Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ
Feel the Rhythm
Ամսաթվեր
Հյուրընկալություն
Անցկացման վայրO.A.C.A. Olympic Indoor Hall?
ՀաղորդավարներMaria Menounos? և Սակիս Ռուվաս
Մասնակցություն
Մասնակիցների քանակ37
ՄասնակիցներԼորդի, Դիմա Բիլան, Hari Varešanović?, Mihai Trăistariu?, Carola Häggkvist?, LT United?, Թինա Կարոլ, Անդրե, Աննա Վիսսի, Brian Kennedy?, Sibel Tüzün?, Severina?, Elena Risteska?, Texas Lightning?, Christine Guldbrandsen?, Cosmos?, six4one?, Sidsel Ben Semmane?, Daz Sampson?, Arsenie Todiraș?, Natalia Gordienko?, Las Ketchup?, Virginie Pouchain?, Eddie Butler?, Fabrizio Faniello?, Ich Troje?, Kate Ryan?, Silvía Night?, Luiz Ejlli?, Annet Artani?, Anžej Dežan?, Մարիանա Պոպովա, Sandra Oxenryd?, Nonstop?, Treble?, Séverine Ferrer?, Polina Smolova? և Jennifer Serrano?
Քվեարկություն
Ժամանակագրություն
Եվրատեսիլ 2005 երգի մրցույթ Wiki Eurovision Heart (Infobox).svg Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը» դարձել է Եվրատեսիլի 51-րդ մրցույթը և տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 18-ին և 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Օլիմպիական փակ սրահում։ Մրցույթի ազգային հեռարձակող կազմակերպությունը եղել է Հունական հեռարձակող կորպորացիան (ՀՀԿ)։

Մրցույթի վարողները եղել են հայտնի հույն երգիչ Սակիս Ռուվասը, Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլում 2004 և 2009 թվականներին, և հույն-ամերիկյան հաղորդավարուհի և դերասանուհի, Մարիա Մենաունոսը։ Կիսաեզրափակիչում երկու հաղորդավարները կատարել էն Կատրինա և Վեյվս խմբի 1997-ին մրցույթը հաղթած «Love Shine A Light» երգը։ Ինտերվալներից մեկի համար Սակիս Ռուվասը երգեց իր «S'eho Erotefthi» երգի անգլերեն տարբերակը - «I'm in love with you»։ Ելենա Պապարիզուն, ով կատարեց հաղթած երգը Կիևում, Աթենքում կրկին վերադարձավ Եվրատեսիլի բեմ։ Հետևելով Սերտաբ Էրեների և Ռուսլանայի օրինակներին վերջի երկու տարիներին, եզրափակիչում նա երկու անգամ ելույթ ունեցավ՝ «My Number One» երգը կատարեց բացման ժամանակ և իր «Mambo!» երգը ինտերվալ-ակտի ժամանակ (որը արդեն հիթ էր Հունաստանում)։ Հույն պարողները նույնպես ներկա էին ինտերվալ-ակտերում, ինչպես նաև այլ հունական էլեմենտները։ Արձակվել էն մրցույթի պաշտոնական CD-ն և DVD-ն և նոր ներդրումը այս տարի եղել է գրքույկը հատուկ մրցույթի երկրպագուների համար։

Եվրատեսիլ 2006 երգի մրցույթը տեսավ իր 1000-րդ երգը Եվրատեսիլի պատմության մեջ, երբ Բրայան Քենեդին կատարեց իր «Every Song Is a Cry for Love» երգը կիսաեզրափակիչում։

Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Հայաստանը։ Մրցույթին հրաժարվեցին մասնակցել Ավստրիան, Հունգարիան և Սերգիա և Չեռնոգորիան։

Մրցույթը հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը իր «Hard Rock Hallelujah» երգով, հավաքելով 292 միավոր։ Այս երգը առաջին հարդ ռոք երգն էր, երբևէ հաղթած մրցույթում։ Սա Ֆինլանդիայի առաջին հաղթանակն էր Եվրատեսիլում քառասունհինգ տարի սպասելուց հետո։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքը Հունաստանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Ատտիկա թերակղզու հարավում, Եգեյան ծովի ափի մոտ։

Ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդացիները հսկայական գումարներ էին ծախսել իրենց երկրի շոուն կազմակերպելու համար։ Նույն տարում մասնակցության հայտ ներկայացրեց Հայաստանը։ Մրցույթին մասնակցելով առաջին անգամ՝ Հայաստանն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Քանի որ մրցույթը կայանում էր Հունաստանում, հաղորդավարները նույնպես պետք է լինեին հույներ։ Մրցույթի հաղորդավարներից մեկը Եվրատեսիլ 2004-ում Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն էր։ Մրցույթին Ռուսաստանը ներկայացնում էր Դիմա Բիլանը, որն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, եռյակում ընդգրկվեց նաև Բոսնիա և Հերցեգովինան։ Ֆինլանդիան 37 երկրներից 20-ից ստացավ 8, 10 և 12 միավոր։ Ֆինլանդիան հաղթելով մրցույթում հաջորդ տարվա 2007-ի մրցույթը տարան իրենց երկիր, և մրցույթի ծախսերը 13 միլիոն եվրո կազմեց։

Քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-7 միավորները ցույց է տրվում աղյուսակում, իսկ 8, 10 և 12 միավորները հայտարարվում են երկրից։ Մրցույթի քվեարկության արդյունքում հաղթեց Hard rock halleujah երգով Ֆինլանդիան ներկայացնող Լորդի խումբը, որը մինչ Ռիբակի ռեկորդը 292 միավորով անգերազանցելի էին պահում։ Ի դեպ, սա Ֆինլանդիայի ամենահաջողված ելույթն էր, քանի որ Ֆինլանդիան երբեք չէր ընդգրկվել լավագույն հնգյակում կամ եռյակում։

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Հայաստան Հայաստան անգլերեն Անդրե «Without Your Love» Առանց քո սիրո 150 6
02 Բուլղարիա Բուլղարիա անգլերեն Մարիանա Պոպովա «Let Me Cry» Թույլ տուր լաց եմ 36 17
03 Սլովենիա Սլովենիա անգլերեն Անժեյ Դեժան «Mr Nobody» Պարոն Ոչ ոք 49 16
04 Անդորա Անդորա կատալաներեն Ջենի «Sense tu» Առանց քեզ 8 23
05 Բելառուս Բելառուս անգլերեն Պոլինա Սմոլովա «Mum» Մամա 10 22
06 Ալբանիա Ալբանիա ալբաներեն Լուիզ Էյիլլի «Zjarr e ftohtë» Կրակ և ցուրտ 58 14
07 Բելգիա Բելգիա անգլերեն Քեյթ Ռայան «Je t'adore» Ես պաշտում եմ քեզ 69 12
08 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Բրայան Քենեդի «Every Song Is a Cry for Love» Ամեն երգը լաց է սիրո համար 79 9
09 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Անետ Արտանի «Why Angels Cry» Ինչու էն հրեշտակները լալիս 57 15
10 Մոնակո Մոնակո ֆրանսերեն, թաիթերեն Սեվերին Ֆեռեր «La Coco-Dance» Կոկո պարը 14 21
11 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա անգլերեն, մակեդոներեն Ելենա Ռիստեսկա «Ninanajna» Նինանայնա 76 10
12 Լեհաստան Լեհաստան անգլերեն, լեհերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն Իխ Տրոյե & Ռեալ Մակ Քոյ «Follow My Heart» Հետևիր իմ սրտին 70 11
13 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Դիմա Բիլան «Never Let You Go» Երբեք չեմ թողնի գնաս 217 3
14 Թուրքիա Թուրքիա թուրքերեն Սիբել Թյուզյուն «Süper Star» Սուպերսթար 91 8
15 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Թինա Կարոլ «Show Me Your Love» Ցույց տուր քո սերը 146 7
16 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Լորդի «Hard Rock Hallelujah» Հարդ ռոք հալելույա 292 1
17 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն, արհեստական Թրեբլ «Amambanda» Ամամբանդա 22 20
18 Լիտվա Լիտվա անգլերեն, ֆրանսերեն ԼՏ Յունայթեդ «We Are the Winners» Մենք հաղթողներ ենք 163 5
19 Պորտուգալիա Պորտուգալիա անգլերեն, պորտուգալերեն Նոնստոպ «Coisas de nada» Անիմաստ բաներ 26 19
20 Շվեդիա Շվեդիա անգլերեն Կառոլա «Invincible» Անհաղթ 214 4
21 Էստոնիա Էստոնիա անգլերեն Սանդրա Օքսենրիդ «Through My Window» Իմ պատուհանից 28 18
22 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Հարի Մատա Հարի «Lejla» Լեյլա 267 2
23 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Սիլվիա Նայթ «Congratulations» Շնորհավոր 62 13

