Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ
«Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ», առաջին մրցույթն էր Եվրատեսիլի պատմության մեջ։ Տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա), մի փոքրիկ դահլիճում Տեատրո Կուրսաալ անվանումով։
Առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան իր «Refrain» երգով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպման ժամանակ Մոնակոյում 1955 թվականին, Եվրոպական հեռարձակողների միության անդամները քննարկել են տարբեր գաղափարներ կազմակերպելու մի համաեվրոպական երգի մրցույթ, ոգեշնչված լինելով իտալական երաժշտական Սան Ռեմո փառատոնից[5]։ Այս հանդիպումից հետո ծնվեց Եվրատեսիլ երգի մրցույթը։ Որոշվեց անցկացնել առաջին մրցույթը հաջորդ տարի Շվեյցարիայի Լուգանո քաղաքում։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի պատմության մեջ առաջին վայրը, որը հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, եղել է Տեատրո Կուրսաալ թատրոնը, որը գտնվում է Շվեյցարական Լուգանո քաղաքում։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 273 մետր բարձրության վրա։ Շվեյցարիայի խոշորագույն քաղաքների մեջ Լուգանոն 9-րդն է։ Բնակչության մեծամասնությունը խոսում է իտալերեն։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թույլատրվում էր միայն անհատական կատարումներ։ Բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցներին ընտրությունը ազգային հեռուստատեսությամբ։ Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Դանիան բաց թողեցին առաջին մրցույթը այն պատճառով որ ուշ կազմակերպեցին իրենց ազգային ընտրությունը։ Այդ տարի հեռուստատեսությամբ չցուցադրվեց քվեարկության արդյունքները ուղղակի գլխավոր ժյուրի Ռոլֆ Լիբերմանը բեմ բարձրացավ և հայտարարեց հաղթողի անունը իսկ մնացած մասնակիցների արդյունքները մնաց անհայտ, և հետևաբար նրանք զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։
Միակ դեպք էր մրցույթի պատմության մեջ երբ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել է ոչ թե մեկ այլ երկու երգ։ Նաև միակ դեպքն էր երբ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել իր երկրի օգտին։ Բացի այդ Շվեյցարիայի ժուրիին թույլ էր տրվել քվեարկել նաև Լյուքսեմբուրգի պատվիրարկության անունից։
Քվեարկության տարաձայնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու ժյուրիի անդամներ բոլոր մասնակից երկրներից մեկնեցին Լուգանո` իրենց ձայնը գաղտնի տալու երգերի համար, բայց Լյուքսեմբուրգի ժյուրիի անդամները չկարողացան մեկնել Լուգանո։ Քվեարկության համակարգը այս մրցույթում թույլ էր տվել ժյուրիին քվեարկել ցանկացած մրցակից երգի օգտին, այդ թվում` սեփական երկրի օգտին։ Բացի այդ` ԵՀՄ-ի կողմից Շվեյցարիան ստացավ թույլտվություն քվեարկել Լյուքսեմբուրգի կողմից։ Այս համակարգը երբեք չի կրկնվել։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի հաղթած երկրի արդյունքից մնացած արդյունքները չեն հայտարարվել։
Սայմոն Բարքլայի "Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի ամբողջական և անկախ ուղեցույց" գրքում որտեղ ներկայացված են բոլոր տարիների քվեարկության արդյունքները, բայց չկա 1956-ինը գրում է որ. «քվեարկության արդյունքները մինչ օրս բացահայտված չեն».
| № | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Հայերեն | Ար- դյունք |
|---|---|---|---|---|---|---|
| 01 | հոլանդերեն | Յեթի Փերլ | «De vogels van Holland» | Հոլանդիայի թռչունները | 2 | |
| 02 | գերմաներեն | Լիզ Ասսիա | «Das alte Karussell» | Հին կարուսելը | 2 | |
| 03 | ֆրանսերեն | Ֆուդ Լեկլերք | «Messieurs les noyés de la Seine» | Սենայում խեղդված պարոնը | 2 | |
| 04 | գերմաներեն | Վալտեր Անդրեաս Շվարց | «Im Wartesaal zum großen Glück» | Երջանկության սպասելիս | 2 | |
| 05 | ֆրանսերեն | Մաթե Ալտերի | «Le temps perdu» | Կորցրած ժամանակ | 2 | |
| 06 | ֆրանսերեն | Միշել Առնո | «Ne crois pas» | Չհավատաս | 2 | |
| 07 | իտալերեն | Ֆրանկա Ռայմոնդի | «Aprite le finestre» | Բացեք պատուհանը | 2 | |
| 08 | հոլանդերեն | Քորի Բրոքքեն | «Voorgoed voorbij» | Շուրջ հավերժ | 2 | |
| 09 | գերմաներեն | Լիզ Ասսիա | «Refrain» | Կրկներգ | 1 | |
| 10 | ֆրանսերեն | Մոնի Մարկ | «Le plus beau jour de ma vie» | Իմ կյանքի ամենա գեղեցիկ օրը | 2 | |
| 11 | գերմաներեն | Ֆրեդի Քուին | «So geht das jede Nacht» | Ահա թե ինչպես է ամեն գիշեր | 2 | |
| 12 | ֆրանսերեն | Դանի Դոբերսոն | «Il est là» | Նա այստեղ է | 2 | |
| 13 | ֆրանսերեն | Միշել Առնո | «Les amants de minuit» | Կեսգիշերի սիրահարները | 2 | |
| 14 | իտալերեն | Տոնինա Տորիելլի | «Amami se vuoi» | Սիրիր ինձ եթե ուզում ես | 2 |
Միջազգային հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հեռարձակողները ուղարկել են իրենց մեկնաբաններին մրցույթի, ապահովելու լուսաբանումը մրցույթի իրենց մայրենի լեզվով։
| Երկիր | Մեկնաբան | Հեռարձակող |
|---|---|---|
| Պիետ տե Նույլ | NTS | |
| Ջորջես Հարդի | TSR | |
| Ջանին Լամբոթ | INR | |
| Նանդ Բերտ | NIR | |
| Վոլֆ Միթլեր | Deutsches Fernsehen | |
| Միշել Ռեբել | RTF | |
| Ժակ Նավադիկ | Télé-Luxembourg | |
| Բիյանկա Մարիա Պիչինինո | Programma Nazionale |
Չմասնակցող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ չմասնակցող երկրներ, նույնպես հեռարձակում էին մրցույթը իրենց համապատասխան հեռուստաընկերությունով։
Ավստրիա - Վոլֆ Միթլեր (ORF)
Դանիա - Գուննար Հանսեն (Statsradiofonien TV)
Միացյալ Թագավորություն - Վիլֆրեդ Թոմաս (BBC)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
