և Ռումինիան վերադարձել էին մրցույթ մեկամյա բացակայությունից հետո, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան հեռացել էր մրցույթից ֆինանսական խնդիրների պատճառով։ 2017 թվականի ապրիլի 13-ին մրցույթից հեռացավ նաև Ռուսաստանը այն բանից հետո, երբ Յուլյա Սամոյլովային արգելվեց մուտք գործել Ուկրաինա։ Այսպիսով մասնակիցների թիվը երկրորդ տարին անընդմեջ քառասուներեքից նվազեց քառասուներկու։

Վերադարձած մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակից Երկիր Նախորդ տարի(ներ) Նախորդ երգ(եր)
Կոյտ Տոոմե (Լաուրայի հետ) Էստոնիա Էստոնիա 1998 "Mere lapsed"
Լաուրա (Կոյտ Տոոմեի հետ) Էստոնիա Էստոնիա 2005 (Suntribe-ի անդամ) "Let's Get Loud"
Օմար Նաբեր Սլովենիա Սլովենիա 2005 "Stop"
O'G3NE (Լիզա, Էմի, Շելլի) Նիդերլանդներ Նիդերլանդներ 2007 (Մանկական Եվրատեսիլ) "Adem in, Adem Uit"
SunStroke Project Մոլդովա Մոլդովա (Օլյա Տիրայի հետ) 2010 "Run Away"
Վալենտինա Մոնեթա (Ջիմմի Ուիլսոնի հետ) Սան Մարինո Սան Մարինո 2012, 2013, 2014 "The Social Network Song", "Crisalide (Vola)", "Maybe".

Բացի վերը նշված մեներգիչներից կամ խմբի անդամներից կային նաև մասնակիցներ, որոնք նախկինում մրցույթին մասնակցել էին որպես բեք-վոկալիստներ, սակայն այս տարի հանդես եկան որպես մեներգիչներ։ Որպես բեք-վոկալիստ 2011 թվականին Սերբիայի պատվիրակության կազմում մրցույթին մասնակցել էր սերբ Տիյանա Բոգիչևիչը, իսկ 2015 և 2016 թվականներին Իսրայելի պատվիրակությունների կազմում՝ իսրայելցի Իմրի Զիվը։

1-ին կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

18 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Իսպանիա Իսպանիան, Իտալիա Իտալիան և Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում[19]։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Տեղ Միավոր
01 Շվեդիա Շվեդիա Ռոբին Բենգթսոն "I Can't Go On" անգլերեն «Ես չեմ կարող շարունակել» 3 227
02 Վրաստան Վրաստան Թամարա Գաչեչիլաձե "Keep the Faith" անգլերեն «Պահպանի՛ր հավատը» 11 99
03 Ավստրալիա Ավստրալիա Այզայահ "Don't Come Easy" անգլերեն «Հեշտությամբ չի տրվում» 6 160
04 Ալբանիա Ալբանիա Լինդիտա "World" անգլերեն «Աշխարհ» 14 76
05 Բելգիա Բելգիա Բլանշ "City Lights" անգլերեն «Քաղաքի լույսերը» 4 165
06 Չեռնոգորիա Չեռնոգորիա Սլավկո Կալեզիչ "Space" անգլերեն «Տարածություն» 16 56
07 Ֆինլանդիա Ֆինլանդիա Norma John "Blackbird" անգլերեն «Սև կեռնեխ» 12 92
08 Ադրբեջան Ադրբեջան Դիհաջ "Skeletons" անգլերեն «Կմախքներ» 8 150
09 Պորտուգալիա Պորտուգալիա Սալվադոր Սոբրալ "Amar pelos dois" պորտուգալերեն «Սեր երկուսիս համար» 1 370
10 Հունաստան Հունաստան Դեմի "This is Love" անգլերեն «Սա սեր է» 10 115
11 Լեհաստան Լեհաստան Կասիա Մոշ "Flashlight" անգլերեն «Առկայծում» 9 119
12 Մոլդովա Մոլդովա SunStroke Project "Hey, Mamma!" անգլերեն «Հե՛յ, մամա» 2 291
13 Իսլանդիա Իսլանդիա Սվալա "Paper" անգլերեն «Թուղթ» 15 60
14 Չեխիա Չեխիա Մարտինա Բարտա "My Turn" անգլերեն «Իմ հերթը» 13 83
15 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Հովիգ "Gravity" անգլերեն «Ձգողականություն» 5 164
16 Հայաստան Հայաստան Արծվիկ "Fly With Me" անգլերեն «Սավառնի՛ր ինձ հետ» 7 152
17 Սլովենիա Սլովենիա Օմար Նաբեր "On My Way" անգլերեն «Իմ ճանապարհին» 17 36
18 Լատվիա Լատվիա Triana Park "Line" անգլերեն «Գիծ» 18 21

