Ալեքսանդր Ռիբակ
Ալեքսանդր Ռիբակ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Alexander Igorevich Rybak |
Նաև հայտնի է որպես | Alexander Rybak |
Ծնվել է | 1986 մայիսի 13 Բելառուս, Մինսկ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, դասական երաժշտություն, ինդի փոփ[1], բարոկո փոփ[1], քրոսովեր[2] և adult contemporary music?[3] |
Մասնագիտություն | Երգիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | Ֆիդլ, դաշնամուր, կիթառ, ջութակ և վոկալ |
Գործունեություն | 2009-ից սկսած |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Բարատ Դյուի երաժշտական ինստիտուտ և Columbia College Chicago?[4] |
Պարգևներ | |
Կայք | www.alexanderrybak.com |
![]() |
Ալեքսանդր Իգորևիչ Ռիբակ (բելառուս․՝ Алякса́ндр І́гаравіч Рыба́к, նորվ.՝ Alexander Rybak, մայիսի 13, 1986[5], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսական ծագումով նորվեգացի երգիչ, երաժիշտ և ջութակահար[6], Մոսկվայում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթող։ Ստացել է 387 միավոր, որը մինչև 2016 թվականը համարվում էր մրցույթի բոլոր ժամանակների ռեկորդ։ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում կրկին ներկայացնելու է Նորվեգիան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրը ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը՝ Նատալյա Վալենտինովնա Ռիբակը (ծնված 1959 թվականին), դաշնակահար է, հայրը՝ Իգոր Ալեքսանդրևիչ Ռիբակը (ծնված 1954 թվականին), ջութակահար է։ Հայրը եղել է Ալեքսանդրի առաջին ուսուցիչը, աշխատել է Վիտեբսկի երաժշտական համույթում, Մինսկի կամերային նվագախմբում, մայրը՝ Բելառուսի հեռուստաալիքի երաժշտական ծրագրերի խմբագրությունում։
Վաղ տարիքում Ալեքսանդրը դաստիարակվել է բանահյուսական և դասական երաժշտությամբ, մանկության տարիքից նա հիշում է «Կուպալինկան» և այլ բելառուսական ազգային երգեր։ Նրա տատիկը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիա Բորիսովնա Սավիցկայան, 2-ամյա թոռներին սովորեցրել է առաջին մեղեդիները[7]։ Հայրը նույնպես ժամանակ է հատկացրել Ալեքսանդրին, որ զբաղվի նրա հետ երաժշտությամբ։ Ըստ հոր հիշողությունների, երբ որդին եղել է 3 տարեկան, մի անգամ անտառում զբոսնելու ժամանակ նա երգել է իր հորինած երգը։ 5 տարեկանից սկսել է նվագել ջութակ և դաշնամուր, պարել, գրել է երգեր և երգել։
4 տարեկանից Ալեքսանդրը ծնողների հետ տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ նրա հորը հրավիրել էին աշխատելու, հետո կես տարուց վերադարձել է Մինսկ, որտեղ սկսել է սովորել Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայում։ Նորվեգիայում ընտանիքը բնակություն է հաստատել Օսլոյի արվարձանում՝ Նեսոդեն քաղաքում (Աքերսհուս ֆյուլքե)։ Այնտեղ սկսվել է զբաղվել երաժշտությամբ և զուգահեռ սովորել է տարրական դպրոցում։ 17 տարեկանում նա Meadowmount երաժշտական դպրոցում ստացել է կրթաթոշակ, որը տարեկան կտրվածքով ստացել են ամենաշատը երեք թեկնածու ամբողջ աշխարհի[8]։ Նա ստացել է միջնակարգ կրթություն երաժշտական, պարի և դրամատիկ արվեստի Videregående RUD դպրոցում։ 2012 թվականի հունիսին ավարտել է Օսլոյի Barratt Due երաժշտական ակադեմիայի ջութակի բաժինը (բակալավրի դիպլոմով)։ Նա իր թալիսմանն է համարում ճարմանդները, որոնց վրա պատկերված է իր ջութակը[9]։
