OGAE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OGAE
Տեսակկազմակերպություն
ՀապավումOGAE
Հիմնադրված1984 (1984)
Գլխադասային գրասենյակՍավոնլինա, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Eastern Finland Province, Ֆինլանդիա
Կայքogaeinternational.org
61°52′05″ հս․ լ. 028°53′10″ ավ. ե.HGЯO

OGAE (հայերեն՝ Եվրատեսիլ սիրողների գլխավոր կազմակերպություն; ֆր.՝ Organisation Générale des Amateurs de l'Eurovision), Եվրատեսիլ երգի մրցույթի ֆան-ակումբ է. Ունի մասնաճյուղեր 37 եվրոպական երկրներում։

Թեև Եվրատեսիլ սկսվել է 1956 թ. OGAE-ն սկսել է միայն 1984 թվականին Ֆինլանդիայում. Բոլոր երկրները, որոնք մասնակցում կամ արդեն մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին կարող են ունենալ սեփական OGAE-ն.

OGAE մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին OGAE-ն ունի քառասունհինգ անդամ երկրներ[1]։

OGAE քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2007 թվականից, ամեն երկրում, որտեղ կա OGAE կազմակերպություն, անցկացվում է OGAE Poll[2]: Այս կազմակերպության անդամներ քվեարկում են Եվրատեսիլի երգերի համար, այնուհետև ամեն կազմակերպության բոլոր ձայները ամփոփվում են, և հայտարարվում են Եվրատեսիլ երգի մրցույթի ոճի մեջ (1-7, 8, 10 և 12 միավորներ).

Վերջում ամփոփվում են յուրաքանչյուր OGAE կազմակերպության ձայները և դրանով բացահայտում է Եվրատեսիլի հաղթողը ըստ բոլոր Եվրատեսիլի երկրպագուների կարծիքով։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Երգ Արտիստ Արդյունք Միավոր Վայր
2007 Սերբիա Սերբիա "Molitva" (Молитва) Մարիա Շերիֆովիչ 1-ին 268 Հելսինկի
2008 Շվեդիա Շվեդիա "Hero" Շարլոթ Պերելլի 18-րդ 47 Բելգրադ
2009 Նորվեգիա Նորվեգիա "Fairytale" Ալեքսանդր Ռիբակ 1-ին 387 Մոսկվա
2010 Դանիա Դանիա "In a Moment Like This" Շանի և Թոմաս Նեվերգրին 4-րդ 149 Օսլո
2011 Հունգարիա Հունգարիա "What About My Dreams?" Կատի Վոլֆ 22-րդ 53 Դյուսելդորֆ
2012 Շվեդիա Շվեդիա "Euphoria" Լորին 1-ին 372 Բաքու
2013 Դանիա Դանիա "Only Teardrops" Էմիլի դը Ֆորեսթ 1-ին 281 Մալմյո
2014 Շվեդիա Շվեդիա "Undo" Սաննա Նիլսեն 3-րդ 218 Կոպենհագեն

OGAE Second Chance Contest[խմբագրել | խմբագրել կոդը]

OGAE Second Chance Contest (հայերեն՝ OGAE երկրորդ հնարավորություն մրցույթ), իրադարձություն, որը հիմնադրվել է 1987 թվականին և կազմակերպվում է OGAE ակումբների՝ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան-ակումբների կողմից։ 1987-ին տեղի ունեցած առաջին մրցույթում մրցեցին չորս երկիր[3]։

OGAE երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

OGAE երգի մրցույթ (անգլ.՝ OGAE Song Contest), աուդիո իրադարձություն, որը կազմակերպում է OGAE-ն[4]։

OGAE վիդեո մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

OGAE վիդեո մրցույթ (անգլ.՝ OGAE Video Contest), վիդեո իրադարձություն, որը նման է OGAE երգի մրցույթին։ Այն տեղի է ունենում OGAE ֆան ակումբների միջև[5]։

Բոլոր OGAE ազգային ակումբները կարող են մասնակցել միայն 12 ամիսների ընթացքում իրենց երկրներում տեղադրված բնօրինակ տեսահոլովակով։ Որևէ սահմանափակում լեզվի ընտրության մեջ չկա[6]։

OGAE Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

OGAE Հայաստանը (անգլ.՝ OGAE Armenia) Հայաստանում Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան ակումբն է[7]։

OGAE Հայաստանը հանդիսանում է OGAE International Network-ի՝ Եվրատեսիլ երգի մրցույթի երկրպագուների միջազգային կազմակերպության անդամ[8][9]։

2007 թվականից սկսած ամեն տարի OGAE Հայաստան պաշտոնական ֆան ակումբը մասնակցում է OGAE International-ի կազմակերպած «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկությանը (OGAE Poll-ին), որի ժամանակ OGAE Հայաստանի անդամները քվեարկում են՝ օգտագործելով նույն միավորների համակարգը, ինչպիսին է Եվրատեսիլ մրցույթում[10][11][12][13][14][15][16][17]։ Կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ անցկացնում է նաև ներքին քվեարկություններ՝ երկրպագուների կարծիքով մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար[18]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