2-րդ կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Գերմանիա Գերմանիան, Ուկրաինա Ուկրաինան և Ֆրանսիա Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։ Նախապես որոշված էր, որ Ռուսաստանը ելույթ էր ունենալու 4-րդը, սակայն երբ երկիրը հեռացավ մրցույթից Ուկրաինայի հետ շարունակական հակամարտության պատճառով, որոշվեց, որ 4-րդ համարից ներքև տեղ գտած մասնակիցները ելույթ են ունենալու մեկ համար շուտ[19]։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Տեղ Միավոր
01 Սերբիա Սերբիա Տիյանա Բոգիչևիչ "In Too Deep" անգլերեն «Չափազանց խորը» 11 98
02 Ավստրիա Ավստրիա Նաթան Թրենթ "Running on Air" անգլերեն «Օդում վազելով» 7 147
03 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա Յանա Բուրչեսկա "Dance Alone" անգլերեն «Պարի՛ր միայնակ» 15 69
04 Մալթա Մալթա Կլաուդիա Ֆանիելլո "Breathlessly" անգլերեն «Շնչակտուր» 16 55
05 Ռումինիա Ռումինիա Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա "Yodel It!" անգլերեն «Յոդլելի» 6 174
06 Նիդերլանդներ Նիդերլանդներ O'G3NE "Lights and Shadows" անգլերեն «Լույսեր և ստվերներ» 4 200
07 Հունգարիա Հունգարիա Յոցի Պապայ "Origo" հունգարերեն2 «Ծագում» 2 231
08 Դանիա Դանիա Անյա Նիսսեն "Where I Am" անգլերեն «Որտեղ ես եմ» 10 101
09 Իռլանդիա Իռլանդիա Բրենդեն Մուրրեյ "Dying To Try" անգլերեն «Շատ եմ ցանկանում փորձել» 13 86
10 Սան Մարինո Սան Մարինո Վալենտինա Մոնեթթա և Ջիմմի Ուիլսոն "Spirit of the Night" անգլերեն «Գիշերվա ոգին» 18 1
11 Խորվաթիա Խորվաթիա Ժակ Հուդեկ "My Friend" անգլերեն, իտալերեն «Իմ ընկեր» 8 141
12 Նորվեգիա Նորվեգիա JOWST մսն. Ալեքսանդեր Վալման "Grab the Moment" անգլերեն «Գրավի՛ր պահը» 5 189
13 Շվեյցարիա Շվեյցարիա Timebelle "Apollo" անգլերեն «Ապոլլոն» 12 97
14 Բելառուս Բելառուս NAVI "Story of My Life" բելառուսերեն «Իմ կյանքի պատմությունը» 9 110
15 Բուլղարիա Բուլղարիա Քրիստիան Կոստով "Beautiful Mess" անգլերեն «Գեղեցիկ խառնաշփոթ» 1 403
16 Լիտվա Լիտվա Fusedmarc "Rain of Revolution" անգլերեն «Հեղափոխության անձրև» 17 42
17 Էստոնիա Էստոնիա Կոյտ Տոոմե և Լաուրա "Verona" անգլերեն «Վերոնա» 14 85
18 Իսրայել Իսրայել Իմրի Զիվ "I Feel Alive" անգլերեն «Ես ողջ եմ զգում» 3 207

Եզրափակչին մասնակցեցին 26 երկրներ, իսկ քվեարկեցին բոլոր 42 երկրները։ Ելույթների հերթականությունը հայտարարվեց երկրորդ կիսաեզրափակչից հետո։