Երաժշտական գործունեությունը մինչև «Եվրատեսիլ 2009»[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոր հետ Ալեքսանդրը, որպես երաժիշտ համագործակցել է նորվեգական "a-ha" խմբի վոկալիստ Մ. Հարքեթի մյուզիքլում։ Այս մյուզիքլով շրջագայել է Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում։ Հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Արվե Տելեսենը, Հաննե Կրոգը, Քնուսթեն և Լյուդվիգեն։ 2006 թվականին Նորվեգիայում իր ստեղծագործած «Foolin'» երգով դարձել է «Kjempesjansen» երիտասարդ տաղանդների մրցույթի հաղթող։ Հանդես է եկել աշխարհում ամենահայտնի ջութակահարներից մեկի՝ Պ. Ցուկերմանի հետ։
Նա Նորվեգիայի խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբում՝ «Ունգ սիմֆոնիայում» (Ung Symfoni) աշխատել է որպես կոնցերտմեյստեր։ Պատմել է, որ ունեցել են պայմանագրեր եվրոպական ավելի քան 20 երկրներում։ Երգիչը իր երաժշտական կուռքերն է համարում Մոցարտին, «Բիթլզ» խմբին և Սթինգին։ Մշակույթի ոլորտում Անդերս Յարես հիմնադրամի մրցանակի տերը։
Իր հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Ռիբակը ասել է, որ գրեթե չի կարդում գրքեր[10]։
Եվրատեսիլյան ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես գալով «Fairytale» երգով՝ Ա. Ռիբակը «Եվրատեսիլ 2009» նորվեգական ազգային փուլում հեռուստալսարանից ստացել է 700 հազար ձայն։ 2009 թվականի մայիսի 16-ին Մոսկվայում դարձել է «Եվրատեսիլ 2009» երաժշտական մրցույթի հաղթող, հավաքել է ռեկորդային 387 միավոր։ Մրցույթը տեղի է ունեցել Նորվեգիայի ազգային տոնի նախօրեին[11]։ Նախորդ ռեկորդը՝ 292 միավոր, 2006 թվականին էր և պատկանում էր «Lordi» խմբին։
Ալեքսանդր Ռիբակը հաստատում է, որ «Fairytale» երգը նա նվիրել է իր նախկին ընկերուհուն՝ Ինգրիդ Բերգ Մեխուսին[12]։ Նա Մոսկվայում «Եվրատեսիլ» կազմակերպությունից եղել է այնքան տպավորված, որ ափսոսանքով նշել է. «Նորվեգիայում այսպիսի շոու չեն կարող ստանալ»[13]։
![]() |
Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլում» իր ֆենոմենալ հաջողությունից հետո հերքել է կարծրատիպերը, որ այս մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հսկայական բյուջե, տեսանյութի համար հայտնի ռեժիսոր, հրաշալի ղեկավար, փոխակերպվող հագուստ և աճպարարի զգեստապահարան[14]։ - Ս. Մալինովսկայա, «Եվրատեսիլի» ժյուրիի անդամ
|
![]() |
Երաժշտական գործունեությունը «Եվրատեսիլ 2009» մրցույթից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի մայիս 29-ին Ալեքսանդր Ռիբակը որպես ժյուրի մասկացել է Մինսկում տեղի ունեցող «Բելառուսի նոր ձայնը» մրցույթում։ Նրան հրավիրել են Վիտեբսկում տեղի ունեցող «Славянский базар» 18 միջազգային արվեստի փառատոնին (2009 թվականի հուլիսի 10—16), և երաժիշտը համաձայնել է[15]։ Բելառուսում իր ճանապարհորդության ժամանակ Ալեքսանդրը ասել է, որ ավելի լավ է ելույթ ուենանալ փոքր երկրում, ուր քեզ բոլորը սիրում են ու սպասում, քան մեծում, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչում[16]։
2009 թվականի սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Ռիբակը ընդունել է մասնակցել Առաջին ալիքի «Փառքի րոպե» ծրագրին։ Նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Առաջին ալիքում՝ Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ առաջին անգամ երգել է «Հեքիաթ» երգը ռուսերենով։
Նոյեմբերի 24-ից նոյեմբերի 29-ը հանդես է եկել ելույթներով Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Նոյեմբերի 30-ին հանդես է եկել Մոսկվայի Կարմիր հրապարակում Ալեքսեյ Յագուդինի հետ 2014 թվականին Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի նոր խորհրդանիշների ներկայացմանը։
Նա նկարահանել է «Սև կայծակ» ֆիլմի համար նկարահանված «Ես չեմ հավատում հրաշքների» տեսահոլովակում։
2009 թվականի դեկտեմբերի 11-ին հանդես է եկել Օլսոյում տեղի ունեցող Նոբելյան համերգին, որտեղ կատարել է «Fairytale» երգը սիմֆոնիկ նվագախմբի հետ նոր հնչյունավորմամբ։
