Ֆրանչեսկո Գաբանի
Ֆրանչեսկո Գաբանի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Francesco Gabbani |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1982[1] (41 տարեկան) Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սինթիփոփ և ինդի փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ և Բազմագործիքավորող |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, թմբուկ և վոկալ |
Լեյբլ | BMG իրավունքների կառավարում |
Պարգևներ | |
Կայք | francescogabbani.com |
![]() |
Ֆրանչեսկո Գաբանի (իտալերեն՝ Francesco Gabbani, սեպտեմբերի 9, 1982[1], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երգիչ և երգերի հեղինակ[2]։ Նա ճանաչման է հասել, երբ նորեկների շրջանում հաղթեց Sanremo Music Festival 2016-ում Amen երգով։ Հաջորդ տարի նա Sanremo Music Festival 2017-ում հաղթեց հիմնական բաժնում "Occidentali's Karma" երգով, և այժմ ներկայացնել է Իտալիան Եվրատեսիլ 2017-ում ու զբաղեցրել վեցերորդ տեղ։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2014. Սկիզբ և Greitist Iz[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Գաբանին համագործակցում է Միրա Լեոնի հետ "Filodoro" երգով։ 2011 թվականին նա թողարկում է "Estate" և "Maledetto amore" դեբյուտային սինգլները։ 2013 թվականին Գաբանին թողարկում է "I dischi non si suonano" և "Clandestino" սինգլները՝ իր դեբյուտային ստուդիական ալբոմի համար։ 2014 թվականի մայիսի 27-ին թողարկում է «Greitist Iz» դեբյուտային ալբոմը[3]։ Ալբոմը «Իտալական ալբոմների հիթ շքերթում» զբաղեցնում է 59-րդ տեղը։
2015–2016. Eternamente ora[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին նա BMG Rights Management-ի հետ ստորագրեց պայմանագիր։ Հաջորդ տարի նա հայտարարեց, որ Sanremo Music Festival 2016-ում մրցակցելու է նորեկների բաժնում "Amen" երգով, որով էլ նա հաղթեց մրցույթում։ Երգը հաղթեց նաև Mia Martini Critics Award-ում[4]։ 2015 թվականի նոյեմբերի 27-ին երգը թողարկվեց որպես իր երկրորդ ստուդիական ալբոմի առաջին երգ և վավերացվեց պլատինե Federation of the Italian Music Industry-ի կողմից[5]։ Երգը Italian Singles Chart-ում զբաղեցրեց 14-րդ տեղը։ 2016 թվականի փետրվարի 12-ին նա թողարկեց իր Eternamente ora երկրորդ ստուդիական ալբոմը, որը Italian Albums Chart-ում զբաղեցրեց 18-րդ տեղ։ 2016 թվականի մայիսի 6-ին Գաբանին թողարկեց "Eternamente ora" երգը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ՝ "In equilibrio"-ը թողարկեց 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ 2016 թվականին Գաբանին ստեղծեց իտալական կատակերգական Poveri ma ricchi ֆիլմի սաունդթրեքը։ "Foglie al gelo" երգը թողարվե 2ց016 թվականի դեկտեմբերին՝ որպես ֆիլմերի սաունթրեքային ալբոմի սինգլ[6]։
2017-ից առ այսօր. Magellano և Eurovision Song Contest[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբանին «Sanremo Music Festival» վերադարձել է հաջորդ տարի՝ հաղթելով «Մեծ արտիստներ» բաժնում "Occidentali's Karma" երգով[7][8]։ Որպես արդյունք՝ նա դարձավ երկու տարի անընդմեջ Sanremo Music Festival-ում առաջին հաղթողը[9]։ Sanremo 2017-ում հաղթելուց հետո, ըստ RAI-ի, պարզվել է, որ Գաբանին ընդունել է "Occidentali's Karma" երգով Իտալիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, Կիև, Ուկրաինա։ Քանի որ Իտալիան «Մեծ հնգյակի» անդամ է, նա կարող է ավտոմատ կերպով մասնակցել եզրափակչին, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին[10]։ Ներկայումս երգը բավականին սիրվել է ու հաղթել բուքմեյքերներում։ 2017 թվականի ապրիլին Գաբանին Ֆեյսբուքում հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 28-ին թողարկելու է իր Magellano երրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի մեջ մտնելու է նաև իր "Occidentali's Karma" եվրատեսիլյան երգը։ Ալբոմը գովազդելու համար Գաբանին շրջում է հյուրախաղերով։ 2017 թվականի հունիսի 19-ից մինչև սեպտեմբերի 9-ը նա պետք է անցկացնի շոուներ ամբողջ Իտալիայում։ Ալբոմը Italian Albums Chart-ի ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Greitist Iz (2014)
- Eternamente ora (2016)
- Magellano (2017)
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Առաջադրում | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | MTV Italian Music Awards | Best Italian Male[11] | Himself | Սպասվող |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Francesco_Gabbani
- ↑ «Francesco Gabbani» (Italian)։ RAI։ Վերցված է փետրվարի 9, 2017
- ↑ Greitist Iz di Francesco Gabbani su Apple Music
- ↑ Massimo Longoni (փետրվարի 13, 2016)։ «Festival di Sanremo 2016, Francesco Gabbani vince nelle Nuove proposte»։ Վերցված է հունվարի 27, 2017
- ↑ «Italian single certifications – Francesco Gabbani» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է 9 February 2017 Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Francesco Gabbani" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
- ↑ Alessandro Genovese (դեկտեմբերի 12, 2016)։ «Francesco Gabbani firma la colonna sonora di Poveri ma ricchi» (Italian)։ AllMusicItalia.it։ Վերցված է փետրվարի 9, 2017
- ↑ Domenico Naso (դեկտեմբերի 13, 2016)։ «Festival di Sanremo 2017: i cantanti in gara. Dai talent ai veterani: ecco chi salirà sul palco dell'Ariston»։ Il Fatto Quotidiano (Italian)։ Վերցված է հունվարի 7, 2017
- ↑ Domenico Naso (փետրվարի 12, 2017)։ «Sanremo 2017, vince Francesco Gabbani, seconda Fiorella Mannoia, terzo Ermal Meta»։ Il Fatto Quotidiano (Italian)։ Վերցված է փետրվարի 12, 2017
- ↑ «Video intervista a Francesco Gabbani, il vincitore di Sanremo 2017» (Italian)։ AllMusicItalia.it։ փետրվարի 12, 2017։ Վերցված է փետրվարի 15, 2017
- ↑ Escudero Victor M. (փետրվարի 12, 2017)։ «Francesco Gabbani to represent Italy in Kyiv!»։ eurovision.tv։ European Broadcasting Union։ Վերցված է փետրվարի 12, 2017
- ↑ «Votazioni aperte! Ecco tutte le nomination dei TIM MTV Awards 2017» (Italian)։ MTV Italy։ ապրիլի 21, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-08-ին։ Վերցված է ապրիլի 24, 2017