Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ
Изображение логотипа
ESC 1957 Map.svg
Ամսաթվեր
Եզրափակիչ3 Մարտ 1957
Հյուրընկալություն
Անցկացման վայրԳերմանիա Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահ,
Ֆրանկֆուրտ (Մայն), Գերմանիա
Հյուրընկալող հեռուստաալիքARD[1]
ՀաղորդավարներAnaid Iplicjian?[1] և Willy Berking?
Ընդմիջման ելույթչկա
Գործադիր տնօրենՌոլֆ Լիբերման
Մասնակցություն
Երկրների քանակ10[1]
ՄասնակիցներՔորի Բրոքքեն, Պոլ Դեժարդեն[1], Բիրթե Վիլկե[1], Գուստավ Վինքլեր[1], Դանիել Դյուպրե[1], Մարգոտ Հիլսշեր[1], Նունցիո Գալլո[1], Պատրիսիա Բրեդին[1], Բոբեյան Սքոփեն[1], Լիզ Ասսիա[1] և Բոբ Մարտին[1]
ԱռաջնելույթԱվստրիա Ավստրիա
Դանիա Դանիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Վերադարձել ենչկա
Մեկնել ենչկա
Քվեարկություն
Քվեարկության համակարգԱմեն երկիր ուներ իրեն ժուրին,
որը գնահատում էր ամեն երգը
1-ից մինչև 10 միավոր
Հաղթական երգՆիդերլանդներ «Net Als Toen»
Զրո միավորչկա
ESC 1957 Map.svg
     Մասնակցող երկրներ
Ժամանակագրություն
Wiki Eurovision Heart (Infobox).svg
eurovision.tv/event/frankfurt-1957

«Եվրատեսիլ 1957 երգի մրցույթը» եղել է երկրորդ Եվրատեսիլ երգի մրցույթը և տեղի է ունեցել 1957 թվականի մարտի 3-ին Ֆրանկֆուրտ (Մայն) քաղաքում (Գերմանիա)։ Ինչպես և առաջին մրցույթը, այս մեկը կրկին հիմնականում ռադիո ծրագիր էր, բայց կար մարդկանց նկատելի աճ, ովքեր ունեյն հեռուստացույցներ։ Մրցույթը հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Քորի Բրոքքենը «Net Als Toen» երգով։

Որոշ ժամանակ լուրեր են տարածվել, որ Վալտեր Անդրեաս Շվարցը իր «Im Wartesaal Zum Großen Glück» երգով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, այդ իսկ պատճառով Գերմանիան հյուրընկալեց Եվրատեսիլ 1957 երգի մրցույթը։ Իրականում կանոնը, որ հաղթող երկիրը պետք է կազմակերպի հաջորդ տարվա Եվրատեսիլը դեռևս չէր բեղմնավորված։ Սակայն, ինչպես ավելի շատ երկրներ ցանկանումեյն մասնակցել, դա դարձավ անպետք։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրընկալող քաղաքի գտնվելու վայրը Արևմտյան Գերմանիայում

Ֆրանկֆուրտ (Մայն)-ը քաղաք է Գերմանիայում, Հեսեն երկրամասում, Մայն գետի ափին։ Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոն, միջազգային օդանավակայան (Ռայն-Մեյն), մեքենաշինության, քիմիկական արդյունաբերության կենտրոն։

Վայրը, որը ընտրված էր հյուրընկալելու երկրորդ Եվրատեսիլ մրցույթը, եղել էր Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահը, մի կառույց, երաժշտական դահլիճ և նախկին հեռուստատեսության ստուդիա, որը գտնվում է Ֆրանկֆուրտում։ Դա եղել է Հեսենյան Ռադիոյի նախկին շտաբը։ Այսօր օգտագործվում է որպես երաժշտական դահլիճ։

Ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարվա մրցույթում Իտալիայի ելույթը տևել է 5։09 րոպե, մինչդեռ Մեծ Բրիտանիայի ելույթը տևեց ընդամենը 1։52 րոպե։ Այդ իսկ պատճառով ստեղծվեց կանոն, որ յուրաքանչյուր երգ մրցույթում չպետք է ավել լինի, քան 3 րոպե, այս կանոնը ուժի մեջ է մնում մինչ այսօր։