Դեկտեմբերի 13-ին մասնակցել է Ուկրաինայում «Աստղաձուլարան» ծրագրին (Նոր ալիք հեռուստաալիք)։
2010 թվականի սկզբին Ալեքսանդր Ռիբակը աշխատել է նոր սկավառակի ձայնագրման վրա, ինչպես նաև հնչյունավորել է «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի նորվեգական տարբերակի գլխավոր հերոսին։
Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի Եվրատեսիլի ընտրական փուլերում մասնակցել է որպես պատվավոր հյուր և հանդես է եկել իր նոր «Небеса Европы» երգով։
2010 թվականի մարտի 8-ին Ալեքսանդրը մեծ համերգով հանդես է եկել Տալլինում[17]։
2010 թվականին Նորվեգիայում տեղի ունենալիք Եվրատեսիլ երգի մրցույթում ԶԼՄ-ները հայտնվել էր տեղեկություն երգչի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ[18]։ Սակայն հետագայում երգիչը հերքել է այդ տեղեկությունը։
2010 թվականի հունիսի թողարկել է արտիստի երկրորդ ալբոմը` «No Boundaries»-ը[19]։
2010 թվականիի հոկտեմբերի կեսերին Ալեքսանդր Ռիբակը Ֆինլանդիայում հանդես է եկել «Ռուսական ռոմանս» փառատոնում[20]։
Թողարկել է «Небеса Европы» երգի տեսահոլովակը[21]։
Թողարկել է «Небеса Европы» ստուդիական ալբոմը։
Շվեդ հեղինակների հետ համագործակցության արդյունքում թողարկել է «Visa Vid Vindens ÄnDar» ալբոմը։
Ձայնագրել է «Небеса Европы» երգի բելառուսական տարբերակը[22] и выпущен видеоклип[23]:
2012 թվականի հունիսի 19-ին Ալեքսանդր Ռիբակը ելույթ է ունեցել Յուրմալայում (Լատվիա) Ջինտարիի հայտնի համերգային դահլիճում, իր հոր՝ Իգոր Ռիբակի հետ, ինչպես նաև հայտնի արվեստաբան, ջութակահար Միխայիլ Կազինիկի և նրա որդու՝ Բորիս Կազինիկի հետ[24]։ Նաև Բալթյան երկրներում, 2013 թվականի սեպտեմբերին Վիլնյուսում (Լիտվա), տեղի է ունեցել մեծ սոլո համերգ իր երգերերի և հայտնի դասական երաժշտության ծրագրով[25]։
2013 թվականին շարունակել է համագործակցությունը Ռումինիայի և Թուրքիայի երաժիշտների հետ, բացի այդ, Ռիբակը մասնակցել է Նորվեգիայի հեռուստատեսության երաժշտական նախագծի ձայնագրությանը, աշխատում է «Тролль» կոչվող երաժշտական ստեղծագործության վրա, անցկացրել ՝ վարպետության դասեր և համերգներ Սկանդինավյան երաժշտական դպրոցների աշակերտների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ում։ Եվրատեսիլ 2007-ի հաղթող Մարիա Շերիֆովիչի (Սերբիա) նոր երգի՝ «Gorka Hrabrost» ձայնագրման ժամանակ ջութակի հատվածը նվագել է նա[26]։ Ժյուրիի կազմում մասնակցել է Բելառուսի «Поющие города» մրցույթին։
2014 թվականի սկզբին Ռիբակը «Ինչպես ընտելացնել վիշապին 2» մուլտֆիլմի ստեղծման համար Նորվեգիայում նկարահանել է իր «Into A Fantasy» երգի տեսահոլովակը[27]։ Նույն թվականին Նորվեգիայում տեղի է ունեցել ևս երկու երգի պրեմիերա. հեռուստատեսային հաղորդման մեջ հնչել է «What A Long For» պարային հիթը[28], իսկ մենակատար Էմիլ Սոլի Տանգենը (Emil Solli-Tangen) հանդես է եկել «I Dine Hender» դասական ոճով[29]։ Բելառուսում համատեղ աշխատանքի արդյունքն էր «Accent» նոր երգի ներկայացնելը[30], որով Եվրատեսիլ 2015 մրցույթի երկրի նախընտրական փուլում հանդես է եկել «Milki» խումբը, արդյունքում զբաղեցրել են չորրորդ տեղը։ Նաև 2014 թվականին մասնակից Մալթա Ֆրանկլին Գալեջայի (Franklin Galleja) համար Ռիբակը «Still Here» երգը գրել է Եվրատեսիլի համար[31]։
2015 թվականին մասնակցել է «Один в один!» վերամարմնավորման ռուսական շոուին, որտեղ եզրափակչում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ թողարկման ժամանակ ծաղրերգել է Ռուսլան Ալեխնոյին։
Հայրենիքի հետ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ալեքսանդրը շեշտել է իր կապը հայրենիքի հետ.