OGAE Հայաստանը հիմնադրվել է 2006 թվականին՝ Էդգար Բարսեղյանի կողմից, երբ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին[19]։

2013 թվականից OGAE Հայաստան ֆան-ակումբը դարձավ OGAE International Network-ի լիիրավ անդամ։

Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն Անուն Երկիր
Նախագահ Նարեկ Պետրոսյան Հայաստան Հայաստան
Փոխնախագահ Արթուր Կարապետյան Հայաստան Հայաստան
Մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Շավարշ Բաբայան Հայաստան Հայաստան
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անուշ Իսոյան Հայաստան Հայաստան
Պատվավոր նախագահ Գարիկ Ավագյան Հայաստան Հայաստան

Ընդհանուր խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն Բաժին Անուն Ազգանուն Երկիր
Սոցիալական մեդիայի առաջատար մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Նազիկ Բդոյան Հայաստան Հայաստան
Սոցիալական մեդիայի առաջատար մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Արտյոմ Բալյան Հայաստան Հայաստան
Սոցիալական մեդիայի կրտսեր մասնագետ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Հակոբ Խաչիկյան Հայաստան Հայաստան
Գրաֆիկ դիզայներ Մարքեթինգի և հանրային կապերի բաժին
Լրագրող Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Ալբերտ Համբարձումյան Հայաստան Հայաստան
Միջոցառումների մենեջեր Մարքեթինգի և հանրային կապերի բաժին Մուշեղ Էլոյան Հայաստան Հայաստան
Մարդկային ռեսուրսների մենեջեր-ղեկավարի օգնական ՄՌ կառավարման բաժին Հռիփսիմե Ավչյան Հայաստան Հայաստան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guðmundsdóttir Laufey Helga։ «OGAE անդամ երկրներ»։ OGAE International։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  2. OGAE քվեարկություն (Sechuk.com)
  3. Speirs Gary։ «OGAE Second Chance Contest»։ OGAE Second Chance Contest։ sechuk.com։ Վերցված է հունիսի 9, 2013 
  4. «OGAE երգի մրցույթ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին։ Վերցված է 2018-12-13 
  5. «OGAE վիդեո մրցույթ — OGAE International»։ ogaeinternational.org 
  6. «OGAE վիդեո մրցույթի կանոնները»։ ogaeinternational.org 
  7. «ORANGE TODAY WISHED GOOD LUCK TO EMMY BEFORE DUSSELDORF» (անգլերեն)։ Lragir.am։ 2011-04-29։ Վերցված է 2022-02-14 
  8. «OGAE Eurovision Fan clubs, Organisation Générale des Amateurs de l'Eurovision» (անգլերեն)։ Eurovision World։ «OGAE International is a network of 40 Eurovision Fan clubs around the world [OGAE International-ը Եվրատեսիլի 40 ֆան ակումբների ցանց է ամբողջ աշխարհում:]» 
  9. OGAE International ազգային ակումբներ «OGAE International National Clubs»։ https://ogaeinternational.org (չաշխատող հղում)
  10. «The OGAE Poll 2019 has begun! Armenia reveal their results»։ escxtra.com (անգլերեն)։ 2019-03-29։ Վերցված է 2022-02-11 
  11. Դաֆնի Դի (2019-03-29)։ «OGAE POLL 2019: Armenia hands The Netherlands’ Duncan Laurence 12 points as international vote begins»։ wiwibloggs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-02-11 
  12. «OGAE Poll 2019 kicks off with results from Armenia» (անգլերեն)։ ESCplus։ 2019-03-29։ Վերցված է 2022-02-11 
  13. «Armenia: OGAE Armenia Reveals First Results of OGAE Poll 2019»։ eurovoix.com (անգլերեն)։ 2019-03-29։ Վերցված է 2022-02-11 
  14. «OGAE Poll 2016: Armenia calling!»։ esctoday.com (անգլերեն)։ 2016-04-15։ Վերցված է 2022-02-11 
  15. Ռոբին Գալագեր (2017-04-17)։ «OGAE Poll 2017: Neighbourly love – OGAE Armenia awards Azerbaijan’s Dihaj 4 points» [Հարևանության սեր. OGAE Հայաստանն Ադրբեջանի Դիհաջին շնորհում է 4 միավոր]։ wiwibloggs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-02-11 
  16. «OGAE Poll 2019. Znamy pierwsze głosy na faworyta Eurowizji! Kto prowadzi?»։ eurowizja.org (լեհերեն)։ 2019-03-29։ Վերցված է 2022-02-11 
  17. «Եվրատեսիլ 2017-ի հայ երկրպագուների խումբն ընտրել է լավագույններին. Ադրբեջանը 10-յակում է»։ News.am։ 2017-04-18։ Վերցված է 2022-02-11 
  18. «Հասմիկ Շիրոյանը՝ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների պաշտոնական ակումբի ներքին քվեարկության հաղթող»։ NEWS.am։ 2018-02-04։ Վերցված է 2022-02-11 
  19. OGAE Հայաստան ակումբի պաշտոնական կայք «OGAE Armenia Official Web-Page»։ https://ogae.am (չաշխատող հղում)