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Միա-
վոր
Ար-
դյունք
01 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Սիքս4ուան «If We All Give a Little» Եթե ​​մենք բոլորս տանք մի փոքր 30 16
02 Մոլդովա Մոլդովա անգլերեն Արսենիում & Նատալիա Գորդիենկո & Քոնեքթ-Ռ «Loca» Խենթ 22 20
03 Իսրայել Իսրայել անգլերեն, եբրայերեն Էդի Բուտլեր «Together We Are One» Միասին մենք միակ ենք 4 23
04 Լատվիա Լատվիա անգլերեն Կոսմոս «I Hear Your Heart» Ես լսում եմ քո սիրտը 30 16
05 Նորվեգիա Նորվեգիա նորվեգերեն Քրիսթին Գուլդբրանդսեն «Alvedansen» Էլֆի պարը 36 14
06 Իսպանիա Իսպանիա իսպաներեն Լաս Կետչուպ «Un Blodymary» Արյունոտ Մերի 18 21
07 Մալթա Մալթա անգլերեն Ֆաբրիցիո Ֆանիելո «I Do» Ես անում եմ 1 24
08 Գերմանիա Գերմանիա անգլերեն Թեքսաս Լայթինգ «No No Never» Ոչ ոչ երբեք 36 14
09 Դանիա Դանիա անգլերեն Սիդսել Բեն Սեմեն «Twist of Love» Սիրո շրջադարձ 26 18
10 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Դիմա Բիլան «Never Let You Go» Երբեք չեմ թողնի գնաս 248 2
11 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա անգլերեն, մակեդոներեն Ելենա Ռիստեսկա «Ninanajna» Նինանայնա 56 12
12 Ռումինիա Ռումինիա անգլերեն, իտալերեն Միհայ Տրըյստարիու «Tornero» Կվերադառնամ 172 4
13 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Հարի Մատա Հարի «Lejla» Լեյլա 229 3
14 Լիտվա Լիտվա անգլերեն, ֆրանսերեն ԼՏ Յունայթեդ «We Are the Winners» Մենք հաղթողներ ենք 162 6
15 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա անգլերեն Դազ Սեմփսոն «Teenage Life» Պատանի կյանք 25 19
16 Հունաստան Հունաստան անգլերեն Աննա Վիսսի «Everything» Ամեն ինչ 128 9
17 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Լորդի «Hard Rock Hallelujah» Հարդ ռոք հալելույա 292 1
18 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Թինա Կարոլ «Show Me Your Love» Ցույց տուր քո սերը 145 7
19 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Վիրջինիա Պուշեն «Il était temps» Դա մի ժամանակ 5 22
20 Խորվաթիա Խորվաթիա խորվաթերեն Սեվերինա «Moja štikla» Իմ բարձր կրունկը 56 12
21 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Բրայան Քենեդի «Every Song Is a Cry for Love» Ամեն երգը լաց է սիրո համար 93 10
22 Շվեդիա Շվեդիա անգլերեն Կառոլա «Invincible» Անհաղթ 170 5
23 Թուրքիա Թուրքիա թուրքերեն Սիբել Թյուզյուն «Süper Star» Սուպերսթար 91 11
24 Հայաստան Հայաստան անգլերեն Անդրե «Without Your Love» Առանց քո սիրո 129 8

Քվեարկության աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայների հայտարարման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենափոքր միավորները (1-7) երկրից չէին առանձին չէին հայտարարվում, այլ ցուցադրվում էին աղյուսակում։ Բանավոր կերպով հայտարարվում էին 8, 10 և 12 միավորները։

Երկրները հայտարարել են քվեարկության արդյունքները հետևյալ հերթականությամբ՝

  1. Սլովենիա Սլովենիա
  2. Անդորա Անդորա
  3. Ռումինիա Ռումինիա
  4. Դանիա Դանիա
  5. Լատվիա Լատվիա
  6. Պորտուգալիա Պորտուգալիա
  7. Շվեդիա Շվեդիա
  8. Ֆինլանդիա Ֆինլանդիա
  9. Բելգիա Բելգիա
  10. Խորվաթիա Խորվաթիա
  11. Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
  12. Նորվեգիա Նորվեգիա
  13. Էստոնիա Էստոնիա

  1. Իռլանդիա Իռլանդիա
  2. Մալթա Մալթա
  3. Լիտվա Լիտվա
  4. Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
  5. Նիդերլանդներ Նիդերլանդներ
  6. Շվեյցարիա Շվեյցարիա
  7. Ուկրաինա Ուկրաինա
  8. Ռուսաստան Ռուսաստան
  9. Լեհաստան Լեհաստան
  10. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
  11. Հայաստան Հայաստան
  12. Ֆրանսիա Ֆրանսիա
  13. Բելառուս Բելառուս

  1. Գերմանիա Գերմանիա
  2. Իսպանիա Իսպանիա
  3. Մոլդովա Մոլդովա
  4. Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
  5. Իսլանդիա Իսլանդիա
  6. Մոնակո Մոնակո
  7. Իսրայել Իսրայել
  8. Ալբանիա Ալբանիա
  9. Հունաստան Հունաստան
  10. Բուլղարիա Բուլղարիա
  11. Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
  12. Թուրքիա Թուրքիա

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Երկիր Արտիստ Տարի
Flag of Greece.svg Հունաստան Աննա Վիսսի 1980, 1982 (Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի համար)
Flag of Israel.svg Իսրայել Էդի Բուտլեր 1999 (Էդեն խմբի անդամ)
Flag of Lithuania.svg Լիտվա ԼՏ Յունայթեդ 2001 (ՍԿԱՄՊ խմբի անդամ)
Flag of Malta.svg Մալթա Ֆաբրիցիո Ֆանիելո 2001
Flag of Poland.svg Լեհաստան Իխ Տրոյե 2003
Flag of Sweden.svg Շվեդիա Կառոլա 1983, 1991 (հաղթող)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]