Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 1974 երգի մրցույթ
Ամսաթվեր
Հյուրընկալություն
Անցկացման վայր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Բրիգթոն
Հյուրընկալող
հեռուստաալիք
Մեծ Բրիտանիա BBC
Հաղորդավարներ
Մասնակցություն
Երկրների թիվ 17
Մեկնել են Ֆրանսիա Ֆրանսիա
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
Յուրաքանչյուր երկիր ունի 10 ժյուրի ովքեր կարող են 1 ձայն տալ իրենց առավել դուր եկած երգին։
Հաղթական երգ Շվեդիա Շվեդիա Waterloo
Զրո միավոր Չի եղել
1973      Wiki Eurovision Heart (Infobox).svg      1975

Եվրատեսիլ 1974Եվրատեսիլի պատմության մեջ եղել է 19-րդ մրցույթը։ Տեղի է ունեցել 1974 թվականի ապրիլի 6-ին Բրիգթոնում (Մեծ Բրիտանիա)։ Նախկին հաղթող Լյուքսեմբուրգը չէր կարող հյուրընկալել մրցույթը այն պատճառով որ արդեն 2 տարի անընդմեջ հյուրընկալել էր այն, իսկ մրցույթի ծախսերը իր վրա վերցրեց Մեծ Բրիտանիան։

1974-ին առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հունաստանը, իսկ այդ տարի հրաժարվեց Ֆրանսիան և այդպիսով մրցույթին մասնակցեց 17 երկիր։

Յուրաքանչյուր երկիր պետք է ունենար 10 ժյուրիի անդամ և նրանց մի մասը պետք է լինեին տղամարդ իսկ մյուս մասը կին։ Ժյուրիի անդամի նվազագույն տարիքը պետք է լիներ 16 տարեկան իսկ առավելագույնը 60, իսկ տարբերությունը մեծ և փոքր ժյուրիի տարիքների մեջ պետք է լիներ առնվազն 10 տարի։ Յուրաքանչյուր ժյուրի կարող էր գնահատել մեկ կատարում 1-ից 5 բալանոց համակարգով։

1974-ի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող «ABBA» խումբը իր Waterloo երգով, այդ խումը դարձավ ամենահայտնին մրցույթի պատմության մեջ։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Իտալիան ներկայացնող Ջիլոլա Չինկվետտին «Si» երգով իսկ եռյակը եզրափակեց Նիդերլանդները ներկայացնող Mouth and MacNeal դուետը I see a star երգով։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Երկիր Միավոր
01 Շվեդիա Շվեդիա 24
02 Իտալիա Իտալիա 18
03 Նիդերլանդներ Նիդերլանդներ 15
04 Մոնակո Մոնակո 14
04 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 14
04 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 14
07 Իսրայել Իսրայել 11
07 Իռլանդիա Իռլանդիա 11
09 Իսպանիա Իսպանիա 10
09 Բելգիա Բելգիա 10
11 Հունաստան Հունաստան 7
12 Հարավսլավիա Հարավսլավիա 6
13 Ֆինլանդիա Ֆինլանդիա 4
14 Պորտուգալիա Պորտուգալիա 3
14 Գերմանիա Գերմանիա 3
14 Նորվեգիա Նորվեգիա 3
14 Շվեյցարիա Շվեյցարիա 3

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիան դարձավ հաղթող 24 միավորով հավաքելով քվեարկության ձայների 15 %-ը։
  • Ֆրանսիան 1974-ին պատրաստվում էր ներկայացնել Դանին "La vie à vingt-cinq ans" երգով, սակայն հրաժարվեց նախագահ Ջորջ Պոմպիդուի մահվան պատճառով և քանի որ նրա հուղարկավորությունը պետք է լիներ հենց մրցույթի օրը Ֆրանսիայի մասնակցությունը կհամարվեր անպատշաճ։