Երկիր Մասնակից Երգ Լեզու Թարգմանություն Միավոր Տեղ
01 Իսրայել Իսրայել Իմրի Զիվ "I Feel Alive" անգլերեն «Ես ողջ եմ զգում» 39 23
02 Լեհաստան Լեհաստան Կասիա Մոշ "Flashlight" անգլերեն «Առկայծում» 64 22
03 Բելառուս Բելառուս NAVI "Story of My Life" բելառուսերեն «Իմ կյանքի պատմությունը» 83 17
04 Ավստրիա Ավստրիա Նաթան Թրենթ "Running on Air" անգլերեն «Օդում վազելով» 93 16
05 Հայաստան Հայաստան Արծվիկ "Fly With Me" անգլերեն «Ճախրի՛ր ինձ հետ» 79 18
06 Նիդերլանդներ Նիդերլանդներ O'G3NE "Lights and Shadows" անգլերեն «Լույսեր և ստվերներ» 158 11
07 Մոլդովա Մոլդովա SunStroke Project "Hey, Mamma!" անգլերեն «Հե՛յ, մամա» 374 3
08 Հունգարիա Հունգարիա Յոցի Պապայ "Origo" հունգարերեն2 «Ծագում» 200 8
09 Իտալիա Իտալիա Ֆրանչեսկո Գաբանի "Occidentali's Karma" իտալերեն3 «Արևմուտցիների կարմա» 334 6
10 Դանիա Դանիա Անյա Նիսսեն "Where I Am" անգլերեն «Որտեղ ես եմ» 77 20
11 Պորտուգալիա Պորտուգալիա Սալվադոր Սոբրալ "Amar pelos dois" պորտուգալերեն «Սեր երկուսի համար» 758 1
12 Ադրբեջան Ադրբեջան Դիհաջ "Skeletons" անգլերեն «Կմախքներ» 120 14
13 Խորվաթիա Խորվաթիա Ժակ Հուդեկ "My Friend" անգլերեն, իտալերեն «Իմ ընկեր» 128 13
14 Ավստրալիա Ավստրալիա Այզայահ "Don't Come Easy" անգլերեն «Հեշտությամբ չի տրվում» 173 9
15 Հունաստան Հունաստան Դեմի "This is Love" անգլերեն «Սա սեր է» 77 19
16 Իսպանիա Իսպանիա Մանել Նավարո "Do It for Your Lover" իսպաներեն, անգլերեն «Արա այն քո սիրեցյալի համար» 5 26
17 Նորվեգիա Նորվեգիա JOWST մսն. Ալեքսանդեր Վալման "Grab the Moment" անգլերեն «Գրավի՛ր պահը» 158 10
18 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Լուսի Ջոնս "Never Give Up on You" անգլերեն «Երբեք չեմ հանձնվի քեզ» 111 15
19 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Հովիգ "Gravity" անգլերեն «Ձգողականություն» 68 21
20 Ռումինիա Ռումինիա Իլինկա մսն. Ալեքս Ֆլորեա "Yodel It!" անգլերեն «Յոդլելի» 282 7
21 Գերմանիա Գերմանիա Լևինա "Perfect Life" անգլերեն «Կատարյալ կյանք» 6 25
22 Ուկրաինա Ուկրաինա O.Torvald "Time" անգլերեն «Ժամանակ» 36 24
23 Բելգիա Բելգիա Բլանշ "City Lights" անգլերեն «Քաղաքի լույսերը» 363 4
24 Շվեդիա Շվեդիա Ռոբին Բենգթսոն "I Can't Go On" անգլերեն «Ես չեմ կարող շարունակել» 344 5
25 Բուլղարիա Բուլղարիա Կրիստիան Կոստով "Beautiful Mess" անգլերեն «Գեղեցիկ խառնաշփոթ» 615 2
26 Ֆրանսիա Ֆրանսիա Ալմա "Requiem" ֆրանսերեն, անգլերեն «Ռեքվիեմ» 135 12

Քվեարկության աղյուսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[20]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Շվեդիա Վրաստան Ավստրալիա Ալբանիա Բելգիա Չեռնոգորիա Ֆինլանդիա Ադրբեջան Պորտուգալիա Հունաստան Լեհաստան Մոլդովա Իսլանդիա Չեխիա Կիպրոսի Հանրապետություն Հայաստան Սլովենիա Լատվիա Իտալիա Իսպանիա Միացյալ Թագավորություն
Շվեդիա 227 12488412612524881085721032
10348105376103511025457161
Վրաստան 99 62613363410576521
3712662182
Ավստրալիա 160 1391265103876861012711210187
21211126233
Ալբանիա 76 381010108
3812351017
Բելգիա 165 40331723325524
1251054821078487646810684
Չեռնոգորիա 56 17872
391735821651
Ֆինլանդիա 92 41777133166
518253714332553
Ադրբեջան 150 8710375788464431125
631216112121072
Պորտուգալիա 370 173512667410125121212710781241210
197128101212712810126127671212101210
Հունաստան 115 611812227112106
54236645212545
Լեհաստան 119 5012242311822436
696328123583238312
Մոլդովա 291 111103101215651036867712
1805612710108101271081071010812108
Իսլանդիա 60 292222522381
3171451472
Չեխիա 83 81414624123514107108
22
Կիպրոս 164 6185876451233
10347634563127744124636
Հայաստան 152 8775108441261051465
653105748645814
Սլովենիա 36 16141154
20282431
Լատվիա 21 11
20145127

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
7 Պորտուգալիա ՊորտուգալիաԱդրբեջան, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան, Մոլդովա
3 Ավստրալիա ԱվստրալիաՇվեդիա, Չեխիա, Սլովենիա
2 Հունաստան ՀունաստանԿիպրոս, Չեռնոգորիա
Մոլդովա ՄոլդովաԱլբանիա, Մեծ Բրիտանիա
Շվեդիա ՇվեդիաԲելգիա, Ֆինլանդիա
1 Ադրբեջան ԱդրբեջանԻտալիա
Լեհաստան ԼեհաստանԱվստրալիա
Կիպրոսի Հանրապետություն ԿիպրոսՀայաստան
Հայաստան ՀայաստանՀունաստան
Չեխիա ՉեխիաՊորտուգալիա
Հեռուստաքվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
9 Պորտուգալիա ՊորտուգալիաԱլբանիա, Բելգիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա, Սլովենիա, Ֆինլանդիա
3 Ադրբեջան ԱդրբեջանՄոլդովա, Չեխիա, Վրաստան
Մոլդովա ՄոլդովաԱվստրալիա, Իտալիա, Պորտուգալիա
2 Կիպրոսի Հանրապետություն ԿիպրոսՀայաստան, Հունաստան
1 Ալբանիա ԱլբանիաՉեռնոգորիա
Լեհաստան ԼեհաստանՄեծ Բրիտանիա
Հունաստան ՀունաստանԿիպրոս
Վրաստան ՎրաստանԱդրբեջան