Ի փոփոխության նախորդ տարվա մրցույթի կանոններին, այս տարի իրավունք է տրվել դուետներին մասնակցելու։ Դանիայի ներկայացուցիչները Բիրթե Վիլկեն և Գուստավ Վինքլերը առաջին դուետն է Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ։

Սա առաջին տարին էր, որտեղ ժյուրիի անդամները հաղորդակցվում էին հեռախոսով։ Սա նաև առաջին անգամն էր, երբ Հոլանդիան հաղթել է մրցույթը։ Մեկ այլ զգալի փոփոխությունն այն էր, որ ազգային ժյուրինչէր կարող քվեարկել իրենց սեփական երգի օգտին։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
Միա-
վոր
1 Բելգիա Բելգիա հոլանդերեն Բոբեյան Սքոփեն «Straatdeuntje» Փողոցի մեղեդի 8 5
2 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ ֆրանսերեն Դանիել Դյուպրե «Amours Mortes (Tant De Peine)» Մեռած սեր (այնքան վիշտ) 4 8
3 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա անգլերեն Պատրիսիա Բրեդին «All» Ամբողջ 7 6
4 Իտալիա Իտալիա իտալերեն Նունցիո Գալլո «Corde Della Mia Chitarra» Իմ կիթառի լարերը 6 7
5 Ավստրիա Ավստրիա գերմաներեն Բոբ Մարտին «Wohin, Kleines Pony?» Ուր է փոքրիք պոնին 10 3
6 Նիդերլանդներ Նիդերլանդներ հոլանդերեն Քորի Բրոքքեն «Net Als Toen» Ինչպես հետո միայն 1 31
7 Գերմանիա Գերմանիա գերմաներեն Մարգոտ Հիլսշեր «Telefon, Telefon» Հեռախոս, Հեռախոս 4 8
8 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Պոլ Դեժարդեն «La Belle Amour» Գեղեցիկ սերը 2 17
9 Դանիա Դանիա դանիերեն Բիրթե Վիլկե և Գուստավ Վինքլեր «Skibet Skal Sejle I Nat» Նավը կարող է լողալ այս գիշեր 3 10
10 Շվեյցարիա Շվեյցարիա ֆրանսերեն Լիզ Ասսիա «L'enfant Que J'étais» Երեխան, որն ես էի 8 5

Քվեարկության աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկության արդյունքներ
Ընդհա
նուր
Flag of Belgium.svg Flag of Luxembourg.svg Flag of the United Kingdom (1-2).svg Flag of Italy.svg Flag of Austria.svg Flag of the Netherlands.svg Flag of Germany.svg Flag of France.svg Flag of Denmark.svg Flag of Switzerland.svg
Բելգիա Բելգիա 5 - - - - - 2 - 2 1
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 8 - 1 4 3 - - - - -
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 6 1 1 - 1 1 - - - 2
Իտալիա Իտալիա 7 1 1 2 - 2 - - 1 -
Ավստրիա Ավստրիա 3 - - 2 - 1 - - - -
Նիդերլանդներ Նիդերլանդներ 31 5 3 1 1 6 1 4 3 7
Գերմանիա Գերմանիա 8 1 - - 1 - - 6 - -
Ֆրանսիա Ֆրանսիա 17 2 4 2 - - 1 6 2 -
Դանիա Դանիա 10 - - 2 3 - 5 - - -
Շվեյցարիա Շվեյցարիա 5 - 1 - 1 - - 1 - 2

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Երկիր Արտիստ Տարի
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Քորի Բրոքքեն 1956
Flag of Switzerland.svg Շվեյցարիա Լիզ Ասսիա 1956

Միջազգային հեռարձակում և քվեարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվերակություն և խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բելգիա Բելգիա - Բոբ Վան Բաել
  2. Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ - TBC
  3. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա - Դեվիդ Ջեյկոբս
  4. Իտալիա Իտալիա - Նունցիո Ֆիլոգամո
  5. Ավստրիա Ավստրիա - Կարլ Բրյուք
  6. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Վիլլեմ Դույս
  7. Գերմանիա Գերմանիա - Յոհաքիմ Ֆուքսբերգեր
  8. Ֆրանսիա Ֆրանսիա - Կլոդ Դարգե
  9. Դանիա Դանիա - Բենտ Հենիուս
  10. Շվեյցարիա Շվեյցարիա - Մանի Վեբեր

Մեկնաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]