NEWS.am
| NEWS.am Լուրեր Հայաստանից - NEWS.am | |
|---|---|
| news.am/arm/ | |
| Կարգախոս | Good morning, World! |
| Տեսակ | կայք |
| Երկիր | |
| Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն |
| Սեփականատեր | «Նյուզ էյ էմ» ՍՊԸ |
| Բացված | 2009 թ․ |
| Ընթացիկ կարգավիճակ | գործող |
NEWS.am (հայերեն՝ Լուրեր Հայաստանից - NEWS.am), հայաստանյան լրատվական-վերլուծական գործակալություն։ Մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման ու դրանց սփռման գործում։
Կայքը իրեն նկարագրում է որպես «անկախ լրատվական-վերլուծական գործակալությունը մասնագիտացած է լրատվական և վերլուծական նյութերի պատրաստման ու դրանց սփռման գործում»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայքը հիմնադրվել է 2009 թվականի հուլիսին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշված է կայքում, կայքը տալիս է լրատվական տեղեկատվություն Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Սփյուռքի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։ Այն նաև իր ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի երկրների կարևոր իրադարձությունները, խնդիրներն ու զարգացումները[1]։
Ինչպես նշված է կայքում, գործակալության հիմնական բովանդակությունն են կազմում[1].
- Հրատապ լուրեր Հայաստանից, Արցախին և հայկական սփյուռքից։
- Թարմ լրահոս 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն
- Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, ինչպես նաև աշխարհի առաջատար հրատարակությունների տեսություն
- Հարցազրույցներ, ուղիղ եթերներ, վերլուծություններ, մեկնաբանություններ, թղթակցություններ և ֆոտոթղթակցություններ
- Թեմատիկ տեղեկագրեր
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ. փետրվարի դրությամբ կայքն ունենում է օրական մոտ 340 000 այցելու[2]։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]NEWS.am լրատվական գործակալության անձնակազմի անդամներ են[1].
- Արմենիկա Կիվիրյան, գլխավոր խմբագիր
- Նարինե Հովհաննիսյան, գլխավոր խմբագրի տեղակալ
- Անդրանիկ Իսպիրյան, խմբագիր
- Արթուր Խեմչյան, խմբագիր
- Աննա Ղազարյան, խմբագիր
- Արսեն Սարգսյան, ֆոտոլրագրող
- Աիդա Հովհաննիսյան, լրագրող
- Քնքուշ Հովհաննիսյան, լրագրող
- Մարիա Ասատրյան, լրագրող
- Արմինե Գևորգյան, լրագրող
- Թագուհի Մելքոնյան, լրագրող
- Ամալյա Գաբրիելյան, լրագրող
- Անի Աֆյան, լրագրող
- Հայկ Հովհաննիսյան, օպերատոր
- Վահագն Սարգսյան, օպերատոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Գործակալության մասին
- ↑ «News.am կայքի ինֆոն». Wolfram Alpha. Վերցված է 18.02.2014-ին.