2-րդ կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[21]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Սերբիա Ավստրիա Հյուսիսային Մակեդոնիա Մալթա Ռումինիա Նիդերլանդներ Հունգարիա Դանիա Իռլանդիա Սան Մարինո Խորվաթիա Նորվեգիա Շվեյցարիա Բելառուս Բուլղարիա Լիտվա Էստոնիա Իսրայել Ֆրանսիա Գերմանիա Ուկրաինա
Սերբիա 98 5326482226642117
4561210125
Ավստրիա 147 11563588710754761245846
3211463314234
Մակեդոնիա 69 29582383
4010463125
Մալթա 55 55268135115714263
0
Ռումինիա 174 261041434
14867378788878757612101275
Նիդերլանդներ 200 149886612101031212888856586
5142367532341245
Հունգարիա 231 66123533102522127
1651212661210461012681085877106
Դանիա 101 96475101061581032468421
514
Իռլանդիա 86 45101352218742
413146252234711
Սան Մարինո 1 0
11
Խորվաթիա 141 373172413655
104710885410761104625263
Նորվեգիա 189 137152771271041010512101031210
523255102637324
Շվեյցարիա 97 48416448537312
494255101151241242
Բելառուս 110 5577371351012
5521132135868312
Բուլղարիա 403 199101212128121261286121212101267108
2048810128121212101281261210101281210
Լիտվա 42 17467
251210111
Էստոնիա 85 16223117
694234235182126638
Իսրայել 207 757104515637410121
13255710778647575710341087

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
10 Բուլղարիա ԲուլղարիաԱվստրիա, Բելառուս, Էստոնիա, Իռլանդիա, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա
3 Նիդերլանդներ ՆիդերլանդներԽորվաթիա, Ռումինիա, Սան Մարինո
Նորվեգիա ՆորվեգիաԳերմանիա, Դանիա, Լիտվա
2 Հունգարիա ՀունգարիաԻսրայել, Սերբիա
1 Ավստրիա ԱվստրիաԲուլղարիա
Բելառուս ԲելառուսՈւկրաինա
Իսրայել ԻսրայելՖրանսիա
Հեռուստաքվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
9 Բուլղարիա ԲուլղարիաԲելառուս, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսրայել, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Սան Մարինո
4 Հունգարիա ՀունգարիաԱվստրիա, Խորվաթիա, Ռումինիա, Սերբիա
2 Ռումինիա ՌումինիաԷստոնիա, Ֆրանսիա
Սերբիա ՍերբիաՄակեդոնիա, Շվեյցարիա
1 Բելառուս ԲելառուսՈւկրաինա
Էստոնիա ԷստոնիաԼիտվա
Լիտվա ԼիտվաԻռլանդիա
Հյուսիսային Մակեդոնիա ՄակեդոնիաԲուլղարիա
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն Քվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ալբանիա Հայաստան Ավստրալիա Ավստրիա Ադրբեջան Բելառուս Բելգիա Բուլղարիա Խորվաթիա Կիպրոսի Հանրապետություն Չեխիա Դանիա Էստոնիա Ֆինլանդիա Ֆրանսիա Վրաստան Գերմանիա Հունաստան Հունգարիա Իսլանդիա Իռլանդիա Իսրայել Իտալիա Լատվիա Լիտվա Հյուսիսային Մակեդոնիա Մալթա Մոլդովա Չեռնոգորիա Նիդերլանդներ Նորվեգիա Պորտուգալիա Լեհաստան Ռումինիա Սան Մարինո Սերբիա Սլովենիա Իսպանիա Շվեդիա Շվեյցարիա Ուկրաինա Միացյալ Թագավորություն
Իսրայել 39 34418675 21
5131
Լեհաստան 64 232627114
41241237313510
Բելառուս 83 507122531223121
33326261148
Ավստրիա 93 9313431214715271652131014343
0
Հայաստան 79 587141382431642453
2112610 2
Նիդերլանդներ 150 1354125108854417842438127113734
15101112
Մոլդովա 374 110810103337381626877846
264612310107104658457 7 6 10 6 8 5 12 8 8 2 135 6 12 6 12 8 7 3 6 8 12 6
Հունգարիա 200 48512114311038
152657816123842322142232764 251041254541
Իտալիա 334 12 2 6 10 7 10 2 4 5 2 8 12 8 7 3 8 2 10 6 2
208 12 4 2 6 6 5 7 8 1 5 8 5 5 4 7 4 7 1 8 3 5 8 12 4 10 2 2 4 6 10 6 10 8 1 10 2
Դանիա 77 6953365453788 552
88
Պորտուգալիա 758 3826 12 7 8 8 10 8 7 8 12 10 8 8 12 12 10 5 12 12 5 12 5 12 12 10 10 7 12 10 12 6 12 12 12 12 12 12 10 12
3768 10 7 12 8 7 12 7 10 7 8 5 10 12 12 8 12 8 7 12 10 12 5 10 12 7 8 6 8 12 12 10 7 7 8 8 12 10 12 10 8
Ադրբեջան 120 782 4 5 1 10 10 4 1 12 5 12 1 5 6
42 10 12 10 5 1 4
Խորվաթիա 128 25136537
103714185361031231133512285
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ալբանիա Հայաստան Ավստրալիա Ավստրիա Ադրբեջան Բելառուս Բելգիա Բուլղարիա Խորվաթիա Կիպրոսի Հանրապետություն Չեխիա Դանիա Էստոնիա Ֆինլանդիա Ֆրանսիա Վրաստան Գերմանիա Հունաստան Հունգարիա Իսլանդիա Իռլանդիա Իսրայել Իտալիա Լատվիա Լիտվա Հյուսիսային Մակեդոնիա Մալթա Մոլդովա Չեռնոգորիա Նիդերլանդներ Նորվեգիա Պորտուգալիա Լեհաստան Ռումինիա Սան Մարինո Սերբիա Սլովենիա Իսպանիա Շվեդիա Շվեյցարիա Ուկրաինա Միացյալ Թագավորություն
Ավստրալիա 173 17147664108710 25710 518443574378104210
22
Հունաստան 77 48110561212 2
293151271
Իսպանիա 5 0
55
Նորվեգիա 158 1295367261017712 612537102723105
2957211661
Մեծ Բրիտանիա 111 9984121255623613743515610
1234 41
Կիպրոս 68 36755412 12
32123212 21
Ռումինիա 282 583336834512 101
224421010226864646310 616512 710 54612 7107764273437
Գերմանիա 6 33
33
Ուկրաինա 36 12714
24174732
Բելգիա 363 1082322212 871046210 8541615
255554846452461210 810 58105621210452410710125536412753
Շվեդիա 344 2186648124671231288418610 10618766747265108
126236133222512361338343573451322115174
Բուլղարիա 615 278108102121010724126568210 610 728712 810 21012 6102686787
337107571212881012107747510 12 4610 87712 10 8688888121071076212
Ֆրանսիա 135 45531266543415
901854312331134141652642326

