ABBA (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբբա (այլ կիրառումներ)
ABBA
Zweedse popgroep ABBA in Nederland v.l.n.r. Benny, Anni-Frid, Agnetha en Bjorn , Bestanddeelnr 928-8962.jpg
Abba logo.svg
Բնօրինակ անունABBA
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերփոփ, փոփ ռոք, Եվրո փոփ, Եվրո դիսկո, պարային երաժշտություն և գլեմ ռոք
Գործունեություն1970
ԼեյբլPolar (Շվեդիա)
Polydor (Գերմանիա)
Atlantic (ԱՄՆ, Կանադա)
Universal (ԱՄՆ)
Epic (Մեծ Բրիտանիա)
Vogue (Ֆրանսիա)
Discomate (Ճապոնիա)
RCA (Ավստրալիա/Հարավային Ամերիկա)
Պարգևներ
Կայքabbasite.com
abbasite.com
Նախկին անդամներ
Բյորն Ուլվեուս
Բենի Անդերսոն
Ագնետա Ֆելտսկուգ
Անի Ֆրիդ Լինգստադ
Commons-logo.svg ABBA Վիքիպահեստում

ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։

1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև[1][2]։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը[3]։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa[4]։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից[5] և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։

2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում[6], իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում[7]։

ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։

ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ[8]։

1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում[9][10], իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել[11][12]։

Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ[13][14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 - Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
  • 1979 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Voulez-Vous ալբոմի համար
  • 1981 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Super Trouper ալբոմի համար
  • 1982 - Spelmannen մրցանակ
  • 1993 - «Գրեմմի»-ի պատվո մրցանակ[15]
  • 1999 - Rockbjörnen մրցանակ՝ որպես «դարի շվեդական երաժշտախումբ/արտիստ».
  • 2005 - «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն DVD» անվանակարգում՝ ABBA - The Movie-ի համար
  • 2010 - մուտք ռոքնռոլի փառքի սրահ.
  • 2014 - մուտք շվեդական երաժշտության փառքի սրահ

ABBA-ի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ[16] գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը[17]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 — Ring Ring]'
  • 1974 — Waterloo
  • 1975 — ABBA
  • 1976 — Arrival
  • 1977 — The Album
  • 1979 — Voulez-Vous
  • 1980 — Super Trouper
  • 1981 — The Visitors
  • 2021 — Voyage

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 — ABBA
  • 2014 — Live At Wembley Arena

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 — Greatest Hits
  • 1975 — The Best of ABBA
  • 1976 — The Very Best Of ABBA
  • 1979 — Greatest Hits Vol. 2
  • 1982 — The Singles: The First Ten Years
  • 1992 — ABBA Gold: Greatest Hits
  • 1993 — More ABBA Gold: More ABBA Hits
  • 1998 — Love Stories
  • 2001 — The Definitive Collection
  • 2005 — 18 Hits
  • 2006 — Number Ones
  • 2020 — THE STUDIO ALBUMS — Box 8LP

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973: Swedish Folkpark Tour
  • 1974—1975: European Tour
  • 1977: European & Australian Tour (ABBA)
  • 1979—1980: ABBA: The Tour

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trauth Beti (28 February 2012)։ «ABBA music enhances 'Mamma Mia!' at the Van Duzer»։ Times-Standard։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 19 
  2. Farmbrough Heather (17 May 2018)։ «New Abba Exhibition Launched as Abba Sells More Music than Ever»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին։ Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13 
  3. Lauren Kreisler (4 June 2012)։ «The Official Singles Charts' biggest selling artists of all time revealed!»։ Official Charts Company։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 12 
  4. «Celebrities»։ Lifetimtv.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին։ Վերցված է 2020 թ․ ապրիլի 10 
  5. «ABBA Tribute Announced for River Moselle»։ The Luxembourg Chronicle։ 19 January 2019։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 15 
  6. «ABBA Makes Rock and Roll Hall of Fame Los Angeles Times 16 December 2009»։ Los Angeles Times։ 16 December 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23 
  7. «GRAMMY Hall Of Fame Class Of 2015»։ 16 December 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31 
  8. Comments about this period start around time 1:10 Archived 17 April 2016 at the Wayback Machine.. YouTube.com (30 July 2013). Retrieved 19 April 2014.
  9. «Benny Andersson»։ Biography.com (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 4 
  10. «Björn Ulvaeus»։ Biography.com (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 4 
  11. «Agnetha Fältskog»։ Biography.com (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 4 
  12. «Anni-Frid Lyngstad»։ Biography.com (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 4 
  13. «ABBA Reunite, Announce New Songs»։ pitchfork.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 29 
  14. «@abbaofficial on Instagram: #abbaofficial #abba»։ Instagram։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 29 
  15. http://grammis.se/om-grammis/vinnare-av-hederspriset/ |titel=Vinnare av hederspriset |hämtdatum=9 september 2015 |efternamn= |förnamn= |datum= |verk= |utgivare=Grammis |arkivurl=https://web.archive.org/web/20150919033313/http://grammis.se/om-grammis/vinnare-av-hederspriset/ |arkivdatum=19 september 2015 }}
  16. http://www.abbathemuseum.com/%7Ctitel=ABBA(չաշխատող հղում) The Museum}}
  17. Johan Celsing Arkitektkontor

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ABBA – 5 Years»։ Billboard։ 8 September 1979։ էջեր 23–46 
  • Benny Andersson, Björn Ulvaeus, Judy Craymer: Mamma Mia! How Can I Resist You?: The Inside Story of Mamma Mia! and the Songs of ABBA. Weidenfeld & Nicolson, 2006
  • Carl Magnus Palm. ABBA – The Complete Recording Sessions (1994)
  • Carl Magnus Palm (2000). From "ABBA" to "Mamma Mia!" 1-85227-864-1
  • Elisabeth Vincentelli: ABBA Treasures: A Celebration of the Ultimate Pop Group. Omnibus Press, 2010, 9781849386463
  • Oldham, Andrew, Calder, Tony & Irvin, Colin (1995) "ABBA: The Name of the Game", 0-283-06232-0
  • Potiez, Jean-Marie (2000). ABBA – The Book 1-85410-928-6
  • Simon Sheridan: The Complete ABBA. Titan Books, 2012, 9781781164983
  • Anna Henker (ed.), Astrid Heyde (ed.): Abba – Das Lexikon. Northern Europe Institut, Humboldt-University Berlin, 2015 (German)
  • Steve Harnell (ed.): Classic Pop Presents Abba: A Celebration. Classic Pop Magazine (special edition), November 2016

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A for ABBA. BBC, 20 July 1993
  • Thierry Lecuyer, Jean-Marie Potiez: Thank You ABBA. Willow Wil Studios/A2C Video, 1993
  • Barry Barnes: ABBA − The History. Polar Music International AB, 1999
  • Chris Hunt: The Winner Takes it All − The ABBA Story. Littlestar Services/lambic Productions, 1999
  • Steve Cole, Chris Hunt: Super Troupers − Thirty Years of ABBA. BBC, 2004
  • The Joy of ABBA. BBC 4, 27 December 2013 (BBC page)
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – When Four Became One. SVT, 2 January 2012
  • Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – Absolute Image. SVT, 2 January 2012
  • ABBA – Bang a boomerang. ABC 1, 30. Januar 2013 (ABC page)
  • ABBA: When All Is Said and Done, 2017
  • Thank you for the music . Sunday Night (7 News), 1 October 2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]