![]() |
«Եթե բոլոր բելառուսցիները համաձայն են, ապա ես շատ ուրախ եմ ասել, եթե ես դառնամ հաղթող, ուրեմն իմ հաղթանակի կեսը Բելառուսինն է»։ | ![]() |
Ալեքսանդր Ռիբակը և իր ծնողները պահում են իրենց կապը Բելառուսի և ընդհանրապես նախկին Խորհրդային Միության պետությունների հետ։ Մինսկում ապրում է մայրական կողմից տատիկը՝ Զինաիդա Եգորովնա Ֆուրինան և հորաքույրը՝ Յուլիան, աղջկա՝ Ուլյանայի հետ[33]: Հայրական կողմի տատիկը՝ Մարիա Բորիսովնա Սավիցկայան ապրում է Վիտեբսկում, հոր կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ռիբակը, եղել է պաշտոնական դեսանտավոր[34][35]։ Հորական կողմից պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռիբակը, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռազմական դիրիժորների ֆակուլտետը, ղեկավարել է ռազմական նվագախումբը, թոշակի է անցել գնդապետի կոչումով[34], հիմա լրագրող է, ապրում է Մոսկվայում։ Ալեքսանդրը խոստովանել է, որ Մինսկի նկատմամբ ջերմ զգացումներ է մնացել, նա համարում է, որ հայրենի մշակույթը ազդել է իր երաժշտական նախասիրությունների ձևավորման վրա[36]։
Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթանակից հետո Ալեքսանդրը երկու անգամ այցելել է Վիտեբսկի «Սլավյանսկի շուկա» երաժշտական մրցույթին։ 2013 թվականի հոկտեմբերին նրան հրավիրել են Մինսկ «Поющие города» հեռուստածրագրի եզրափակչին մասնակցելու՝ որպես հսկիչ[37], իսկ ապրիլին նա արժանացել է «Մինսկի ամենահաջողակ 50 մարդ» բարեգործական ծրագրի մրցանակին։ ctv.by ալիքի հետ հարցազրույցում Ռիբակը նշել է, որ հայրենիքում զգում է իրեն հարմարավետ (անգլ.՝ safe)[38]:
2014 թվականին Ալեքսանդրը սկսել է ակտիվ համագործակցություն «Գրանդ երաժշտություն» պրոդյուսերական կենտրոնի հետ[39], որի տնօրենը Անդրեյ Գուզելն է[40]։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսանյութ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2006 | «Foolin'» | Սինգլ | |
2009 | «Fairytale» | «Fairytales» | |
2009 | «Roll With The Wind» | «Fairytales» | |
2009 | «Funny Little World» | «Fairytales» | |
2009 | «Я не верю в чудеса (Супергерой)» | Ալեքսանդր Վոյիտինսկի | OST «Սև Կայծակ» |
2010 | «Fela Igjen» (feat. Opptur) | TBA | |
2010 | «Oah» | Լարս Քրիստիան Ֆլեմեն | «No Boundaries» |
2010 | «Europe’s Skies» / «Небеса Европы» / «Небасхіл Еўропы» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | «No Boundaries» |
2012 | «Стрела Амура» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | TBA |
2012 | «Leave Me Alone» / «Достала» | Ալեքսանդր Ֆիլատովիչ | TBA |
2013 | «5 To 7 Years»[41] | Ալեքսանդր Ռիբակ | |
2015 | «Котик»[42] | Ռուստամ Ռոմանով | |
2016 | «Люблю тебя как раньше» | Ռուստամ Ռոմանով | |
2016 | «Ambrazame» |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 — «Կեղտոտ բադիկը» — Լիս
- 2010 — Ինչպես ընտելացնել վիշապին — Իկինգ (նորվեգական կրկնօրինակում)
- 2010 — «Թափառական Յոհանը» / Yohan — Barnevandrer — Լևի
