Ելենա Պապարիզու
| Ելենա Պապարիզու | |
|---|---|
Կոստաս Մարտակիս | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Έλενα Παπαρίζου |
| Ի ծնե անուն | Ելենի Պապարիզոպուլու |
| Նաև հայտնի է որպես | Helena Paparizou |
| Ծնվել է | հունվարի 31, 1982 (44 տարեկան) |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ փոփ ռոք |
| Մասնագիտություն | Երաժիշտ |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Sony Music (2003), Bonnier Music (2005), Moda Records (с 2006), AATW (2006), Gallo Record Company (2006) |
| Անդամակցություն | Antique |
| Ամուսին | Andreas Kapsalis? |
| Պարգևներ | |
| Կայք | helenapaparizou.com |
Ելենա Պապարիզու (հուն․՝ Έλενα Παπαρίζου , շվեդ.՝ Helena Paparizou, հունվարի 31, 1982, Բուրոս), հույն երգչուհի։ 2001 թվականին Ելենա Պապարիզուն «Antique» երաժշտական խմբի հետ միասին ներկայացրել է Հունաստանը Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում։ Այդ տարում Հունաստանը գրավում է 3-րդ տեղը։ 2005 թվականին արդեն միայնակ, Ելենա Պապարիզուն մասնակցել է Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին, որը անցկացվում էր Կիևում (Ուկրաինա), և գրավել պատվավոր առաջին հորիզոնականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Պապարիզուն ծնվել է 1982 թվականի հունվարի 31-ին Շվեդիայի Թագավորությունում` ներգաղթյալներ Էուպրասինիա և Գեորգիոս Պապարիզուների ընտանիքում։ Ելենայի հայրը ծնվել է Հունաստանի Վոլոս քաղաքում, իսկ մայրը` Կարդիցա քաղաքում։ Նա ունի նաև մեկ եղբայր և քույր՝ Դինոս և Ռիտա անուններով։ Ելենա Պապարիզուն դեռևս մանկուց ունեցել է շնչառական խնդիրներ։ Այդ խնդիրներով նա տառապում է մինչ օրս։
Ելենան 7 տարեկանից սովորում է նվագել դաշնամուր, իսկ 13 տարեկանից սկսել է իր երաժշտական գործունեությունը։ Դեռ 14 տարեկանում Ելենա Պապարիզուն եղել է «Soul Funkomatic» խմբի անդամ, երեք հասակակից երեխաների հետ։ Երբ նա 16 տարեկան էր, խումբը պառակտվեց և Ելենան ընտանիքի հետ վերադարձավ Հունաստան։ Շատ անգամներ նա փորձել է վերադառնալ Շվեդիա, սակայն նրա ծնողները դեմ են եղել։
Ելենան ազատ խոսում է շվեդերեն, հունարեն և անգլերեն լեզուներով։ Նա սովորում է և ունի որոշակի գիտելիքներ ֆրանսերեն և իսպաներեն լեզուներից։ Հետաքրքրված է պարսկերենով և ֆիններենով։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունարեն ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eurovisionworld.com/eurovision
- ↑ «Η ΕΛΕΝΑ ΠΑΠΑΡΙΖΟΥ ΣΤΟΝ ORANGE 93.2». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.(հուն.) Orange 93.2. Retrieved on June 3, 2008
- ↑ «Η καινούργια δουλεία της Έλενας Παπαρίζου...». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.(հուն.) Music.net.cy, June 3 2008.
- ↑ «Information on the new album "The Game of Love" by MadTV». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին. MadTV.gr(հուն.)
- ↑ «Details of the new album 'The Game of Love' from MadTV». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին. MadTV.gr(հուն.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պապարիզու» հոդվածին։ |
| ||||||||||||||