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
18 Պորտուգալիա ՊորտուգալիաԻսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Վրաստան, Ֆրանսիա
4 Բուլղարիա ԲուլղարիաԲելառուս, Էստոնիա, Մոլդովա, Նորվեգիա
3 Շվեդիա ՇվեդիաԲելգիա, Դանիա, Ֆինլանդիա
2 Ադրբեջան ԱդրբեջանԻտալիա, Պորտուգալիա
Բելառուս ԲելառուսԱդրբեջան, Ուկրաինա
Իտալիա ԻտալիաԱլբանիա, Մալթա
Հունաստան ՀունաստանԿիպրոս, Մոնտենեգրո
Նիդերլանդներ ՆիդերլանդներԱվստրիա, Ռումինիա
1 Ավստրիա ԱվստրիաԲուլղարիա
Բելգիա ԲելգիաԻռլանդիա
Կիպրոսի Հանրապետություն ԿիպրոսՀունաստան
Հունգարիա ՀունգարիաԽորվաթիա
Միացյալ Թագավորություն Մեծ ԲրիտանիաԱվստրալիա
Նորվեգիա ՆորվեգիաԻսլանդիա
Ռումինիա ՌումինիաՄոլդովա
Հեռուստաքվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
12 Պորտուգալիա ՊորտուգալիաԱվստրիա, Բելգիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա
7 Բուլղարիա ԲուլղարիաԱդրբեջան, Բելառուս, Հունգարիա, Մակեդոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սան Մարինո
5 Մոլդովա ՄոլդովաԱվստրալիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա
4 Բելգիա ԲելգիաԷստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա
2 Իտալիա ԻտալիաԱլբանիա, Մալթա
Խորվաթիա ԽորվաթիաՉեռնոգորիա, Սլովենիա
Կիպրոսի Հանրապետություն ԿիպրոսՀայաստան, Հունաստան
Հունգարիա ՀունգարիաԽորվաթիա, Սերբիա
Ռումինիա ՌումինիաԻռլանդիա, Մոլդովա
1 Ադրբեջան ԱդրբեջանՎրաստան
Հունաստան ՀունաստանԿիպրոս
Շվեդիա ՇվեդիաԴանիա
Ֆրանսիա ՖրանսիաԲուլղարիա

Միջազգային հեռարձակում և քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄ-ն հայտարարեց, որ այս տարի մրցույթը ողջ աշխարհում դիտել է 182 միլիոն մարդ, որը 22 միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ցուցանիշի նվազումը ԵՀՄ-ն կապեց Ռուսաստանի՝ մրցույթից հեռանալու և նրանց կողմից երեք շոուներից ոչ մեկը չհեռարձակելու հետ։

Քվեարկություն և խոսնակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսնակները իրենց երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքները հաղորդեցին հետևյալ հերթականությամբ՝