- 2013 — նկարահանվել է Ալենի Լանսյոյի Solayoh տեսահոլովակում, որով ներկայանալու էին Եվրատեսիլ 2013-ին
- 2014 — Ինչպես ընտելացնել վիշապին 2 — Իկինգ (նորվեգական կրկնօրինակում)
- 2015 — «Սավա։ Մարտիկի սիրտը» — Շաման Շի-Շա (նորվեգական կրկնօրինակում)
Մասնակցություն մրցույթներին և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 և 2001 - Երիտասարդ երաժիշտների Sparre Olsen մրցանակ
- 2003 - Ուսանողի Meadowmount մրցանակը
- 2004 - Տարվա արդյունքների հիման վրա պարգևատրվել է մշակույթի ոլորտում Անդերս Ժարեսի մրցանակով[43]
- 2005 - Հասել է Idol մրցույթի նորվեգական տարբերակի կիսաեզրափակչին (Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան) նման օրինակով)
- 2006 - Հաղթել է NRK Kjempesjansen հեռուստաընկերության մրցույթում իր սեփական «Foolin» երգով[44]
- 2007 - Պարգևատրվել է «Hedda» մրցանակով՝ Նորվեգիայի Oslo Nye Teater թատրոնի «Թութակը տանիքում» ներկայացման մեջ իր դերի համար[45]։
- 2009 - Հաղթել է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի նորվեգական ընտրական փուլում իր սեփական «Fairytale» երգով[46]։
- 2009 - Հաղթել է Մոսկվայում տեղի ունեցած Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։
- 2010 - Պարգևատրվել է «Хрустальный глобус» ռուսական ազգային մրցանակով[47]։
- 2010 - Տարվա արդյունքների հիման վրա Նորվեգիայում պարգևատրվել է Spellemann-ի շրջանակներում Grammy մրցանակով[48]։
- 2010 - Պարգևատրվել է «Ռադիոհիթում» Бог Эфира մրցանակով «օտարազգի կատարող» անվանակարգում[49]։
- 2010 - Հաղթել է Muz-TV մրցանակաբաշխությանը՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում[50]։
- 2011 - Մասնակցել է Կիևի ձայնային հեռուստատեսային շոուին և Ստոկհոլմում հեռուստածրագրի պարային ծրագրին[51][52]։
- 2015 - Ռոսիա 1 ալիքի «Один в один!» հեռուստաշոուի մասնակից։
Լրագրողների մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին մեղադրել Ռիբակին կոմպոզիտոր Կիրիլ Մոլչավանովի «Կռունկի երգը» գողանալու մեջ («Abandoned» Ռիբակի կողմից)[53], մինչ երգի վերամշակումը ձևակերպվել է բոլոր կանոնների համաձայն[54]։
- Ալեքսանդր Ռիբակը դարձել է հաղթող «Серебряная калоша 2010» հակամրցույթում «Տարվա գրագող» անվանակարգում՝ Արկադի Ուկուպինկի «Սև կայծակ» ֆիլմի սաուդնթրեքի «Я не верю в чудеса» երգով, որը հիշեցնում է «Aerosmith» խմբի «I Don't Want to Miss a Thing» հիթը[55]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ալբոմ | Հիթ շքերթներում զբաղեցրած դիրք | |
---|---|---|---|
Նորվեգիա | Ռուսաստան | ||
2009 | Fairytales
|
1 | 1 |
2010 | No Boundaries | 7 | |
2010 | Небеса Европы
|
||
2011 | Visa Vid Vindens Ängar[57]
|
7[58] | |
2012 | Christmas Tales[59]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://oneplaylist.fm/playlists/alexander-rybak
- ↑ http://www.nicherecords.ro/disc/clasica/crossover/alexander-rybak-no-boundaries-cd.html
- ↑ http://www.rhapsody.com/artist/alexander-rybak/album/what-i-long-for
- ↑ ՏիկՏոկ(բազմ․) — 2016.
