Թամարա Գաչեչիլաձե
Թամարա Գաչեչիլաձե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ თამარა გაჩეჩილაძე |
Ծնվել է |
մարտի 17, 1983 (35 տարեկան) Թբիլիսի, ԽՍՀՄ |
Երկիր |
![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի |
Թամարա Գաչեչիլաձե (վրաց.՝ თამარა გაჩეჩილაძე, մարտի 17, 1983, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), վրացի երաժիշտ, երգերի հեղինակ և դերասանուհի։ Ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2017 համաեվրոպական երգի մրցույթում, սակայն չի կարողացել շրջանցել առաջին կիսաեզրափակիչը[1][2]։
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թամարա Գաչեչիլաձեն, կամ ինչպես վրացիներն են անվանում՝ Թակոն, մասնակցել է 2008 թվականի Եվրատեսիլի ազգային ընտրությանը և եզրափակիչ փուլում «Me and My Funky» երգով գրավել տասներորդ հորիզոնականը[3]։
Եվրատեսիլին մասնակցելու հերթական փորձը Թակոն կատարել է 2009 թվականին։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս, որպես քառյակի անդամ՝ «I'm Free» երգով։ 2009 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը պետք է ընդուներ Մոսկվան։ Ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին և այդ իսկ պատճառով Վրաստանը այդ տարի որակազրկվեց։
2017 թվականին հայտնի դարձավ այն, որ երկիրը միջազգային եվրոպական մրցույթում ներկայացնելու է Թամարա Գեչեչիլաձեն՝ «Պահի՛ր հավատդ» երգով։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Album |
---|---|---|
Պահի՛ր հավատդ | 2017 | ոչ ալբոմային երգ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ադամս Ուիլյամ Լի (հունվարի 20, 2017)։ «Թակո Գաչեչիլաձեն հաղթել է Վրաստանի եվրատեսիլի նախընտրական փուլը՝ «պահի՛ր հավատդ» երգով»։ wiwibloggs.com։ Wiwibloggs
- ↑ Թոմսոն Euan (20 January 2017)։ «Վրաստան՝ Թակո Գաչեչիլաձեն կմեկնի Ուկրաինա»։ eurovoix.com։ Eurovoix
- ↑ Բրեյ Մարկո (մարտի 1, 2008)։ «Այս երեկո պարզ կլինի, թե ո՞վ կստանա Եվրատեսիլի ուղեգիրը Թբիլիսիից»։ eurovision.tv։ Եվրատեսիլի հեռարձակող միություն։ Վերցված է հունվարի 21, 2017
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թամարա Գաչեչիլաձե կատեգորիայում։ |