  1. Շվեդիա Շվեդիա - Վիկտորիա
  2. Ադրբեջան Ադրբեջան - Թուրալ Ասադով
  3. Սան Մարինո Սան Մարինո - Լիա Ֆիորիո և Ջիջի Ռեստիվո
  4. Լատվիա Լատվիա - Ամինատա (Լատվիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  5. Չեռնոգորիա Չեռնոգորիա - Տիյանա Միշկովիչ
  6. Ալբանիա Ալբանիա - Անդրի Ջահու
  7. Մալթա Մալթա - Մարթա Ֆենեկ
  8. Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա - Լիյա Գրույոսկի
  9. Դանիա Դանիա - Ուլլա Էսսենդրոպ
  10. Ավստրիա Ավստրիա - Կրիշտինա Ինհոֆ
  11. Նորվեգիա Նորվեգիա - Մարկուս և Մարտինուս
  12. Իսպանիա Իսպանիա - Նիևես Ալվարեզ
  13. Ֆինլանդիա Ֆինլանդիա - Յեննի Վարտիաինեն
  14. Ֆրանսիա Ֆրանսիա - Էլոդի Գոսուա
  15. Հունաստան Հունաստան - Կոնստանտինոս Կրիստոֆորու (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1996-ին, 2002-ին One խմբի կազմում, 2005-ի մասնակից)
  16. Լիտվա Լիտվա - Էգլե Դաուգելաիտե
  17. Էստոնիա Էստոնիա - Յուրի Փոթսման
  18. Մոլդովա Մոլդովա - Գլորիա Գորսեագ
  19. Հայաստան Հայաստան - Իվետա Մուկուչյան (Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  20. Բուլղարիա Բուլղարիա - Բորյանա Գրամատիկովա
  21. Իսլանդիա Իսլանդիա - Բո Հալլդորսսոն (Իսլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1995-ում)
  22. Սերբիա Սերբիա - Սանյա Վուչիչ (Սերբիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  23. Ավստրալիա Ավստրալիա - Լի Լին Չին
  24. Իտալիա Իտալիա - Ջուլիա Վալենտինա Պալերմո
  25. Գերմանիա Գերմանիա - Բարբարա Շյոնեբերգեր
  26. Պորտուգալիա Պորտուգալիա - Ֆիլոմենա Կաուտելա
  27. Շվեյցարիա Շվեյցարիա - Լուկա Հեննի
  28. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Դաուվ Բոբ (Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  29. Իռլանդիա Իռլանդիա - Նիքի Բըրն (Իռլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  30. Վրաստան Վրաստան - Նիկա Կոչարով (Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  31. Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - Յաննիս Կարայաննիս (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  32. Բելառուս Բելառուս - Ալյոնա Լանսկայա (Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)
  33. Ռումինիա Ռումինիա - Սոնիա Արգինտ-Իոնեսկու
  34. Հունգարիա Հունգարիա - Չիլա Թաթար
  35. Սլովենիա Սլովենիա - Կատարինա Չաս
  36. Բելգիա Բելգիա - Ֆաննի Գիլլարդ
  37. Լեհաստան Լեհաստան - Աննա Պոպեկ
  38. Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա - Կատրինա Լեսկանիչ (Եվրատեսիլ 1997-ի հաղթողը Katrina and the Waves խմբի կազմում)
  39. Խորվաթիա Խորվաթիա - Ուրշուլա Թոլյ
  40. Չեխիա Չեխիա - Ռադկա Ռոսիցկա
  41. Ուկրաինա Ուկրաինա - Զլատա Օգնևիչ (Ուկրաինայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)

Ռուսաստանի արգելափակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելված է՝ կապված Ղրիմ այցելության հետ։ Մարտի 22-ին ԵՀՄ գործադիր պրոդյուսեր Յան Օլա Սանդը հայտարարեց, որ հարգում են տեղական օրենքները, չնայած դրանք հակասում են մրցույթի ոգուն[22]։

Մենք պետք է հարգենք հյուրընկալող երկրի տեղական օրենքները, սակայն մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից, քանի որ մենք կարծում ենք, որ դա հակասում է մրցույթի ոգուն, և և ներառականության գաղափարը. որն ընկած է դրա արժեքների հիմքում։

Մենք կշարունակենք երկխոսությունը ուկրաինական իշխանությունների հետ` ապահովելու բոլոր կատարողների ներկայությունը մայիսին Կիևում կայանալիք 62-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Ի պատասխան Ուկրաինայի քայլի՝ ռուսական «Առաջին ալիքը» և «Ռոսիա 24» հրաժարվեցին Ռուսաստանում հեռարձակել մրցույթը[23][24][25][26]։

Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար պետք է լինել ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող։ ԵՀՄ-ն հրավեր ուղարկեց բոլոր 56 ակտիվ անդամներին և համագործակցող անդամ Ավստրալիային։ Հրավերն ընդունվեց 42 երկրների կողմից, որոնք հաստատեցին իրենց մասնակցությունը մրցույթին, մինչդեռ որոշ երկրներ ներկայացան հետևյալ հայտարարություններով.