- ↑ Dutch Top 40
- ↑ Norway wins Eurovision song contest
- ↑ «Бабушка помогла Александру Рыбаку победить на Евровидении.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-29-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ Биография
- ↑ Пресс-конференция Александра Рыбака // Дни. Ру. 17.05.2009.
- ↑ «Александр Рыбак: «Я — национальный микс»»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ [«Фоторепортаж с Национального праздника Норвегии в норвежском посольстве в Москве, с участием А. Рыбака. (բելառուս.)»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18 Фоторепортаж с Национального праздника Норвегии в норвежском посольстве в Москве, с участием А. Рыбака. (բելառուս.)]
- ↑ Так выглядит девушка Александра Рыбака (фото)— именно ей он посвятил свою песню «Fairytale»(չաշխատող հղում)
- ↑ «Александр Рыбак: В Норвегии такое же шоу, как в России, сделать не получится»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ «Малиновский С. Нет Рыбака в своем Отечестве.»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ «Александр Рыбак едет на «Славянский базар в Витебске»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-01-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ «Александр Рыбак: я очень хочу в Витебск»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-01-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ «Статья на портале Stolitsa.ee»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ «Победитель «Евровидения» Александр Рыбак признался, что он гей»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Контент No Boundaies на сайте iTunes
- ↑ «Последние известия канала 100тв(видео)»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Официальное видео «Небеса Европы»
- ↑ «Небасхіл Эўропы», mp3 на tuzin.fm
- ↑ Официальное видео «Небасхіл Эўропы»
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на Youtube
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на YouTube
- ↑ «Александр Рыбак: «Если выиграю — половина победы принадлежит Беларуси!» // interfax.by 09.05.2009.»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ Белорусская бабушка победителя «Евровидения-2009»: «Сашенька скушал только полколдуна…» // KP.RU(չաշխատող հղում)
- ↑ 34,0 34,1 Бабушка фаворита «Евровидения» живёт в Витебске — Народная Воля(չաշխատող հղում)
- ↑ На «Славянском базаре» Саша Рыбак встретился с сестрой // KP.RU — Беларусь(չաշխատող հղում)
- ↑ Аляксандр Рыбак: «У маёй песні чуваць, што я з Беларусі!» // ЕРБ. 24.04.2009.
- ↑ «"Певец и звезда «Евровидения» Александр Рыбак — о Новом годе, подарках и проекте СТВ «Поющие города». «Большой завтрак». Столичное телевидение. 09.12.2013»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-01-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ «Видеоинтервью каналу CTV.BY»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-07-ին։ Վերցված է 2018-03-18
- ↑ «Сайт продюсерского центра «Гранд Мьюзик»»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Александр Рыбак стал подопечным белорусского продюсера. KP.BY. 27.02.2104(չաշխատող հղում)
- ↑ Видео на YouTube
- ↑ Видео на Mover
- ↑ «Пресс-Ամսաթիվ премии им. А.Яреса»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Foolin ՅուԹյուբում
- ↑ «Сообщение на сайте театра Oslo Nye Teater»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Fairytale. Официальное видео ՅուԹյուբում
- ↑ Новости ТВЦ от 11.02.10
- ↑ Видео ՅուԹյուբում
- ↑ Сообщение на сайте Международного клуба друзей
- ↑ Видео ՅուԹյուբում
- ↑ Видео программы «Зiрка + Зiрка»(չաշխատող հղում)
- ↑ «Блог участника программы «Let’s dance»»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Александра Рыбака обвиняют в плагиате (ռուս.)
- ↑ Universal Music: Александр Рыбак — не плагиатор (ռուս.)
- ↑ Радио «Маяк». Интервью А.Укупника (չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ «Universal Music Russia»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ Альбом Visa Vid Vindens Ängar(չաշխատող հղում)
- ↑ «Топ альбомов на сайте vg.no»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 18
- ↑ «Alexander Rybak :: “Christmas Tales” – New Album!»։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 28
|