Աիդա Հովհաննիսյան
Աիդա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Աիդա Արտավազդի Հովհաննիսյան (նոյեմբերի 15, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիդա Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, միաժամանակ՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում և «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում։ 1987 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում։ Որպես բեմադրիչ աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում (1975), Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1975-1997 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում, 1997 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում։ 2007-2012 թվականներին եղել է նույն ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, հեռուստալրագրության և օպերատորության ամբիոնի վարիչ, 2007 թվականից՝ պրոֆեսոր[1]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Նորմանի «Բարի գիշեր, մայրիկ» (հեռուստաթատրոն)
- Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»
- Լուիջի Պիրանդելլոյի «Անավարտ ինքնանկար»
- Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը»
- Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (Խորեն Աբրահամյանի հետ)
- Ա. Նիկոլաի «Վերադարձ Սորենտո»
- Կարինե Խոդիկյանի «Կինը անձրևից հետո»[2]
- Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Պ. Տուրրինիի «Առնետաորս»
- Հովհաննես Շիրազ «Դանթեական»-նվիրված եղեռնի 100 ամյակին 2015թ․
- Էդուարդո դե Ֆիլլիպո «Ֆիլումենա Մարտուրանո» 2016թ․
- Հովհաննես Թումանյան «Անուշ» 2017թ․
- Գարսիա Լորկա «Արյունոտ հարսանիք» 2018թ․
- Ա․ Հովհաննիսյան «Սիրով սիրո մասին» 2019թ․
- Ա․ Հովհաննիսյան «Ինձ հետ կանչեք և ես կգամ» 2022թ․
- Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը» մյուզիքլ 2022թ․
- Վիլիամ Սարոյան «Հե՛յ, ո՞վ կա, գոնե մեկն ու մեկը» 2023թ․
- Ա․ Վարդանանց «Ծնվել եմ, որ քո ափի մեջ ապրեմ» 2023թ․
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԹԳՄ ոսկե մեդալ
- «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի մրցանակ
- ՀՀ մշակույթի նախարարության Մետաքսյա Սիմոնյանի անվան «Լավագույն ռեժիսոր» մրցանակ` Աղասի Այվազյանի «Արլեզ» բեմադրության համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Աիդա Հովհաննիսյան». zarkfoundation.com.
- ↑ Կինը անձրևից հետո(չաշխատող հղում)
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բեմադրիչներ
- Հայ պրոֆեսորներ