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդորրա Անդորրա. անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն 2016 թվականի մայիսի 19-ին հայտարարեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ[27]։
  • Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա. բոսնիական հեռարձակող Բոսնիա և Հերցեգովինայի ռադիո և հեռուստաընկերությունը՝ BHRT-ն, 2016 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ երկիրը չի մասնակցի 2017-ի մրցույթին ֆինանսական խնդիրների և մշտական հովանավորի բացակայության պատճառով[28]։ Ավելի շուտ՝ 2016-ի մայիսին, ԵՀՄ-ն քննարկում էր BHRT-ին բոլոր ծառայություններից դուրս թողնելու խնդիրը 6 միլիոն շվեդական ֆրանկ կազմող պարտքը չվճարելու համար[29]։ Հետագայում պարզ դարձավ, որ այս առիթով ԵՀՄ-ն BHRT-ի նկատմամբ ծանր պատժամիջոցներ է կիրառում[30]։
  • Թուրքիա Թուրքիա. Թուրքիայի ռադիո և հեռուստահամագործակցությունը՝ TRT-ն, 2016 թվականի մայիսի 12-ին գրավոր հայտարարություն ներկայացրեց՝ հայտնելով, որ պատրաստվում են մասնակցել հաջորդ տարի կայանալիք մրցույթին, չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունը նախորդ տարիներին նույնպես ներկայացել էր նմանատիպ հայտարարություններով, սակայն դրանք մնացել էին անարդյունք։ Հոկտեմբերի 24-ին պաշտոնապես հաստատվեց, որ երկիրը չի մասնակցելու նաև այս տարի՝ չնայած բոլոր քննարկումներին[31]։
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ. 2016 թվականի օգոստոսի 22-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Télé Lëtzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը չի պատրաստվում մասնակցել 2017 թվականի մրցույթին[32]։
  • Մոնակո Մոնակո. 2016 թվականի օգոստոսի 19-ին մոնակոյական հեռարձակող Télé Monte Carlo (TMC)-ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[33]։
  • Ռուսաստան Ռուսաստան. Ռուսաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը և նույնիսկ ընտրել էր կատարողին և երգը։ Երկիրը ներկայացնելու էր Յուլյա Սամոյլովան "Flame Is Burning" երգով։ Այնուամենայնիվ 2017 թվականի ապրիլի 13-ին երկիրը հեռացավ մրցույթից, քանի որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 տարով արգելեց երգչուհու մուտքը երկիր, քանի որ նա, 2015 թվականին Ղրիմ այցելելով, որը զինագրավված է Ռուսատսանի կողմից, խախտել էր Ուկրաինայի օրենքը՝ ապօրինաբար երկիր մուտք գործելով[34]։
  • Սլովակիա Սլովակիա. 2016 թվականի ապրիլի 12-ին Radio and Television Slovakia-ն մեկնաբանեց երկրի բացակայությունը 2012-ից՝ ընդգծելով մասնակցության համար անհրաժեշտ ֆինանասական մեծ միջոցների բացակայությունը։ Հեռարձակողը նաև հավելեց, որ չնայած Եվրատեսիլը գրավիչ մրցույթ է, նրանք նախընտրում են ֆինանսական միջոցները հատկացնել տեղական երաժշտական մրցույթներին[35]։ Մրցույթին չմասնակցելը պաշտոնապես հաստատվեց հոկտեմբերի 24-ին[36]։

ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ղազախստան Ղազախստան. Khabar Agency-ին 2016 թվականի հունվարի 1-ին դարձավ ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամ և հնարավորություն ձեռք բերեց հետագա մասնակցության համար։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 28-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ չնայած Khabar Agency-ն չի կարող մրցույթին մասնակցել ակտիվ անդամ չլինելու պատճառով, նրանք վերանայում են մրցույթի կանոնները՝ վերջինիս մասնակցելու հնարավաորություն տալու համար[37]։ Սակայն, երբ հոկտեմբերի 31-ին հրապարակվեց մասնակիցների պաշտոնական և վերջնական ցանկը, Ղազախստանը բացակայում էր[38]։

ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ. 2016 թվականին՝ Եվրատեսիլի եզրափակչին Ջասթին Թիմբերլեյքի ելույթից հետո՝ խոսք գնաց այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է ամեն տարի ոչ մրցութային համարով մասնակցել մրցույթին, ինչպես նախկինում անում էր Ավստրալիան։ Սակայն, ԱՄՆ-ում մրցույթը հեռարձակող Logo TV-ն չստացավ համագործակցող հեռարձակողի անդամակցություն[39]։
  • Լիխտենշտայն Լիխտենշտեյն. չնայած լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ը 2016 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ Լիխտենշտեյնը չի կատարի իր առաջնաելույթը գալող տարի, այնուամենայնիվ նշեցին, որ ակնկալում են Լիխտենշտեյնի կառավարության ֆինանսական աջակցությունը՝ ԵՀՄ-ի անդամ դառնալու և մրցույթին մասնակցել հնարավորություն ձեռք բերելու համար[40]։
  • Կոսովո Կոսովո. չնայած Կոսովոյին մրցույթ հրավիրելու շուրջ բազմաթիվ ասեկոսեների՝ կոսովական RTK-ը և ԵՀՄ-ն հայտարարություն տարածեցին այն մասին, որ նրանց մրցույթին մասնակցելու հրավեր չի ուղարկվել[41]։
  1. ^SRF-ի խնդրանքով որոշվեց, որ Շվեյցարիան, որը ընդգրկված էր առաջին զամբյուղում, ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում առանց վիճակահանության։
  2. ^Վերնագիրը լատիներեն է, բացի այդ պարունակում է գնչուերեն որոշ հատվածներ։
  3. ^Պարունակում է որոշ հատվածներ հին հունարենով, անգլերենով, պալիերենով, սանսկրիտով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Եվրատեսիլ 2017-ի Ամենահիշարժան Պահերը». ogae.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Պորտուգալիան հաղթեց Եվրատեսիլ 2017-ում, իսկ Հայաստանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը». ogae.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Եվրատեսիլ երգի մրցույց 17՝ առաջին նիստը կանցկացվի երեք շաբաթից». Eurovoix. 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. «Եվրատեսիլ 2017-ի հյուրընկալող քաղաքի որոնումները սկսված են։». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. «Положення про організацію відбору міста та арени Євробачення-2017 - Перший канал». 1tv.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  6. Հյուրընկալող քաղաքի և դահլիճի ընտրություն. «Եվրատեսիլ 2017 երգի մրցույց, Ուկրաինա».
  7. «Դնեպրը, Օդեսսան և մայրաքաղաք Կիևը մենամարտում են Եվրատեսիլի հյուրընակլության համար». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  8. «Կիևը կընդունի Եվրատեսիլ 2017-ը». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  9. «Филатов: Днепр готов инвестировать полмиллиарда гривен в подготовку города к "Евровидению – 2017"». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. 1 2 «Для Євробачення у Садового пропонують «Арену Львів» і … недобудований стадіон до Євробаскету» (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. «ESC'17: Kharkiv Reveals Planned Venue». Eurovoix. 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  12. https://www.youtube.com/watch?v=m89KWqv82EA
  13. «Евровидение мешает проведению чемпионата мира по хоккею-2017 в Киеве». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  14. «Eurovision 2017: International Exhibition Center Kyiv's Preferred Venue». Eurovoix. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  15. «Ukraine is ready to Celebrate Diversity in 2017». Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  16. «Semi-Final Allocation draw to take place in Kyiv». Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  18. https://eurovision.tv/story/2017-interval-acts
  19. 1 2 «Eurovision Song Contest». eurovision.tv. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Statement from the EBU regarding Russia's participation in the 2017 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  23. «В России "Евровидение-2017" никто не покажет». Вести.ru. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  24. «Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլը»». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  25. «Ռուսաստանում ոչ ոք չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը». operativ.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  26. «Ռուսաստանում «Եվրատեսիլ 2017»-ը չի հեռարձակվի /տեսանյութ/». 1in.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  27. ago, Anthony Granger • 8 months (2016 թ․ մայիսի 19). «Andorra: No Return To Eurovision in 2017». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. ago, Anthony Granger • 4 months (2016 թ․ սեպտեմբերի 28). «Bosnia & Herzegovina: Withdraws From Eurovision 2017». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. ago, Anthony Granger • 8 months (2016 թ․ հունիսի 1). «Bosnia & Herzegovina: BHRT Given Until June 8 To Pay EBU». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  30. ago, Anthony Granger • 2 months (2016 թ․ դեկտեմբերի 14). «Bosnia & Herzegovina: EBU Imposes Sanctions on BHRT». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  31. «Eurovision Turkey: TRT will not participate in Eurovision 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  32. «Eurovision Luxembourg: RTL will not return to Eurovision in 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  33. Jiandani, Sanjay (2015 թ․ հուլիսի 21). «Monaco: TMC will not return to Eurovision in 2016». esctoday.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  34. https://eurovision.tv/story/russia-unable-to-participate-2017-ebu-statement
  35. «Slovakia: "Eurovision is an attractive Project"». Eurovoix. 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  36. «Eurovision Slovakia: RTVS will not participate in Eurovision 2017». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  37. «Eurovision Kazakhstan: Will Khabar Agency debut in Eurovision 2017?». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  38. «43 countries to participate in Eurovision 2017». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  39. «See Kim Chi, Bob the Drag Queen, and Naomi Smalls Serve 'Realness' in Exclusive 'RuPaul's Drag Race' Music Video Preview» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  40. «Eurovision Liechtenstein: 1 FL TV will not debut in Kyiv; sets its eyes on a future ESC participation». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  41. ago, Anthony Granger • 10 months (2016 թ․ ապրիլի 7). «Kosovo: EBU State They Have Not Been Invited To Participate». Eurovoix. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ» հոդվածին։